Երեկ Հայ Ազգային կոնգրեսը հանդես է եկել կիրակի օրը Կենտրոն համայնքում կայացած թաղապետի ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Կենտրոն համայնքում թաղապետական ընտրությունները նույնպես անցան գործող ավազակապետությանը հատուկ ահաբեկչական մթնոլորտում։ Գիտակցելով Կենտրոնում պարտվելու քաղաքական հետեւանքները, վարչախումբը ոչ միայն գործի դրեց ընտրախախտումների իր ողջ զինանոցը, այլեւ այն հարստացրեց նոր միջոցներով։ Մինչեւ վերջ օգտագործվեց քրեական տարրը …
կարդալ ավելինԿիրակի օրը Կենտրոն համայնքում տեղի ունեցած համայնքի ղեկավարի ընտրությունները վաղ առավոտից սկսվել եւ շարունակվել են լարված մթնոլորտում, ուղեկցվել են մասսայական լուրջ ընտրախախտումներով: Եվ դրանց արդյունքում, ըստ ԿԸՀ հրապարակած նախնական տվյալների` քվեարկությանը մասնակցած 31.691 ընտրողներից ՀՀԿ-ական գործող թաղապետ, թաղապետի թեկնածու Գագիկ Բեգլարյանի օգտին քվեարկել են 22.369-ը, իսկ ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի օգտին` 8085-ը: 1117 քվեաթերթիկ …
կարդալ ավելինՄոտավորապես տասներեք տարի է՝ հայ լրագրողների՝ նախագահական, խորհրդարանական, ՏԻՄ ընտրությունների բոլոր նյութերը գրեթե նույն բովանդակությունն ունեն. ընտրություններն անցել են բազմաթիվ խախտումներով, կեղծիքներով, իշխող կուսակցության թեկնածուի «տղաները» ծեծել են ընդդիմության թեկնածուների վստահված անձանց, բաց քվեարկությունների, լցոնումների դեպքեր են արձանագրվել: Ինչպես միջնադարյան ասպետական վեպերի դեպքում. բավական էր կարդալ դրանցից մեկը, կարող էիր հպարտանալ, որ կարդացել ես բոլորը: …
կարդալ ավելինԵրեկ հրապարակվել է ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի` սեպտեմբերի 11-ին ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովին ներկայացրած եզրակացությունները` 1620 բանաձեւի կատարման վերաբերյալ: Ըստ Հանձնակատարի` «մարտի 1-ի եւ 2-ի իրադարձությունների առնչությամբ ազատազրկված անձանց իրադրությունը դեռեւս շարունակում է խիստ մտահոգությունների տեղիք տալ: Անհետաձգելի է լուծումներ գտնելու համար պարտադիր քաղաքական կամքի կիրառման անհրաժեշտությունը: Մարտի 1-ի եւ 2-ի իրադարձություններին առնչվող …
կարդալ ավելինԱդրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հայտարարել է, որ ՎՈՒԱՄ-ի տարածքում առկա սառեցված հակամարտությունները, այդ թվում՝ ԼՂՀ, տարածաշրջանի անկայունության հիմնական աղբյուրն են: Ըստ նրա՝ Վրաստանի իրադարձությունները մեկ անգամ եւս հաստատեցին դա: «Այդ հակամարտությունների պահպանումը սպառնալիք է ստեղծում միջազգային խաղաղության եւ անվտանգության համար, ինչպես նաեւ թույլ չի տալիս մեզ լիարժեք օգտագործել ռազմավարական առումով այս …
կարդալ ավելինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել տարածաշրջանային մի շարք խնդիրների, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը եւ հայ-թուրքական ընթացիկ երկխոսությանը: Ըստ հաղորդագրության` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել նախագահ Ս. Սարգսյանի «ֆուտբոլային դիվանագիտությունը» եւ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի այցը …
կարդալ ավելինԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Օլլի Ռեյնը եւ էներգետիկայի հարցերով ԵՄ հանձնակատար Անդրիս Պիեբալգսը մտադիր են հոկտեմբերի 10-ին այցելել Թուրքիա, որտեղ հանդիպում են ունենալու Թուրքիայի առաջին դեմքերի հետ: Ըստ «Ակշամ» թերթի` սպասվում է, որ այդ հանդիպումների ընթացքում կքննարկվեն ԵՄ-ին Թուրքիայի ինտեգրվելու հետ կապված բարեփոխումները եւ Կիպրոսի իրադրությունը:
կարդալ ավելին«Վրաստանի երկաթուղի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը երեկ կոնտեյներային գնացք է գործարկել Փոթի-Թբիլիսի երթուղով, որը հեռանկարում կարող է ձգվել մինչեւ Երեւան ու Բաքու: «Կոնտեյներային գնացքն ամեն օր երթեւեկելու է Փոթի-Թբիլիսի ուղեգծով, ինչը թույլ կտա էապես բեռնաթափել կենտրոնական ավտոմոբիլային մայրուղին»,- ասել է ընկերության գլխավոր տնօրեն Իրակլի Էզուգբայան` հավելելով, որ Երեւանի եւ Բաքվի ուղղությամբ գնացքի երթուղու երկարաձգումը «ինչպես վրացի, …
կարդալ ավելինԻնչպես ամեն ուրբաթ օր, երեկ էլ ՀՀ Գլխավոր դատախազության շենքի առջեւ բողոքի ակցիա են անցկացրել քաղբանտարկյալների կանայք եւ նրանց ընկերները: Ըստ «Ա1+»-ի` «Ազատություն քաղբանտարկյալներին» վանկարկումներով, քաղաքական բանտարկյալների նկարներով եւ «Պահանջում ենք պատժել մարտի 1-ի ոճրագործներին» ցուցապաստառը բռնած` կանայք երեկ պահանջել են ազատ արձակել քաղաքական պատճառներով ձերբակալված իրենց ամուսիններին: Նրանք երեկ նորից նամակ են հանձնել Գլխավոր …
կարդալ ավելին«Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի այրին՝ Ռաքել Դինքը, դատական հայց է ներկայացրել Հ. Դինքի սպանության մասին նախնական տեղեկատվության հարցում անտարբերություն ցուցաբերած անվտանգության մարմինների որոշ աշխատակիցների նկատմամբ հետաքննություն սկսելու թույլտվություն չտված երեք դատավորների նկատմամբ: Ռաքել Դինքի փաստաբանների կողմից պատրաստված մեղադրական հայցում հիշատակվում են Ստամբուլի տարածաշրջանային վարչական դատարանի նախագահ Աթիլլա Սարփի եւ անդամներ Իլհան Հանաղասիի ու Սադեդդին …
կարդալ ավելինԴատաբժշկական փորձաքննության կենտրոնի տնօրեն Շոթա Վարդանյանը երեկ մարտի 1-ի գործով խորհրդարանական հանձնաժողովի նիստում հայտարարել է, թե ընդդիմության կողմից ձեւավորված հանրային հանձնախմբի կողմից ցուցադրված մարտի 1-ի դեպքերի մասին պատմող ֆիլմում արյան մեջ երեւացող ոսկորները մարդու մարմնի մասեր չեն: «Դրանք խոճկորի մարմնամասեր են: Այտոսկորը խոճկորի է, իսկ լեզուն կամ ոչխարի է, կամ հորթի է: Այն թմկությունը, որ …
կարդալ ավելինԵրեկ Տիգրան Թորոսյանը ԱԺ ՀՅԴ-ական փոխնախագահ Հրայր Կարապետյանին է հանձնել ԱԺ նախագահի պաշտոնից իր հրաժարականի երկրորդ դիմումը: Համաձայն ԱԺ կանոնակարգի` այն այլեւս համարվում է ընդունված: Հիշեցնենք, որ ԱԺ նոր նախագահի ընտրությունը նախատեսվում է սեպտեմբերի 29-ի քառօրյա նիստում, որտեղ ՀՀԿ-ն կներկայացնի իր նոր թեկնածուին` Հովիկ Աբրահամյանին:
կարդալ ավելինԵթե մինչ այս ընդդիմությունը հայտարարում էր, թե իշխանությունների հետ կերկխոսի միայն քաղբանտարկյալներին ազատ արձակելուց հետո, ապա երեկ ՀՀՇ վարչության փոխնախագահ Արամ Մանուկյանն առաջ է քաշել մեկ այլ պայման: Ըստ նրա` ընդդիմությունը պատրաստ է իշխանությունների հետ երկխոսել ցանկացած ձեւաչափով, եթե հստակ նշվի մարտի 1-ի իրադարձությունների սկսման ժամը, փաստերով ապացուցվի, որ նախքան Ազատության հրապարակում ցուցարարների վրա հարձակվելը …
կարդալ ավելինՄարտի 1-ի գործով խորհրդարանական հանձնաժողովը երեկ քննարկում էր ընդդիմության կողմից ստեղծված հանձնախմբի ցուցադրած 25 րոպեանոց ֆիլմի դրվագները: Նիստին հրավիրվել էին Դատաբժշկական կենտրոնի տնօրեն Շոթա Վարդանյանը, մարտի 1-ի գործով ավագ քննիչ Վահագն Հարությունյանը եւ ֆիլմում ցուցադրվող` ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան պատի մոտ պպզած երիտասարդներից երեքը` Տիգրան Կարախանյանը, Գարիկ Հովակիմյանը եւ Ռոման Գրիգորյանը: Հանձնաժողովի անդամները նախ «հարցաքննեցին» Վ. …
կարդալ ավելինԵրեկ Հյուսիսային պողոտայում տեղի ունեցավ Կենտրոն համայնքի ղեկավարի թեկնածու Արարատ Զուրաբյանի հանդիպումը ընտրողների հետ, որն իրականում վերածվեց բավական մեծ հանրահավաքի: Թեեւ իշխանություններն այս անգամ թույլ չտվեցին հանրահավաքն անցկացնել Մատենադարանին հարող տարածքում, սակայն երեկ պարզվեց, որ Հյուսիսային պողոտան ինչ-որ իմաստով ավելի հարմար է: Երեկ պողոտան ծայրից ծայր լիքն էր մարդկանցով: Եվ դժվար է ասել, երեկվա հանրահավաքը …
կարդալ ավելինԵրեկ Հյուսիսային պողոտայում Հայ Ազգային կոնգրեսի կազմակերպած հանրահավաքից առաջ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, իր սովորության համաձայն` զգուշացրել է ՀՀ-ում գտնվող իր քաղաքացիներին, որպեսզի երեկոյան զգույշ լինեն Կենտրոնում գտնվելիս: Ըստ դեսպանատան` «ընդդիմությունը չարտոնված հանրահավաք է անցկացնում, որից հետո կարող է լինել բողոքի երթ Երեւանի կենտրոնական փողոցներով»: Հաշվի առնելով իրավիճակի անկանխատեսելիությունը` դեսպանատունը խորհուրդ է տվել ԱՄՆ բոլոր քաղաքացիներին …
կարդալ ավելին«Թուրքիայի միջնորդությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում չի կարող անկողմնակալ լինել. նման միջնորդի կարիք Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը չունեն»,- երեկ հայտարարել է քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը` հավելելով, թե անկողմնակալ չի կարող լինել մի երկիր, որի ղեկավարն Ադրբեջանում հայտարարում է, որ իրենք միեւնույն ազգի ներկայացուցիչներ են` «մեկ ազգ` երկու պետություն» սկզբունքով ձեւավորված: Ըստ նրա` Թուրքիան ԼՂ հարցում …
կարդալ ավելինՍեպտեմբերի 28-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններից բոլորի ուշադրության կենտրոնում է Կենտրոն համայնքի թաղապետի ընտրությունը, որը, դատելով իրավիճակից, բավականին թեժ է լինելու: Օրերս գործող թաղապետ, թաղապետի թեկնածու Գագիկ Բեգլարյանը հայտարարել էր, թե ընդդիմությունը պատրաստվում է ընտրակեղծիքներ անել: Երեկվա ասուլիսում Գ. Բեգլարյանի մրցակից, ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը հայտարարեց, թե դա այնպիսի անհեթեթություն է, որ նույնիսկ մեկնաբանելու կարիք …
կարդալ ավելինՀարավկովկասյան հնգօրյա պատերազմով պայմանավորված ռուս-ամերիկյան հարաբերությունների գլոբալ սրացումը հայաստանյան (եւ ոչ միայն) շատ վերլուծաբանների հիմք տվեց ենթադրելու, որ ռուսաստանյան գեոքաղաքական ազդեցության տիրույթում գտնվող Հայաստանի համար իր իսկ կողմից որդեգրված եւ տարիներ շարունակ կիրառվող, այսպես կոչված, կոմպլեմենտարիզմի քաղաքականությունն այլեւս անցած փուլ է: Նման մոտեցումը, թերեւս, տրամաբանական էր թվում՝ հաշվի առնելով այն իրողությունը, որ երկու աշխարհաքաղաքական կենտրոններում …
կարդալ ավելինԴժվար է առարկել Ամերիկայի հայկական գաղթօջախում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի հատկապես այն հատվածին, ուր նա շեշտում էր, թե հայերին այսօր անհրաժեշտ է միասնականություն, որ հայը հայ է՝ անկախ իր լեզվական, կրոնական, քաղաքական, գաղափարական նախապատվություններից: Նա, ի թիվս բազում ճշմարտությունների, նաեւ շեշտեց, թե Սփյուռքն ուծացման վտանգի առաջ է, եւ ոչ թե Հայաստանը պետք է օժանդակություն …
կարդալ ավելին