Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն արդեն ընդունել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը եւ պատրաստվում է Հայաստան ժամանել` դիտելու Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը: Այս հարցը, սակայն, դեռեւս շարունակում է բուռն կերպով քննարկվել տարբեր կուսակցությունների, մասնավորապես՝ ՀՅԴ-ի կողմից: Արդարացվա՞ծ էր արդյոք Գյուլին Հայաստան հրավիրելը: Երեկ այս թեմայով բանավիճում էին ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակի պատասխանատու Հայկ Ասատրյանը, ՀՀԿ երիտասարդական …
կարդալ ավելինԻնչպիսի՞ն են այսօր Հարավային Կովկասում ռազմաքաղաքական գործընթացների խնդիրներն ու հեռանկարները: Ինչպիսի՞ ազդեցություն թողեց ռուս-վրացական հակամարտությունն ու դրան հետեւած` Ռուսաստանի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչումը տարածաշրջանի վրա: Երեկ Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտը կազմակերպել էր կլոր սեղան` «Հայաստանը եւ Հարավային Օսիայի ու Աբխազիայի շուրջ հակամարտությունները» թեմայով: Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի բնորոշմամբ` այժմ Վրաստանը շոկային իրավիճակում է, Ռուսաստանը` …
կարդալ ավելինՍեպտեմբերի 7-ին Արաբկիր համայնքում կայանալիք թաղապետի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրած «Ժառանգություն» կուսակցության անդամ Զոյա Թադեւոսյանը հարզացրույց է տվել «Ա1+»-ին: Այն ներկայացնում ենք ստորեւ` առանց կրճատումների: – Ես անընդհատ ահազանգել եմ խախտումների մասին եւ կշարունակեմ ահազանգել: Չի կարելի խախտել խաղի կանոնները, իսկ այդ կանոնները չխախտելու համար` պետք է լավ տիրապետել ընտրական գործընթացներին: Իմ մրցակիցները, եթե օրենքի …
կարդալ ավելինԱդրբեջանի Միլի մեջլիսի խոսնակ Օքթայ Ասադովը ԵԱՀԿ ԽՎ հատուկ զեկուցող Գորան Լենմարկերի հետ երեկ Բաքվում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ «աշխարհի տարբեր տարածաշրջաններում անջատողականությանը ցուցաբերվող աջակցությունը եւ անհետեւողական քաղաքականությունը երկակի ստանդարտների ճանապարհ է բացում, իսկ դա իր հերթին երկրների տարածքային ամբողջականության սկզբունքի խախտում է»: «Չնայած դրան, Ադրբեջանը հանդես է գալիս տարածաշրջանային հակամարտությունները խաղաղ ճանապարհով, …
կարդալ ավելինԹուրքիայի վարչապետ Թայիբ Էրդողանը երեկ հայտարարել է, որ նախագահ Աբդուլլահ Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով ժամանելու է Երեւան՝ դիտելու Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների սեպտեմբերի 6-ին տեղի ունենալիք հանդիպումը: Այս հավաստիացումից հետո Թուրքիայի խորհրդարանի՝ կառավարող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) բազմաթիվ պատգամավորներ դիմել են ԱԶԿ խմբակցության ղեկավարությանը՝ Երեւան մեկնելու թույլտվություն ստանալու համար: Գյուլի …
կարդալ ավելին«Ինտերֆաքսը»` հղում անելով Կրեմլի աղբյուրին, երեկ տեղեկություն է տարածել այն մասին, թե` «Հայկական ատոմակայանի անվտանգության ապահովման գործում օժանդակությունը շարունակելու հետ մեկտեղ, Ռուսաստանը պատրաստ է մասնակցել ուրանի հանքաքարի պաշարների լրահետախուզմանն ու արդյունահանմանը Հայաստանում, գործող ատոմակայանի գործունեության ժամկետը երկարաձգելուն եւ ատոմային նոր էներգաբլոկի շինարարությանը»: Նշենք, որ այս տեղեկությունը համընկավ այն օրվա հետ, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը …
կարդալ ավելինՀատուկ քննչական ծառայության ավագ քննիչ Վահագն Հարությունյանը երեկ «Ազատություն» ռ/կ-ին ասել է, թե մարտի 1-2-ի իրադարձությունների ընթացքում տեղի ունեցած սպանությունների մասով քննությունը շարունակվում է, նշանակված են փորձաքննություններ, եւ այս պահի դրությամբ սպանության մեղադրանքով ձերբակալվածներ չկան: Նշենք, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ Ազգային կոնգրեսը պատրաստվում է սեպտեմբերի 4-ին ներկայացնել մարտի 1-2-ի իրադարձությունների հետ …
կարդալ ավելինՎերջին 2-3 շաբաթների իրադարձություններից հետո այդպես էլ անհասկանալի մնաց՝ արդյո՞ք մեր երկրում վառելիքային ճգնաժամ էր, թե՞ ոչ։ Օրինակ, այս պահին, երբ գրում եմ այս տողերը՝ իմ մտքում մի հարց է՝ կկարողանա՞մ արդյոք լիցքավորել մեքենան եւ հասնել տուն, որովհետեւ առավոտյան ինձ չհաջողվեց բենզին ճարել։ Սակայն, դատելով մեր պաշտոնյաների եւ, առաջին հերթին՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքերից, ոչ …
կարդալ ավելինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ Անկախության տոնի առթիվ: «Անցած 17 տարիներն ապացուցեցին, որ Արցախի ժողովրդի ընտրությունը տվյալ իրավիճակում միակ ճիշտ ուղին էր։ Այդ ընտրությունը մեզ համար պատմական է, սրբազան եւ անբեկանելի։ Այսօր բոլորիս տոնն է. նաեւ նրանց տոնը, ովքեր անմահացան իրենց մարտական սխրանքներով` հանուն ազատագրված ու արժանապատիվ հայրենիքի։ Սիրելի արցախցիներ, …
կարդալ ավելինԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ, ԵԱՀԿ ԽՎ-ում ԼՂ հարցով զեկուցող Գորան Լենմարկերը սեպտեմբերի 4-ին ժամանելու է Երեւան: ԵԱՀԿ ԽՎ հաղորդակցության բաժնի տնօրեն Կլաս Բերգմանի հավաստմամբ` այցի նպատակն է քննարկել եւ տեղեկություններ ստանալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլի վերաբերյալ: Հիշեցնենք, որ նա վերջերս նշանակվել է նաեւ Վրաստանի հարցով ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ, եւ այդպիսով` նա …
կարդալ ավելինԵրեկ, մարտի 1-ի դեպքերից ուղիղ 6 ամիս հետո, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Գագիկ Ջհանգիրյանի գործով առաջին դատը: Նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի 316 հոդվածով` իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու համար: Հիշեցնենք, որ մինչ այդ Գ.Ջհանգիրյանը որպես վկա մասնակցում էր իր եղբոր` Վարդան Ջհանգիրյանի դատավարությանը: Բացի այդ, Գլխավոր դատախազի նախկին տեղակալն …
կարդալ ավելինԱրաբկիր համայնքում թաղապետի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանը քարոզարշավի շրջանակներում համայնքի բակային հանդիպումների արդյունքներից բավական գոհ է: «Ժառանգության» քարտուղար, Զ. Թադեւոսյանի նախընտրական շտաբի անդամ Ստեփան Սաֆարյանի հավաստմամբ` իրենց հաղթանակի շանսերը բավական լուրջ են, քանի որ իրենց հաջողվել է մարդկանց մոտ խանդավառություն առաջացնել: «Եթե առաջին օրերին հիասթափությունը գերիշխում էր մարդկանց մոտ, ապա բակային հանդիպումները բազմամարդ …
կարդալ ավելին– Պարոն Հովհաննիսյան, Դուք եւ շատ այլ փորձագետներ կանխատեսել էիք Վրաց-ռուսական պատերազմը: Ստացվում է, որ Հայաստանն ուներ ժամանակ՝ փնտրել եւ գտնել թե՛ ալտերնատիվ ճանապարհներ, թե՛ մշակել ծրագրեր՝ Ղարաբաղի բանակցային գործընթացների նոր տարբերակների շուրջ: – Բնականաբար՝ այո, եթե մենք ունենայինք ռեալ արտաքին քաղաքականություն, ինքներս մեր որոշումների տերը լինեինք, լուրջ վերաբերվեինք պետության շահերին եւ ոչ թե առաջնորդվեինք …
կարդալ ավելինՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը երեկ այցելել է Երեւանի պետական համալսարան, ծանոթացել է համալսարանի գործունեությանն ու կրթական ծրագրերին, ինչպես նաեւ հանդիպում ունեցել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ: Հանդիպման վերջում նա պատասխանել է նաեւ ուսանողների հարցերին: Պատասխանելով Թուրքիայի նախագահի Հայաստան կատարելիք հնարավոր այցի ընթացքում նախագահների մակարդակով երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի քննարկման հավանականության …
կարդալ ավելինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հարցազրույցից հետո թուրքական «Ռադիկալի» թղթակիցը հարցազրույց է ունեցել նաեւ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ: Հարցին, թե Ս. Սարգսյանը Գյուլի՝ երկու երկրների ֆուտբոլի ազգային հավաքականների սեպտեմբերի 6-ին տեղի ունենալիք հանդիպումը միասին դիտելու համար Երեւան կատարելիք հնարավոր այցը որպես առի՞թ է տեսնում Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները զարգացնելու համար, եւ արդյոք Թուրքիայի …
կարդալ ավելինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագրեր է ստորագրել Վասիլի Ղազարյանին՝ Ղազախստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Աստանա), եւ Վլադիմիր Բադալյանին Թուրքմենստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Աշգաբադ) նշանակելու մասին: Ս. Սարգսյանի մեկ այլ հրամանագրով, Վախթանգ Աբրահամյանը նշանակվել է ՀՀ ԿԲ խորհրդի անդամ՝ հինգ տարի ժամկետով:
կարդալ ավելինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 2-ին աշխատանքային այցով մեկնելու է Սոչի, որտեղ հանդիպում կունենա ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվելու են հայ-ռուսական ռազմավարական գործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր, ինչպես նաեւ առաջիկայում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում` Հայաստանի նախագահության ստանձնմանն առնչվող եւ տարածաշրջանային ու միջազգային այլ հարցեր:
կարդալ ավելինՍեպտեմբերի 2-ին նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Սոչի, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Այդ մասին երեկ հաղորդագրություն է տարածել նախագահի մամլո գրասենյակը: «Հանդիպման ընթացքում կքննարկվեն հայ-ռուսական ռազմավարական գործակցության հետագա զարգացմանը, առաջիկայում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում` Հայաստանի նախագահության ստանձնմանը վերաբերող, ինչպես նաեւ տարածաշրջանային ու միջազգային հարցեր»,- նշված է հաղորդագրությունում: Ակնհայտ …
կարդալ ավելին«Կարծում եմ, որ իրենց ձայնը բարձրացնելու համար արվելիք միջոցառումները դուրս չեն գա նման կարգի պաշտոնական այցերի համար ընդունելի վերաբերմունքի շրջանակներից: Ոչ քաղաքակիրթ վերաբերմունք ցուցաբերողները Գյուլից առաջ դա արած կլինեն Հայաստանի եւ իմ դեմ, որովհետեւ հրավիրողը ես եմ»,- նախօրեին թուրքական «Ռադիկալ» թերթին տված հարցազրույցում` անդրադառնալով Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի` Հայաստան կատարելիք այցի դեպքում ՀՅԴ-ի կողմից խոստացված …
կարդալ ավելինԺողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանն իրեն լավ է զգում, ասում է` թող ուրիշներն իրենց լավ զգան, «դժվարությունների մեջ են»: Իսկ ինքն իր բոլոր դժվարությունները հաղթահարել է ու իրեն զգում է շատ հզոր ու աշխատանքային վիճակում: Երեկ լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ անդրադառնալով ռուս-վրացական հակամարտությանը` Տ. Կարապետյանը նշեց, որ ինքը դրա հետեւանքները դրական է գնահատում: «Պարզ …
կարդալ ավելին