քաղաքականություն

«Եկել է խնդիրները լուծելու ժամանակը»

28.09.2008

«Հարավային Կովկասում կրկին արյուն հոսեց, եւ կրկին անմեղ մարդիկ զոհվեցին հակամարտությունները խաղաղ կարգավորելու մեր` ղեկավարներիս անունակության պատճառով: Հաշված ժամերի ընթացքում ծավալվեց զինված այնպիսի հակամարտություն, որը բարդ իրավիճակ ստեղծեց ոչ միայն ողջ տարածաշրջանի համար, այլեւ նրանից դուրս»,- նախօրեին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 63-րդ նստաշրջանում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Անդրադառնալով շրջանառվող «սառը պատերազմ» արտահայտությանը, Ս. Սարգսյանն …

կարդալ ավելին

Մեկնարկելու են

28.09.2008

Երկուշաբթի օրը ՀՀ Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում կմեկնարկեն ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» (ԳՀԽ) ծրագրի եւ «Ստամբուլյան համագործակցության նախաձեռնության» (ՍՀՆ) շրջանակներում անցկացվող «Համատեղ աղեղ-2008/Համատեղ նիզակակիր-2008» զորավարժությունները, որոնք կշարունակվեն մինչեւ հոկտեմբերի 20-ը: Հայաստանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի փոխանցմամբ` ՆԱՏՕ-ի, ԳՀԽ-ի եւ ՍՀՆ-ի անդամ պետությունների շուրջ 900 զինծառայողների մասնակցությամբ անցկացվելիք զորավարժության հիմքում ընկած է ՄԱԿ-ի կողմից …

կարդալ ավելին

Դեբյուտ

28.09.2008

Մեր տեղեկություններով, այսօր Հովիկ Աբրահամյանն ԱԺ-ում հանդիպելու է խմբակցությունների հետ` վերջիններիս ներկայացուցիչների հետ հաջորդ շաբաթ իր` ԱԺ նախագահի պաշտոնում ընտրության հետ կապված հարցը քննարկելու նպատակով: Ըստ որոշ տեղեկությունների, հանդիպման համար «Ժառանգություն» խմբակցության անդամները «սուր» հարցեր են պատրաստել ԱԺ ապագա նախագահի համար:

կարդալ ավելին

Ուղեգծից դուրս ենք

28.09.2008

«Նաբուկո» գազամուղը, որով ծրագրվում է կենտրոնասիական եւ ադրբեջանական գազը փոխադրել Եվրոպա, չի կարող անցնել Հայաստանի տարածքով»: Այս մասին երեկ հայտարարել է Ադրբեջանի նախագահի գործադիր աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի վարիչ Ալի Հասանովը: «Նաբուկոյի» ուղեգիծն արդեն որոշված է: Նախատեսվում է, որ գազամուղն Ադրբեջանի տարածքից կձգվի դեպի Վրաստան, այնտեղից՝ Թուրքիա, այնուհետեւ՝ Հունաստան եւ Իտալիա»,- ասել է նա:

կարդալ ավելին

Այս անգամ «փողերը լվացվել» են Սյունիքում

28.09.2008

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը երեկ ներկայացրել է Սյունիքի մարզում կատարված ստուգումների վերաբերյալ հաշվետվությունը: Ստուգումների արդյունքում ՎՊ հայտնաբերած շուրջ 585 մլն դրամի չարաշահումներից մոտ 180 մլն դրամը արձանագրվել է Սյունիքի մարզպետարանի միջոցներով իրականացվող ծրագրերում: 394 մլն դրամի ֆինանսական չարաշահումները հայտնաբերվել են մարզի քաղաքային ու գյուղական համայնքների կատարած գործարքներում: Ընդ որում, ինչպես հայտարարել է Իշխան Զաքարյանը, …

կարդալ ավելին

Նոր նշանակում

28.09.2008

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Մուշեղ Թումասյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ:

կարդալ ավելին

Ո՞վ ում դեմ է գնում

28.09.2008

Վերահսկիչ պալատի (ՎՊ) նախագահ Իշխան Զաքարյանը շարունակում է բացահայտել Հայաստանի պաշտոնյաների ֆինանսական չարաշահումները: Եվ ահա երեկ ՎՊ նախագահը, ինչպես եւ խոստացել էր, ներկայացրեց Սյունիքի մարզում հայտնաբերած չարաշահումները: Սա այն մարզն է, որը ղեկավարում է հանրահայտ Սուրիկ Խաչատրյանը, ում անձն ու գործունեությունը մինչեւ հիմա անձեռնմխելի են եղել ՀՀ իրավապահ ցանկացած կառույցի համար` ավելի բարձրաստիճան հովանավորներ ունենալու …

կարդալ ավելին

Հերքումների գրեթե հերքում

28.09.2008

ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանն անցած շաբաթ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել էր Քաղաքաշինության նախարարության ֆինանսավորած ծրագրերում հայտնաբերած ֆինանսական խոշոր չարաշահումները: Դրանից հետո մամուլում հրապարակում եղավ, թե Ի. Զաքարյանը միտումնավոր է ուշադրություն դարձրել հատկապես այդ նախարարությանը, քանի որ նախարար Վարդան Վարդանյանի հետ անձնական խնդիրներ ունի դեռեւս անցած խորհրդարանական ընտրությունների ժամանակներից: Այդ հրապարակումների համաձայն՝ Ի.Զաքարյանի կնոջ քրոջ …

կարդալ ավելին

«Թող չափերն իմանան»

28.09.2008

«Այն, ինչ տեղի ունեցավ մարտի 1-ին, դա ընտրությունների ժամանակ իրականացված կեղծիքների եւ բռնությունների հետեւանքն էր: Այն, ինչ տեղի ունեցավ Ֆրանսիական դեսպանատանը հարող տարածքում` դա հետեւանքն էր մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում խաղաղ ցուցարարների նկատմամբ` առանց զգուշացնելու ուժ կիրառելուն: Պատճառը դա էր, եւ իսկապես մարդիկ այնտեղ հավաքվել էին ինքնաբուխ»,- երեկ հրավիրված ասուլիսում` պատասխանելով «Հայոց Աշխարհի» լրագրողի …

կարդալ ավելին

Նորից չեն սիրում, սիրում են կրկին

28.09.2008

Եթե ներքաղաքական իրավիճակը Հայաստանում վերջին ամիսների ընթացքում անհամեմատ կայունացել է, ապա նույնը չի կարելի ասել արտաքին քաղաքական մարտահրավերների մասին: Վրաց-ռուսական հակամարտությունը, Թուրքիայի հետ հարաբերությունների «քաղցրացումը», ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահող երկիր դառնալը, ԱՄՆ-Իրան եւ Իսրայել-Իրան լարված հարաբերությունները, ինչպես նաեւ տարածաշրջանում գազի եւ նավթի նոր տարանցիկ ուղիներ փնտրելը ենթադրում են արտաքին քաղաքականության չափազանց ճկուն քայլեր: Եվ եթե ընդդիմությունն …

կարդալ ավելին

Ալիկ Սարգսյանը խնդրում է եւ սպառնում

28.09.2008

Պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ ՀՀ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-մայոր Ալիկ Սարգսյանը երեկ հանդիպեց լրագրողների հետ: Նախքան ասուլիսի սկսվելը տեսաֆիլմ ցուցադրվեց, որում համառոտ ներկայացված էին Ա. Սարգսյանի 100 օրվա պաշտոնավարման արդյունքները: Ինքը` ոստիկանապետը, նշեց, որ այս հարյուր օրերի ընթացքում արվել է հնարավորը, որպեսզի Հանրապետության ողջ տարածքում պահպանվի հասարակական կարգը, ակտիվ պայքար տարվի հանցավորության դեմ, եւ «ինչպես …

կարդալ ավելին

Կոնգրեսի հայտարարությունը

28.09.2008

Հայ Ազգային կոնգրեսը նախապես հայտարարել ու դիմել էր Երեւանի քաղաքապետարան՝ սեպտեմբերի 26-ին հանրահավաքի եւ երթի իրազեկմամբ։ Քաղաքապետարանը անհիմն ու շինծու պատճառաբանությամբ կրկին մերժել է այդ հայտը։ Այս անգամ հանրահավաքի հիմնական լեյտմոտիվը լինելու էր Կենտրոն համայնքի թաղապետի ընտրությունը։ Ուստիեւ, միաժամանակ, նույն օրվա համար, իր նախընտրական քարոզչության շրջանակներում, ընտրողների հետ հանդիպում-հանրահավաք անցկացնելու համար քաղաքապետարան էր դիմել նաեւ …

կարդալ ավելին

Դեռեւս վտանգավոր է

28.09.2008

Արցախցի քաղաքագետ Դավիթ Բաբայանի հավաստմամբ` Նյու Յորքում շաբաթվա վերջին նախատեսված Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից Ստեփանակերտում մեծ ակնկալիքներ չունեն: «Սովորաբար առաջին հանդիպումը տեսական է լինում, եւ վաղ է խոսել որեւէ բեկման մասին: Կարծում եմ նաեւ, որ այդ հանդիպումը հետին պլան չի մղի ԼՂՀ-ի` բանակցային կողմ դառնալու հեռանկարը: Կարելի է եւ նույնիսկ անհրաժեշտ է վարել …

կարդալ ավելին

Հանուն «հանրային կյանքի պուլսի»

28.09.2008

ՀՀ նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը երեկվա ասուլիսում հայտարարեց, թե արդեն պատրաստ է կանոնադրությունը, համաձայն որի` պետք է կազմավորվի եւ գործի Հանրային խորհուրդը: Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2008թ. հունիսի 13-ին հատուկ հանձնախումբ ստեղծելու մասին հրամանագիր էր ստորագրել, որը պետք է մշակեր Հանրային խորհրդի կանոնադրությունը: Այժմ մշակված կանոնադրությունը հանձնվել է նախագահի իրավաբանական ծառայությանը: Եվ, ըստ …

կարդալ ավելին

«Պատմությունը նրանց կդատապարտի»

28.09.2008

«Armenia Today»-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը: Այդ հարցազրույցը որոշ կրճատումներով ներկայացնում ենք ստորեւ: – Ի՞նչ սպառնալիքներ է իր մեջ պարունակում շուտով Նյու Յորքում ԱԳ նախարարների մակարդակով կայանալիք եռակողմ (Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա) հանդիպումը, որի նպատակն է ԼՂՀ հիմնահարցի կարգավորման ուղիների քննարկումը: – Այդ սպառնալիքների լրջությունն ընկալելու համար անհրաժեշտ է հետադարձ հայացք նետել …

կարդալ ավելին

Եվս մեկ միջնորդ

24.09.2008

Ըստ ադրբեջանական «ANS» հեռուստաընկերության, Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Նասիր Համադի Զարեն հայտարարել է, որ պաշտոնական Թեհրանը Բաքվի եւ Երեւանի հետ բանակցություններ է սկսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջնորդության համար: Դեսպանը նշել է, թե Իրանը ձգտում է հակամարտության կարգավորմանը միջազգային իրավական նորմերի շրջանակում:

կարդալ ավելին

Հանձնաժողով՝ սահմանի բացման դիմաց

24.09.2008

«Որեւէ հանձնաժողով ստեղծելուց առաջ լավ կլիներ դիվանագիտական հարաբերություններ հաստատել եւ բացել սահմանը: Այդ ժամանակ մենք կարող ենք ստեղծել տարբեր հանձնաժողովներ եւ ենթահանձնաժողովներ` ցանկացած հարցով»,- թուրքական «Միլիեթ» թերթին տված հարցազրույցում անդրադառնալով պատմաբանների հայ-թուրքական համատեղ հանձնաժողով ստեղծելու հնարավորությանը` հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նա տարօրինակ է համարել Հայոց ցեղասպանության առնչությամբ նման հանձնաժողովի կայացնելիք որոշումների ճանաչմանը վերաբերող …

կարդալ ավելին

Նրանք ավելի հավասար են

24.09.2008

ՀՀ Պաշտպանության նախարարության Գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ Արշալույս Փայտյանի զարմիկների` Արմավիրի զինվորական կոմիսար, գնդապետ Գառնիկ Փայտյանի որդիների` սպաներ Արտյոմ եւ Արկադի Փայտյանների նկատմամբ Հատուկ քննչական ծառայությունն առաջադրել է մեղադրանք Քրեական օրենսգրքի 316 հոդվածի առաջին մասի հատկանիշներով` «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու» համար: Օգոստոսի 31-ին, երբ Էջմիածին քաղաքում ավտովթար է տեղի ունեցել, Արմավիրի մարզի քննչական …

կարդալ ավելին

«Պետք է ընդունվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»

24.09.2008

«Մեդիամաքս» լրատվական գործակալության հաղորդմամբ` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 20-ին միջազգային մի խումբ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ` պատասխանելով լրատվամիջոցներից մեկի հարցին, թե՝ «Ասում են, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապված կողմերը պետք է գան որոշակի ընդհանուր հայտարարի: Այս առումով, ո՞րն է փոխզիջումների սահմանը, ո՞րն է այն կարմիր գիծը, որից այն կողմ Հայաստանը երբեք չի …

կարդալ ավելին

Ի՞նչ է թաքնված լռության ետեւում

24.09.2008

Թեեւ ընդամենը 16 օր է անցել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի` Երեւան կատարած այցից, սակայն հայ-թուրքական սառեցված հարաբերությունները «զարգանում» են սրընթաց կերպով: Ու չգիտես ինչու, այդ «զարգացումների» մասին մենք տեղեկանում ենք միայն թուրքական ու ադրբեջանական մամուլից: Հայաստանի իշխանություններն այդ զարգացումների մանրամասների մասին առայժմ լռում են, լավագույն դեպքում` հանդես գալով թուրքական կողմից հնչած հայտարարությունների եւ հասարակության մեջ …

կարդալ ավելին