Բանավեճ

17/08/2008

Երեկ ընդդիմության հանրային հետաքննության կազմակերպած կլոր սեղանի համակարգող Հմայակ Հովհաննիսյանը հայտարարեց, թե մարտի 1-ի դեպքերը նաեւ սոցիալական բունտի հետեւանք էին, ինչին, սակայն, համաձայն չէր իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։ «Ես կարծում եմ՝ մարտի 1-ից առաջ կամ հետո սոցիալական բունտի նման ոչինչ չի եղել: Սոցիալական բունտի մասնակիցներին եթե երշիկ բաժանես, նրանք կգնան տուն, իսկ մեր ժողովուրդը պայքարում է ազատության համար, եւ ինչքան էլ երշիկ, բուլկի բաժանես, ժողովուրդը կմնա հրապարակում»,- ասաց նա: Ի պատասխան՝ Հ. Հովհաննիսյանը հակադարձեց, թե ինքը` լինելով հանրահավաքների ակտիվ մասնակից, տեսել է, որ մարդկանց ծայրահեղ դժգոհությունը հաճախ «բունտի» էր վերածվում: «Սոցիալական բունտը դա միայն երշիկի համար չէ»,- նկատեց նա: