Երբ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն ընդունեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը եւ ժամանեց Երեւան՝ միասին դիտելու Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումները, շատերի մոտ լավատեսություն առաջացավ, որ հայ-թուրքական հարաբերությունները կարող են բարելավվել, անգամ սահմանի հնարավոր բացման մասին էին խոսում։ Բավական լավատեսորեն էր տրամադրված նաեւ ամերիկահայ վերլուծաբան Ռիչարդ Գիրագոսյանը, ով իր հրապարակումներում խոսում էր հայ-թուրքական հարաբերությունների ջերմացման մասին՝ դեռ …
կարդալ ավելինՀոկտեմբերի 12-ին տեղի ունեցան Աբովյանի քաղաքապետի եւ ավագանու անդամների ընտրությունները, որին որպես քաղաքապետի թեկնածու՝ մասնակցում էր միայն մեկ թեկնածու` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Կարապետ Գուլոյանը: Ըստ «Ա1+»-ի, չնայած ընտրության մասնակցության պասիվությանը, այնուամենայնիվ, Աբովյանի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի (ԸԸՀ) տվյալներով` 39.303 ընտրողից ընտրության է մասնակցել 22.913 ընտրող: Հետաքրքիրն այն է, որ ԸԸՀ-ն նախորդ գիշեր «Ա1+»-ին ասել էր, …
կարդալ ավելինԵրեկ հրավիրված ասուլիսում ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար, մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի անդամ Արտյուշա Շահբազյանն իրար հակասող հայտարարություններ է արել: Մի կողմից՝ ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքները 2 ամսով երկարաձգելու անհրաժեշտությունը նա պայմանավորել է փաստահավաք խմբի ստեղծմամբ` ասելով, թե հակառակ դեպքում հանձնաժողովը ժամանակի խնդիր չունի: Մյուս կողմից նա ասել է, թե հանձնաժողովը դեռ բավական շատ անելիքներ …
կարդալ ավելինՀարցազրույց մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող հանրային հետաքննության հարցերով ընդդիմության ձեւավորած ուժային կառույցների գործողություններն ուսումնասիրող խմբի ղեկավար, ՆԳ նախկին նախարար Սուրեն Աբրահամյանի հետ – Ձեր գլխավորած հանձնախմբի ներկայացրած տեսաերիզը, որտեղ ցուցադրվում էին մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձությունները, իշխանությունների կողմից տարբեր գնահատականների արժանացան: Մասնավորապես, Ձեզ մեղադրում էին կադրերը մոնտաժելու մեջ: Եղան նաեւ պնդումներ, թե Ձեր աշխատանքային խումբը …
կարդալ ավելինԵրեկ Բիշքեկում կայացած ԱՊՀ գագաթաժողովում որոշվել է ստեղծել ԱՊՀ Համագործակցության անդամ երկրների ֆինանսների նախարարների աշխատանքային խումբ, որը վերլուծելու է իրավիճակը համաշխարհային տնտեսությունում` կապված միջազգային ֆինանսական ճգնաժամի հետ: «Աշխատանքային խումբը ստեղծվում է համաշխարհային տնտեսությունում ստեղծված իրավիճակի կապակցությամբ»,- հայտարարել է Ղրղըզստանի նախագահ Կուրմանբեկ Բակիեւը` բացելով Համագործակցության անդամ պետությունների ղեկավարների ընդլայնված նիստը: Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի` Բակիեւը պարզաբանել է, որ …
կարդալ ավելինԵրեկ Բիշքեկում կայացել է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը: ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Սերգեյ Լավրովը, Էդվարդ Նալբանդյանը եւ Էլմար Մամեդյարովը քննարկել են «մադրիդյան» առաջարկների հիման վրա ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր: Հիշեցնենք, որ հանդիպումը կայացել է ԱՊՀ անդամ երկրների Արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում: …
կարդալ ավելինԵրեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայ Ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը հայտարարել է, թե հոկտեմբերի 17-ի ընդդիմության հանրահավաքում կոնգրեսը ներկայացնելու է նոր` «հիմնովին վերափոխված քաղաքական միջավայրում ժողովրդի պայքարի նոր ռազմավարությունը»: Նա վստահեցրել է, թե այդ հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանը ներկայացնելու է իրավիճակի հետ կապված կարեւորագույն բացահայտումներ, այդ թվում` նաեւ ԼՂ խնդրի հետ կապված, ինչպես նաեւ` գործողությունների …
կարդալ ավելինԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան երեկ BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում հայտարարել է, թե ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը մրցակիցներ չեն Կովկասում: «Ես չէի ասի, որ մենք մրցակիցներ ենք: Մենք ունենք մեր ռազմավարական շահերը, որոնք կիսում ենք Կովկասի մեր գործընկերների հետ: Եվ ինձ թվում է՝ Ռուսաստանը դեմ չէ բոլոր այդ շահերին, օրինակ, ես նկատի ունեմ Հարավային …
կարդալ ավելինՎաղը Կոտայքի մարզի մի շարք համայնքներում տեղի են ունենալու համայնքի ղեկավարի ընտրություններ: Ընտրությունները թեժ են լինելու հատկապես Զովունի գյուղում: Այստեղ առաջադրվել են գործող գյուղապետ Սերժիկ Ավետիսյանը եւ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Աղասի Սիմոնյանը: Ի սկզբանե կային հինգ թեկնածուներ, սակայն վերջին պահին առաջադրվեցին երկուսը: Ընդ որում, երկուսն էլ անկուսակցական են: Ա. Սիմոնյանը երկրապահ Խաչիկ Սիմոնյանի բարեկամն …
կարդալ ավելինԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի հավաստմամբ` Հայաստանում քաղաքական սերնդափոխության միտումը կա, պարզապես պետք է այն զարգացնել: «Քաղաքական դաշտում, ուզենք թե չուզենք, սերնդափոխություն կատարվում է, խնդիրն այն է, թե որքանով ենք կարողանում դա ճիշտ եւ սահուն իրականացնել»,- ասել է նա: Ըստ նրա` քաղաքական դաշտում գործող մի շարք կուսակցությունների շարքերում` ՀՀԿ, «Ժառանգություն», «Բարգավաճ Հայաստան», խելացի երիտասարդները …
կարդալ ավելինԵրեկ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը, որի գնահատմամբ` ԱԺ մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքը ոչ բավարար է, հիմնավորել է իր պնդումը` ասելով. «Լեւոն Տեր-Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանին մեղադրում է ժողովրդի վրա կրակ բացելու հրաման տալու մեջ, իսկ Քոչարյանը նրան մեղադրում է զանգվածային անկարգություններ հրահրելու եւ իշխանությունը բռնազավթելու փորձ անելու մեջ: Այսօր ո՛չ …
կարդալ ավելինԴժվար չէր կանխատեսել, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի անցած շաբաթ Երեւան կատարած այցը վերլուծաբաններին մտորելու համար, ինչպես ասում են, «հարուստ սնունդ էր» տալու: Եվ պետք է նկատել, որ թե՛ այցի ընթացքում բարձրաստիճան այս հյուրի հայտարարությունները, եւ թե՛ օրերս նրա` մոսկովյան «Ռոսիյսկայա գազետա» թերթին տված հարցազրույցում արտահայտած մոտեցումներն, իրոք, պետք է որ հուսախաբ արած չլինեն էքսպերտային …
կարդալ ավելինԵրեկ ընդհատակից դուրս է եկել «մարտի 1»-ի մեկ այլ «փախստական»` ֆրանսահայ Սարգիս Հացպանյանը: Երեկ ուշ երեկոյան ոստիկանները շրջապատել են նրա` Մաշտոցի պողոտայում գտնվող տունը, եւ Ս.Հացպանյանի կնոջը հայտնել են, որ ուզում են հանդիպել ամուսնու հետ: «Ասել են, թե մենք տեղյակ ենք, որ տանն է, պետք է մեզ հետ գա: Հիմա այստեղ լցվել են, բակում, շքամուտքում, …
կարդալ ավելինԵրեկ Երեւանի վարչական դատարանը մասնակիորեն բավարարել է ընդդիմության հայցը, որով վիճարկվում էր Երեւանի քաղաքապետարանի հոկտեմբերի 2-ի` Հյուսիսային պողոտայում հոկտեմբերի 17-ին հանրահավաք եւ երթ անցկացնելու հայտը մերժելու վերաբերյալ որոշման օրինականությունը: Դատարանն ընդդիմությանն առաջարկել է հանրահավաքն անցկացնել Մատենադարանին հարող տարածքում, իսկ երթի անցկացումն արգելել է: Դատավոր Արծրուն Միրզոյանը հրապարակել է վճիռը, ըստ որի՝ անվավեր է ճանաչվել Երեւանի …
կարդալ ավելինԱդրբեջանի նախագահի գործադիր աշխատակազմի միջազգային կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը երեկ հայտարարել է, որ այսօր Բիշքեկում ԱՊՀ երկրների ԱԳ Նախարարների խորհրդի նիստի շրջանակներում Էլմար Մամեդյարովի եւ Էդվարդ Նալբանդյանի հանդիպում նախատեսված չէ: «Պաշտոնական Բաքուն տեղեկատվություն չունի այն մասին, որ ԱԳ նախարարների հերթական հանդիպումը տեղի է ունենալու Բիշքեկում: Նման հանդիպում նախատեսված չէ»,- ասել է Մամեդովը: «Ներկայումս Բաքուն …
կարդալ ավելինԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար, մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի անդամ Արտյուշա Շահբազյանն` անդրադառնալով ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանի դժգոհությանը, թե` հանձնաժողովը չի արդարացրել իրենց սպասելիքները, «panorama.am»-ին ասել է. «Ես չգիտեմ` ով ինչ ակնկալիք ուներ: Միակ դեպքը չի, երբ այդ խմբակցության ներկայացուցիչների կարծիքներն ուղղակի համահունչ են եւ կրկնում են Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմի կամ կոնգրեսի …
կարդալ ավելինՄեր տեղեկություններով՝ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւն այս ամիս գալու է Հայաստան: Օրը, սակայն, դեռ հստակեցված չէ: ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Սամվել Ֆարմանյանը չհերքեց այս լուրը, բայց այցի հետ կապված մանրամասներ էլ չհաղորդեց: «Ինչպես ՀՀ նախագահի արտաքին այցերի, այդպես էլ այլ երկրների նախագահների` Հայաստան կատարվող այցելությունների վերաբերյալ նախագահի մամուլի ծառայությունը պատշաճ ժամանակում կտեղեկացնի»,- մեր թղթակցին ասել …
կարդալ ավելինԵրեկ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության Դաշնային ժողովի Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական խմբի անդամներին` Քրիստին Էգերզեգի-Օբրիստի գլխավորությամբ: «Մենք ձգտում ենք դեպի եվրոպական արժեքներ, եւ մեր նպատակն է, որպեսզի Հայաստանը դառնա ժամանակակից, ուժեղ երկիր, որտեղ մարդն իրեն բարեկեցիկ, ապահով եւ իրավունքները պաշտպանված զգա»,- ըստ նախագահի մամուլի գրասենյակի՝ ասել է Ս. Սարգսյանը: Վերջինս խոսել է նաեւ հայ-թուրքական …
կարդալ ավելին«Ազգային ժողովը, թերեւս, քաղաքական Օլիմպոսի ամենաերեւացող հատվածն է, որտեղ պատեհապաշտության, անկայունության (ուրիշ ավելի կոպիտ բառեր չեմ ուզում օգտագործել) պատկերը ամենից ցցուն է երեւում: Եվ դա սարսափելի է»,- երեկ հրավիրված ասուլիսում հայտարարել է ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Ալվարդ Պետրոսյանը: Ըստ նրա, ներկայումս, իր իսկ բնորոշմամբ, «մարդկային լղոզված հարաբերություններն ամենից շատ երեւում են հենց ԱԺ-ում», ինչն էլ …
կարդալ ավելինԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ակտիվորեն սկսել է ԱԺ «դերի բարձրացման» գործընթացը: Այդ աշխատանքները Հ. Աբրահամյանը սկսել է ԱԺ արտաքին տեսքի ու ատրիբուտների փոփոխությունից. այս օրերին փոխվում են ԱԺ միջանցքների` 70-ական թվականներից այդտեղ գտնվող ուղեգորգերը: Զուգահեռաբար, ըստ այս փոփոխություններով «ոգեւորված» որոշ պատգամավորների` Հ. Աբրահամյանը պատրաստվում է աշխատանքային պայմաններ ստեղծել նաեւ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների համար: Մասնավորապես, երեկվանից …
կարդալ ավելին