քաղաքականություն

Սիմոնսը գալիս է

21.10.2008

Հոկտեմբերի 19-ին հերթական աշխատանքային այցով Երեւան է ժամանելու Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի, արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանի, ԱԺ Ազգային անվտանգության, պաշտպանության եւ ներքին գործերի …

կարդալ ավելին

Փաստաբաններ կլինեն նաեւ արտերկրից

21.10.2008

Արդեն պատրաստ է փաստաբանների այն խումբը, որ դատարանում պաշտպանելու է «Մարտի 1»-ի մայր գործով մեղադրվողներ Ալեքսանդր Արզումանյանին, Սասուն Միքայելյանին, Մյասնիկ Մալխասյանին, Հակոբ Հակոբյանին, Գրիգոր Ոսկերչյանին, Սուրեն Սիրունյանին եւ Շանթ Հարությունյանին: Դատարանում խմբի շահերը ներկայացնելու են Ստեփան Ոսկանյանը, Լիպարիտ Սիմոնյանը, Հովիկ Արսենյանը, Մելանյա Առուստամյանը եւ Վարդուհի Էլբակյանը: Ի դեպ, Քաղբանտարկյալների պաշտպանության կոմիտեի անդամ Արմեն Խաչատրյանի փոխանցմամբ` …

կարդալ ավելին

Էլի հետաձգեցին

21.10.2008

Երեկ ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովն իր նիստում քննարկել է «Երեւան քաղաքի մասին» օրենքի նախագիծը: Հիշեցնենք, որ այդ նախագիծն ԱԺ-ում առաջին ընթերցմամբ քննարկվել էր դեռեւս ձմռանը եւ մինչ օրս չի ներկայացվել քննարկման` երկրորդ ընթերցման համար: Երեկ ՀՀ Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանն ԱԺ նշյալ հանձնաժողովին առաջարկել է 15 օրով հետաձգել օրինագծի քննարկումը: Ի դեպ, օրինագիծն ԱԺ …

կարդալ ավելին

Եվս մեկ գործ

21.10.2008

ՀՀ Հատուկ քննչական ծառայությունն ավարտել է մարտի 1-ի հետ կապված գործերից եւս մեկը` Հարություն Ղարիբյանի մասով նախաքննությունը եւ նրա վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան: Հ.Ղարիբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով: Հ.Ղարիբյանն օգոստոսի 20-ին գտնվել է հետախուզման մեջ եւ հայտնաբերվել սեպտեմբերի 29-ին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: …

կարդալ ավելին

ՀԱԿ-ը ժամանակավորապես դադարեցնում է հանրահավաքները

21.10.2008

Երեկ Մատենադարանին հարող տարածքում կայացել է Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքը, որը, ինչպես եւ հայտարարվում էր, սենսացիոն է եղել: ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է «զանգվածային միջոցառումների՝ համահանրապետական հանրահավաքների եւ երթերի ժամանակավոր դադարեցման» իր որոշման մասին: «Ռուս-վրացական հակամարտության հետեւանքով Ղարաբաղյան կարգավորման գործընթացում տեղի ունեցած շրջադարձից հետո, Շարժման ակտիվությունն, ինքնաբերաբար, թուլացնում է Սերժ Սարգսյանի դիրքերը ու …

կարդալ ավելին

ԼՂՀ-ն պետք է մասնակցի բանակցություններին

21.10.2008

«Աշխարհաքաղաքական իրադարձությունները, մանավանդ մեր տարածաշրջանում, ցույց են տալիս, որ հակամարտությունների լուծման ճանապարհին ռազմական ուժի կիրառումը հղի է տարբեր զարգացումներով: Հայաստանի զինված ուժերը եւ ԼՂՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումներն այսօր պատրաստ են պաշտպանելու այն արժեքները, որոնք ձեռք են բերվել մեր նորագույն պատմության մեջ»,- երեկ ԱԺ-ում լրագրողներին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ …

կարդալ ավելին

Հանդիպել են

21.10.2008

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդին: Խոսելով ԼՂՀ հիմնահարցի մասին, նրանք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցությունները համարել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ամենաարդյունավետ ձեւաչափը: Նաեւ համակարծիք են եղել, որ հակամարտության լուծումը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների վրա: Անդրադարձ է եղել նաեւ Հայաստանի հետընտրական զարգացումներին, մարտի 1-ի դեպքերի …

կարդալ ավելին

BBC-ն սխա՞լ է

21.10.2008

Ես երջանիկ եմ ձեզ տեղեկացնել, որ մենք չենք ասել՝ «մածունը սեւ» է, այլ պարզապես ասել ենք՝ եկեք սկսենք մածունի գույնի սեւ լինելու փաստից, որն ի վերջո պետք է ընդունի նաեւ մածուն մերողը, որպեսզի մածնաբրդոշ սարքելու գործընթացը հաջողությամբ ավարտվի։ Մոտավորապես այսպիսի պատասխան տվեց երեկ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դենիել Ֆրիդը, երբ լրագրողներից մեկը խնդրեց մեկնաբանել իր գործընկեր …

կարդալ ավելին

Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման շեմին

21.10.2008

Երեկ երեկոյան Մատենադարանի հարթակում կայացավ Համաժողովրդական շարժման հանրահավաքը, որն այս անգամ արտոնված էր: Երեկվա հանրահավաքը նախորդների համեմատ բազմամարդ էր: Մատենադարանի հարթակից մինչեւ Կորյունի փողոցի խաչմերուկն ընկած ողջ տարածքը լի էր հանրահավաքի մասնակիցներով: Դրան հակառակ՝ զարմանալիորեն քիչ էին հանրահավաքը հսկող ոստիկանները, ովքեր այս անգամ նույնիսկ չխոչընդոտեցին չարտոնված երթը: Երեկվա հանրահավաքին, սակայն, նախորդների պես բազմաթիվ ելույթներ չհնչեցին: …

կարդալ ավելին

Տեղային վերաքվեարկություն

21.10.2008

Սյունիքի մարզի Գորիսի եւ Սիսիանի տարածաշրջաններն ընդգրկող թիվ 37 ԸԸՀ-ն անվավեր է ճանաչել Տեղում եւ Խոզնավարում հոկտեմբերի 12-ին անցկացված համայնքի ղեկավարի ընտրությունները: Տեղ գյուղում թեկնածուների միջեւ ձայների տարբերությունը եղել է՝ 3, իսկ անճշտությունների թիվը` 4, ինչն էլ հիմք է հանդիսացել ընտրություններն անվավեր ճանաչելու համար: Իսկ Խոզնավար համայնքի դեպքում քվեաթերթիկների մեծամասնության վրա եղել են նշումներ գրիչով: …

կարդալ ավելին

Բանուչյանի գործը կարճել են

21.10.2008

Նախօրեին կարճվել է Մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանուչյանի դեմ հարուցված քրեական գործը: «Գործը կարճել են հանցակազմի բացակայության պատճառով, այսինքն` եկել են եզրակացության, որ այն հանցագործությունների կատարման մեջ, որում մեղադրում էին Արշակ Բանուչյանին, նա ընդհանրապես որեւէ առնչություն չունի, քանի որ չի կատարել»,- «Ա1+»-ին ասել է Ա. Բանուչյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը: Հիշեցնենք, որ Արշակ Բանուչյանին մեղադրանք էր առաջադրվել …

կարդալ ավելին

Ծեծել են հանրահավաքից առաջ

21.10.2008

Երեկ ընդդիմության հանրահավաքից 3 ժամ առաջ դաժան ծեծի է ենթարկվել ընդդիմության ակտիվիստ Տիգրան Առաքելյանը, ով ընկերոջ հետ ՀԱԿ կենտրոնական գրասենյակի շենքի առջեւ հանրահավաքի մասին իրազեկող թռուցիկներ է բաժանելիս եղել: Ըստ «Ա1+»-ի` նրանց մոտեցել են երկու երիտասարդներ եւ հարցրել, թե ի՞նչ են անում: Տ. Առաքելյանը պատասխանել է, որ հանրահավաքի թռուցիկներ են բաժանում: Երիտասարդները մի քանի քայլ …

կարդալ ավելին

«Մենք ոչ մեկի պատվերն էլ չենք կատարում»,- ասում է ՀԱԱԿ նախկին նախագահ Էդվարդ Անտինյանը

21.10.2008

– ՀԱԱԿ-ը, որի նախագահն էիք դարձել վերջերս, միացավ ՀՌԱԿ-ին, հիմա ձեզ շնորհավորե՞նք, թե՞ ցավակցենք, որ այլեւս կուսակցության նախագահ չեք: – Իհարկե, շնորհավորեք: Չէ՞ որ գաղափարական ու արժեհամակարգային հենքի վրա կուսակցությունների միավորումն ինձ համար ոչ թե վերջին շրջանի իրավիճակային նախաձեռնություն էր, այլ այդ մասին ես խոսել եմ շուրջ 4 տարի եւ նշել, որ ներկա չկայացած քաղաքական …

կարդալ ավելին

Ի՞նչ է կորցրել կամ ի՞նչ է փնտրում Թուրքիան այս կողմերում

21.10.2008

Այսպիսով, հետեւում են խորհրդային տարիների մեր բարեկամ, իսկ հետո՝ մեր թշնամի Ադրբեջանի նախագահական ընտրությունները: Չնայած մեր մաշկի վրա մեկ անգամ չէ, որ զգացել ենք օտար դիտորդների ինչ լինելը, եվրոպական փարիսեցիության զզվելի նրբերանգները, բայց անտեսել ադրբեջանական ընտրությունների` նրանց գնահատականները, չենք կարող: Հարցն այն չէ, թե որքանով են արդար եղել անցած նախագահական ընտրությունները եւ տրված գնահատականները: Ալլահը …

կարդալ ավելին

Ազատ անկում

21.10.2008

Քաղբանտարկյալների, մասնավորապես՝ ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի հեռախոսազրույցների գաղտնալսումները ԱԱԾ-ի կողմից հրապարակային քննարկման նյութ դարձնելը ամենեւին չեն հիմնավորում ենթադրությունը, թե նրա գործողություններն ուղղված էին ՀՀ ներքաղաքական վիճակի ապակայունացմանը, «քաղաքացիական անհնազանդության իրավիճակի ստեղծմանը՝ դրանով իսկ հիմքեր ստեղծելով ՀՀ-ում հակասահմանադրական ճանապարհով իշխանափոխության իրագործման համար»: Սակայն այս դեպքում վտանգը ոչ թե երկրում հակասահմանադրական ճանապարհով իշխանությունը փոխելու հավանականությունն է, …

կարդալ ավելին

Առաջ՝ դեպի անցյալ. Ռուսաստանը, Թուրքիան եւ Հայաստանի կամքը

21.10.2008

Ռազմավարական վերադասավորումների վերջին մրցավազքն արտացոլում է աշխարհակարգի իրական ճգնաժամը եւ իր մեջ պատմության կրկնության լուրջ վտանգ է պարունակում: Այս առումով բավական է հիշատակել այն վարքը, որը դրսեւորվել է գլոբալ եւ տարածաշրջանային գրեթե բոլոր դերակատարների կողմից, ովքեր հապճեպորեն փոխել են իրենց «արագությունը» եւ նախաձեռնել շահերի վերարժեւորման, ինչպես նաեւ՝ այդ նպատակով ուղեգծային տարբերակների ու քաղաքական գործընկերության բազմազանեցման …

կարդալ ավելին

Կբավականացնե՞ն ռեսուրսները

21.10.2008

Ռուսաստանյան ամենաբարձրաստիճան պաշտոնյաների վերջին ամսվա ընթացքում իրար հաջորդող եւ դեռ սպասվելիք այցերը Հայաստան, նույնիսկ երկու երկրների միջեւ առկա ռազմավարական-դաշնակցային հարաբերությունների պայմաններում, մեղմ ասած, արդեն «աչք են ծակում»: Մի քանի օրվա (նույնիսկ ժամերի) ընթացքում Հայաստան են ժամանում ՌԴ արտգործնախարարը, պաշտպանության նախարարը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարը։ Նրանց հաջորդելու են ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի, մի շարք …

կարդալ ավելին

Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2008թ. հոկտեմբերի 17-ի հանրահավաքում

21.10.2008

Սիրելի հայրենակիցներ, Սեպտեմբերի 26-ի հանրահավաքում ես ձեզ խոստացել էի առաջիկայում հանգամանորեն բացահայտել Համաժողովրդական շարժման կամ Հայ Ազգային Կոնգրեսի ռազմավարությունը, ոչինչ չթաքցնելով ձեզանից։ Այսօր եկել է այդ խոստումը կատարելու ժամանակը, ուստի խնդրում եմ համբերությամբ զինվել եւ հետեւել իմ ելույթի յուրաքանչյուր բառին։ Ես արդեն առիթ ունեցել եմ ձեր ուշադրությունը հրավիրելու աշխարհաքաղաքական այն աննախադեպ իրավիճակի վրա, որում Հայաստանը …

կարդալ ավելին

Չփոխե՛լ ձեւաչափը

17.10.2008

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նախօրեին ԱՄՆ Պետքարտուղարությունում հանդիպել է պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի հետ: Նրանք անդրադարձել են ԼՂՀ հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերություններին, «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում Երեւան-Վաշինգտոն գործընկերությանը: Ռայսը նշել է, թե ԱՄՆ-ը կողմնակից չէ ԼՂ հիմնահարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափից այլ ատյաններ տեղափոխելու վերջին նախաձեռնություններին: «ԱՄՆ-ը եւ Հայաստանն ունեն շատ լավ հարաբերություններ: Մենք միասին աշխատում …

կարդալ ավելին

Մնացին մնացածները

17.10.2008

Հայաստանի ազատական առաջադիմական կուսակցությունը (ՀԱԱԿ) վերակազմակերպման ճանապարհով միացել է Հայաստանի ռամկավար ազատական կուսակցությանը, ինչի մասին ՀՀ Արդարադատության նախարարության Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գրանցամատյանում կատարվել է համապատասխան գրանցում: Այդ մասին երեկ հաղորդագրություն է տարածել ՀՌԱԿ մամուլի ծառայությունը: Հիշեցնենք, որ խոսքն այն ՀԱԱԿ-ի մասին է, որի նախագահ է դարձել իրական ՀԱԱԿ-ի երբեմնի փոխնախագահ Էդվարդ Անտինյանը: Վերջինս ներկայումս …

կարդալ ավելին