Մենք խոսքի ազատության պակաս չունենք. ունենք մտահոգություն, թե այդ ազատությունն արժեքային ինչ համակարգում է տեղավորվում. սովորական քաղաքացուց մինչեւ երկրի նախագահ՝ այդ խոսքը հնչում է տարբեր հարթություններում եւ տարբեր մակարդակներով, եւ ըստ այդմ էլ` այդ մտահոգությունը երկատված է իշխանության եւ ժողովրդի միջեւ, թե որքանով է խոսքը գործի վերածվում։ Այժմ մեր իրականությունն այն սահմանագծին է, երբ ժողովրդի …
կարդալ ավելինՀոկտեմբերի 7-ին երեկոյան ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ընդունել է ԱՄՆ-ից ժամանած փորձագետ Ջոն Ֆարմերին եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան իրավախորհրդատու Ստիվեն Կեսլերին: Այդ մասին նշված է Գլխ. դատախազության մամուլի քարտուղարի հաղորդագրության մեջ: «Հանդիպմանը մասնակցում էին նաեւ ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանը, ՀՀ Գլխավոր դատախազության ավագ դատախազ Կորյուն Փիլոյանը, մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած …
կարդալ ավելինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ` նախագահի վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություններ է կատարել Երեւանի վարչական սահմաններում եւ մերձակա տարածքում շահագործվող հանքավայրերում, որոնցից արդյունահանվող օգտակար հանածոները հիմնականում օգտագործվում են որպես շինանյութ կամ հումք` շինանյութերի արտադրության համար: Երեկ Ս. Սարգսյանի մոտ անցկացված աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են ուսումնասիրության արդյունքները, որին ներկա են եղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ նախագահի …
կարդալ ավելինԱրձագանքելով Իրանի առաջարկությանը` միջորդի դեր ստանձնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում, ՀՀ Արտաքին գործերի նախարարության Մամուլի եւ տեղեկատվության վարչության լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ Տիգրան Բալայանն «Արմենպրեսին» ասել է, թե ԼՂ հիմնախնդրի բանակցությունները շարունակվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում: Հիշեցնենք, որ միջնորդի դեր ստանձնելու Թեհրանի առաջարկությունը վերահաստատել էր Իրանի ԱԳ նախարար Մանուչեհր Մոթաքին` ՀՀ ԱԳ նախարար …
կարդալ ավելինԱզգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը պատրաստվում է եկեղեցի կառուցել խորհրդարանի տարածքում: Այդ մասին երեկ հրավիրված ասուլիսում հայտարարել է ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը` հպարտորեն նշելով, որ նման նախաձեռնությամբ տարիներ առաջ հանդես է եկել ինքը: «Գեղեցիկ եւ ճիշտ կլինի, որ պետական ինստիտուտների կուտակման փողոցում մի եկեղեցի լինի ԱԺ …
կարդալ ավելինԵրեկ ՀՀ ԿԸՀ-ն արտահերթ նիստում համամասնական ընտրակարգով ՀՀԿ ընտրական ցուցակից ԱԺ պատգամավոր գրանցեց Լեռնիկ Ալեքսանյանին: Վերջինս ՀՀԿ պատգամավոր է դարձել Կարեն Կարապետյանի փոխարեն, ով նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում:
կարդալ ավելինԵրեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը երեկ կրկին հետաձգել է ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի գործի քննությունը, որը կկայանա այսօր:
կարդալ ավելինՀոկտեմբերի 3-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Եվրոպառլամենտի Լիբերալ-դեմոկրատների միության պատվիրակության հետ, որը գլխավորում են Պավել Պիսկորսկին եւ Նիկոլո Ռինալդին: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ առաջին նախագահի գրասենյակը: Ըստ այդմ, հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ներքաղաքական իրավիճակին, քաղբանտարկյալներին, մարդու իրավունքներին, խոսքի ազատությանն, ինչպես նաեւ՝ երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Իսկ երեկ Հայ Ազգային կոնգրեսի …
կարդալ ավելինՄեր տեղեկություններով, ՀՀ նախագահի աշխատակազմի նորանշանակ ղեկավար Կարեն Կարապետյանը երեկ հանդիպել է աշխատակազմի ստորաբաժանումների աշխատակիցների հետ եւ հայտարարել, որ խստացվելու է աշխատանքային ռեժիմը, եւ ինքը հետեւողական է լինելու, որպեսզի իր բոլոր պահանջները կատարվեն: Կ. Կարապետյանի պահանջներից մեկն էլ այն է, որ այսուհետ բոլորը պետք է աշխատանքի ներկայանան առավոտյան ժամը 9:00-ին: Նա նաեւ հայտարարել է, որ …
կարդալ ավելինԵվրոպայի Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամներն արդեն վերադարձել են Ստրասբուրգից, որտեղ մասնակցում էին ԵԽ ԽՎ աշնանային նստաշրջանին եւ անձամբ են լսել ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի` հուլիսի 13-15-ը Երեւան կատարած այցի արդյունքներին վերաբերող եզրակացությունները: Հիշեցնենք, որ նույն պատվիրակությունը սեպտեմբերի 11-ին Փարիզում մասնակցում էր ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստին, որտեղ էլ Թ.Համարբերգը պետք է ներկայացներ …
կարդալ ավելինԽորհրդարանում հասունանում է հերթական սկանդալը, որը կապված է ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավարի հավանական թեկնածուների հետ: Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ ԱԺ նախագահ դարձավ ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Հովիկ Աբրահամյանը, իսկ վերջինիս պաշտոնում նշանակվեց Կարեն Կարապետյանը, ՀՀԿ խմբակցության նախագահի պաշտոնը մնացել է թափուր: Եվ այսպես` ՀՀԿ-ականները, որոնք դեռեւս չեն հասցրել մարսել նախորդ սկանդալը` կապված …
կարդալ ավելինՆախօրեին ԱՄՆ-ից Հայաստան են ժամանել այն երեք փորձագետները, ովքեր պետք է խորհրդատվական ծառայություն տրամադրեն մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին: Եվ նրանցից երկուսը` Քրիստոֆեր Կոյմը եւ Մայքլ Հարլին, ովքեր երեկ մասնակցում էին ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նիստին, մի քանի անգամ ընդգծեցին, որ սեպտեմբերի 11-ի գործն ուսումնասիրող հանձնաժողովը, որի անդամներ էին նաեւ իրենք, երբեք մեղավորներին հայտնաբերելու …
կարդալ ավելինԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի եւ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի միջեւ երեկ ստորագրվել է պայմանագիր, որի համաձայն՝ ԵԱՀԿ-ն կաջակցի օմբուդսմենին վերահսկել իրավիճակը բանակում: Ըստ ԵԱՀԿ-ի Երեւանյան գրասենյակի տարածած հաղորդագրության, պայմանագրի շրջանակներում օմբուդսմենի գրասենյակին կից կստեղծվի փորձագետների համատեղ աշխատանքային խումբ, որը կվերլուծի բանակում կարգապահական պատժամիջոցների վերաբերյալ գործող օրենսդրությունը, կմատնանշի առկա բացերը: «Զինված ուժերում օրենքի գերակայության եւ մարդու …
կարդալ ավելինՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչին: Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաեւ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում Հայաստանին ամերիկյան կառավարության աջակցության շարունակման խնդրին: Տ. Սարգսյանը հույս է հայտնել, որ նոյեմբերին ՀՄ կորպորացիայի Տնօրենների խորհրդի նիստում այն դրական լուծում կստանա: Ի պատասխան, Մ. Յովանովիչն ասել է, թե …
կարդալ ավելինԵրեկ կայացած նիստում Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել Երեւանի քրեական դատարանի հուլիսի 14-ի դատավճիռը, որով Արամ Բարեղամյանը հետընտրական իրադարձությունների կապակցությամբ դատապարտվել է 6 տարվա ազատազրկման: Հիշեցնենք, որ Ա. Բարեղամյանը Երեւանի քրեական դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 316 հոդվածի երկրորդ մասով եւ 112 հոդվածի երկրորդ մասի երկրորդ կետով` «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու …
կարդալ ավելինՄարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը երեկ հայտարարել է, որ Քրեական օրենսգրքի 300 հոդվածը, որը վերաբերում է իշխանությունը յուրացնելուն` տարընթերցումների տեղիք է տալիս, եւ դրանից խուսափելու համար հնարավոր է` հանձնաժողովը մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ իր եզրակացությունը ներկայացնելիս առաջարկի վերանայել այն: Հիշեցնենք, որ այդ հոդվածով այսօր մեղադրվում են բազմաթիվ ընդդիմադիր գործիչներ ու …
կարդալ ավելին«Հայկական Ժամանակ» օրաթերթի նախկին լրագրող, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը երեկ անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` լրագրողների մասին հնչեցրած «դիտողություններին», ասել է, թե ժամանակին ինքն էլ որպես լրագրող զերծ չի մնացել քաղաքական գործիչներին անձնական վիրավորանքներ հասցնելուց, սակայն այսօր դրա համար ափսոսում է: «Այսօր մամուլը բաժանվել է երկու ճամբարների: Ես սա ասում եմ որպես …
կարդալ ավելին«Հայաստանի հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ չեն անհանգստացնում Մոսկվային»,- երեկ Երեւանում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Ըստ նրա, վտանգը միայն այն է, որ ՆԱՏՕ-ն ձգտում է ընդլայնվել դեպի Արեւելք՝ յուրացնելով տարածքները: Լավրովը հայտարարել է, թե Կովկասում խաղաղության պլատֆորմ ստեղծելու Անկարայի նախաձեռնությունը կարող է որոշակի դեր խաղալ Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում:
կարդալ ավելին«Ոչ դա մեզ չի անհանգստացնում»,- երեկ Երեւանում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը` ի պատասխան հարցին՝ արդյո՞ք ՌԴ-ին չի անհանգստացնում այն, որ Հայաստանը մտադիր է շարունակել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ: «Մենք նույնպես պահպանում ենք ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ հարաբերությունների մեր ձեւաչափը, ունենք ՆԱՏՕ-Ռուսաստան խորհուրդ, որը շարունակում է գոյություն ունենալ, հանդիսանում ենք Եվրատլանտյան գործընկերության խորհրդի անդամ` ինչպեսեւ …
կարդալ ավելին«ԱԺ արտահերթ նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը կարեւոր եւ էական տարրեր է պարունակում, որոնք ուղղված են հասարակության դերի բարձրացմանն ու զանազան խնդիրների լուծմանը»,- երեկ ասել է ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը: Ա. Մելիքյանի խոսքով, ելույթում առաջնահերթ խնդիր էր վերլուծություն տալ արդեն իսկ կատարված գործողություններին, իսկ դրա դրդապատճառը «հասարակության շրջանում իշխանության վստահություն չվայելելու եւ …
կարդալ ավելին