Հայաստանում ԱՄՆ նոր դեսպան Մարի Յովանովիչը Երեւան կժամանի սեպտեմբերի կեսերին: Այս մասին երեկվա ասուլիսում ասել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը` ավելացնելով, որ այդպիսով երկու երկրների հարաբերություններում հնարավոր կլինի քայլ առաջ արձանագրել: Անդրադառնալով վրաց-օսական հակամարտությանը` դիվանագետը նշեց, որ ամերիկյան կողմը ողջունում է բոլոր գործընկերների ջանքերը, որոնք մարդասիրական օժանդակություն են տրամադրում Վրաստանին, «եւ այն, որ Հայաստանը պատրաստակամություն է հայտնել դառնալ «մարդասիրական միջանցք», նույնպես գնահատելի է»: