Նորից մերժեցին

06/09/2008

Երեկ Երեւանի քաղաքապետարանը հերթական անգամ մերժել է ընդդիմության` սեպտեմբերի 12-ին Ազատության հրապարակում եւ Մատենադարանին հարող տարածքում հանրահավաք անցկացնելու վերաբերյալ հայտը: Ընդդիմությանն առաջարկվել է սեպտեմբերի 12-ին նախատեսված հանրահավաքն անցկացնել «Հրազդան» մարզադաշտի հարավային տրիբունայի հարեւանությամբ գտնվող տարածքում կամ «Դինամո» մարզահամալիրին հարող տարածքում: