Մնացին մնացածները

17/10/2008

Հայաստանի ազատական առաջադիմական կուսակցությունը (ՀԱԱԿ) վերակազմակերպման ճանապարհով միացել է Հայաստանի ռամկավար ազատական կուսակցությանը, ինչի մասին ՀՀ Արդարադատության նախարարության Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գրանցամատյանում կատարվել է համապատասխան գրանցում: Այդ մասին երեկ հաղորդագրություն է տարածել ՀՌԱԿ մամուլի ծառայությունը: Հիշեցնենք, որ խոսքն այն ՀԱԱԿ-ի մասին է, որի նախագահ է դարձել իրական ՀԱԱԿ-ի երբեմնի փոխնախագահ Էդվարդ Անտինյանը: Վերջինս ներկայումս մասնակցում է իշխանական «երրորդ ուժի» ստեղծմանը: