Երկուշաբթի օրը կլրանա «Հոկտեմբերի 27-ի» ոճրագործության 9-րդ տարելիցը: Երեկ Հայ Ազգային կոնգրեսն այդ կապակցությամբ հայտարարություն էր տարածել, որում ասվում է. «1999թ. հոկտեմբերի 27-ին գնդակահարվեցին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը եւ Կառավարությունը։ Սպանվեցին Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, պատգամավորներ, կառավարության անդամներ։ Հայկական պետականության վրա ձեռք էին բարձրացրել հինգ ստահակներ, սակայն դա այդ պահի իշխանության, …
կարդալ ավելինԵրեկ ԱԺ ճեպազրույցում` անդրադառնալով Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հայտարարությանը, թե հայտարարությունն այն մասին, թե ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացում Թուրքիայի միջնորդության վերաբերյալ առաջարկի հեղինակը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է, ՀՅԴ-ական պատգամավոր Արա Նռանյանն ասաց. «Ես հիմա ո՞ր նախագահին հավատամ` Թուրքիայի՞, թե՞ մեր: Ես հակված եմ հավատալ ՀՀ նախագահին, որը նման առաջարկ չի արել»: Ի դեպ, «upi.com»-ին …
կարդալ ավելինՀայաստանի խորհրդարանի պատմության մեջ թերեւս չի եղել մի դեպք, երբ ՀՀ նախագահի կարգադրությամբ ստեղծվող թեկուզ ժամանակավոր ինչ-որ խմբում ներգրավելու համար իշխանական ուժերը ոչ միայն իրար տակ չփորեն, այլեւ` բացարձակ անտարբերություն ու չկամություն ցուցաբերեն: Խոսքը, բնականաբար, վերաբերում է Սերժ Սարգսյանի կողմից հոկտեմբերի 23-ին ստորագրված` մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող փորձագիտական փաստահավաք խմբի ստեղծմանը: Ինչպես հայտնի է, փաստահավաք …
կարդալ ավելին«Մեզ համար անհասկանալի է, թե ինչ է նշանակում՝ «երկրորդ ռուսական ռազմակայան»,- պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին` ճի՞շտ են արդյոք հրապարակումները, որ Ռուսաստանը պատրաստվում է Հայաստանում` Իջեւանի մոտ, Վրաստանին եւ Ադրբեջանին սահմանակից տարածքում տեղակայել նոր` երկրորդ ռազմակայան, եւ արդյոք նման հարց քննարկվե՞լ է, ասել է Հայաստանի նախագահի մամլո քարտուղար Սամվել Ֆարմանյանը: Նշելով, որ ծանոթ է հարցի վերաբերյալ …
կարդալ ավելինՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Հայաստան կատարելիք այցից առաջ հայ-ռուսական հարաբերություններում «որոշակի անհամաձայնությունների» շուրջ թերեւս միայն ծույլերը չէին խոսում։ Ընդ որում, նման տրամադրություններ էին գերիշխում ոչ միայն հայաստանյան քաղաքական շրջանակներում եւ «անպատասխանատու մամուլում», այլեւ մյուս ռազմավարական դաշնակցի` ռուսաստանյան մամուլում եւ վերլուծաբանների մոտ: Այցի նախօրյակին այս թեմայի շուրջ ՀՀ-ում վերջին շտրիխը մտցրեց Լեւոն Տեր-Պետրոսյանը: Վերջինս իր հանրահավաքային …
կարդալ ավելինԵրբ մի թեմայով սկսում են ամիսներով, անգամ տարիներով ջուր ծեծել, այն դադարում է հետաքրքիր ու ակտուալ լինելուց, եւ հասարակությունը ենթագիտակցորեն պատրաստվում է տվյալ խնդրի ցանկացած հանգուցալուծմանը, միայն թե չտեսնի կամ չլսի մահու չափ ձանձրացրած նույն մտքերը, նույն գնահատականներն ու նույն դեմքերին: Տարիների վաղեմությունը մոռացնում է շատ հանցագործություններ: Այդպես «հաջողվեց» անհետաքրքիր, այսինքն՝ հասարակության հետաքրքրությունների շրջանակից դուրս …
կարդալ ավելին«Ադրբեջանը երբեք չի ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը` ո՛չ 5 տարի անց, ո՛չ 10, ո՛չ 20 տարի անց, երբեք: Lեռնային Ղարաբաղին երբեք չի տրվի անկախություն, եւ այդ հարցը երբեւէ բանակցությունների առարկա չի լինի»,- երեկ նման հայտարարություն է արել Իլհամ Ալիեւը նախագահի պաշտոնում երդմնակալության արարողության ժամանակ: «Ադրբեջանը բանակցություններ կվարի միայն երկրի տարածքային ամբողջականությունը պահպանելու շրջանակներում»,- ասել է …
կարդալ ավելինԱդրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն «ԱզերիՊրեսին» տված հարցազրույցում ասել է, որ Հարավային Օսիայում տեղի ունեցած իրադարձություններից հետո Ռուսաստանի միջազգային հեղինակությանը մեծ վնաս է հասցվել. «Դրա համար Մոսկվան փորձում է հանդես գալ խաղաղարարի դերակատարությամբ` ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Բնական է` ՌԴ-ն կառաջադրի այնպիսի տարբերակ, որը թույլ կտա պահպանել իր հսկողությունը տարածաշրջանում: Որոշակի աստիճանի կբավարարվեն եւ՛ ադրբեջանական, եւ՛ …
կարդալ ավելինՀաջորդ շաբաթ նախատեսվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն` միաժամանակ դժվարանալով նշել այցի հստակ ժամկետները: Ֆասիեն հույս է հայտնել, որ Ադրբեջանում կայացած նախագահական ընտրություններից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները կակտիվանան: «Ընտրությունները ավարտվեցին, եւ, կարծում եմ, մենք կարող ենք շարունակել աշխատանքը մեզ հետաքրքրող …
կարդալ ավելինՎարդան Օսկանյանի հրաժարականից հետո շատերին էր հետաքրքրում, թե ինչո՞վ է զբաղվելու ԱԳ նախկին նախարարը։ Ավելի ուշ նա ինքը հայտարարեց, որ ՀՀ-ին, մասնավորապես, արտաքին հարցերում կշարունակի օգտակար լինել այլ կարգավիճակով, ինչից հետո հայտնի դարձավ, որ Վ. Օսկանյանը ստեղծել է հիմնադրամ` «Սիվիլիթաս»։ Դժվար է ասել, թե մինչ այժմ կոնկրետ ի՞նչ է արել եւ ի՞նչ է անելու «Սիվիլիթասը», …
կարդալ ավելին«Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը կարող է նպաստել ղարաբաղյան հակամարտության լուծմանը»,- այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ՌԴ դեսպան Վասիլի Իստրատովը: «Եռակողմ հանդիպման վերաբերյալ ՌԴ նախագահի հրավերը միայն երեկ է արվել, եւ Ադրբեջանի եւ ՀՀ-ի նախագահները դեռ պետք է իրենց համաձայնությունը տան հանդիպման համար ՌԴ ժամանելուն»,- նշել է Իստրատովը: Նշենք, որ ավելի վաղ Ադրբեջանի …
կարդալ ավելինԹուրքիայի ԱԳ նախարար Ալի Բաբաջանը երեկ հայտարարել է, որ ՀՀ-ի եւ Թուրքիայի միջեւ բանակցությունները կշարունակվեն «անաղմուկ»: «ՀՀ-ի հետ դիվանագիտական անցուդարձը սկսվել է անցյալ տարի: Աբդուլլահ Գյուլի Երեւան կատարած այցով այն վեր է ածվել քաղաքական երկխոսության: 2 հասարակությունների համար էլ զգայուն լինելու պատճառով, այն կշարունակվի անաղմուկ»,- ասել է նա: Հարցին, թե նախատեսվո՞ւմ է արդյոք 2 երկրների …
կարդալ ավելին«Աշխարհը շատ արագ փոխվում է, առաջ են գալիս նոր իրողություններ ու մարտահրավերներ, եւ դրա հետ մեկտեղ՝ փոխվում են նաեւ Անվտանգության ծառայության մարմիններին ներկայացվող պահանջները»,- ըստ նախագահի մամլո գրասենյակի, երեկ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` ընդունելով ԱՊՀ երկրների անվտանգության եւ հատուկ ծառայությունների մարմինների (ԱՀԾՄ) ղեկավարների խորհրդի նիստի մասնակիցների պատվիրակությանը: Ըստ Ս. Սարգսյանի, անվտանգության մարմինների կանոնավոր …
կարդալ ավելինՀանրահավաքները ժամանակավորապես դադարեցնելու վերաբերյալ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի որոշման հետ կապված բազմաթիվ մեկնաբանություններ ու վերլուծություններ են արվում: Երբեմն նաեւ՝ հակասական ու իրարամերժ, ինչը, թերեւս, պայմանավորված է տեղեկատվության պակասով: Իսկ այդ որոշումը, մեր տեղեկություններով, կապված է քաղբանտարկյալների հնարավոր ազատ արձակման եւ մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող փաստահավաք խմբի ստեղծման հետ, որոնք էլ իրենց հերթին պայմանավորված են …
կարդալ ավելինՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ եւ քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը նվիրված եռակողմ հանդիպման նախապատրաստումը: Այդ մասին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Պետությունների ղեկավարները քննարկել են ԼՂՀ հակամարտության կարգավորմանը նվիրված բարձր մակարդակի հանդիպման նախապատրաստման գործնական հարցերը, որը ծրագրվում է մոտ ժամանակներս անցկացնել ՌԴ նախագահի մասնակցությամբ»,- ասված է …
կարդալ ավելին– Նորից ակտիվացել են ԼՂ հակամարտության մոտալուտ կարգավորման մասին հայտարարությունները: Ըստ Ձեզ` ԼՂ հարցը կարո՞ղ է լուծվել մի քանի ամիսների ընթացքում: – Ովքեր տարիներ շարունակ հետեւել են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, կհիշեն էլի մի շարք դեպքեր, երբ ասվում էր, թե՝ ահա մոտ է լուծումը, բայց հետո ամեն ինչ միանգամից վերջացել է: Կարծում եմ, սա հերթական նման …
կարդալ ավելին«Ժառանգություն» կուսակցությունը Երեւանում մարտի 1-2-ին տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ ստեղծվելիք փաստահավաք խմբի աշխատանքներին մասնակցելու պաշտոնական առաջարկ դեռեւս չի ստացել: Այդ մասին երեկ հրավիրված ասուլիսում հայտարարել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը: Այն, թե ինչ ձեւաչափով կուսակցությունը կմասնակցի խմբի աշխատանքներին առաջարկ ստանալու դեպքում, ըստ Ա. Մարտիրոսյանի, կախված է մի քանի հանգամանքներից, մասնավորապես` թե ինչ լիազորություններ …
կարդալ ավելինՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ մեկնել է Տիրանա` Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի 19-րդ նիստին մասնակցելու նպատակով: Այնտեղ Է.Նալբանդյանը հանդես է գալու ելույթով: Իսկ նիստի ընթացքում ՀՀ-ն ստանձնելու է ՍԾՏՀ կազմակերպության նախագահությունը: Հիշեցնենք, որ ներկայումս Հայաստանը նաեւ Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ երկրների կազմակերպության նախագահողն է:
կարդալ ավելինԴեռեւս սեպտեմբերի 25-ին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ԱԺ կանոնակարգ օրենքով սահմանված ընթացակարգի համաձայն, 23 կետից բաղկացած գրավոր հարցաշար էր ներկայացրել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, որոնք վերաբերում են մարտի 1-2-ին տեղի ունեցած ողբերգական իրադարձություններին: Սակայն նրա ուղղած բոլոր հարցերը մինչ այսօր մնացել են անպատասխան: Հիշեցնենք, որ մինչ այդ Զ. Փոստանջյանը նույն հարցերով դիմել էր …
կարդալ ավելին«Ըստ մեր վերլուծությունների, որոնք հիմնված են դիվանագիտական տարբեր աղբյուրների վրա հիմնված մեր հավաստի տեղեկատվության վրա, Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացը սրընթաց գնում է դեպի հանգուցալուծում»: Երեկ հրավիրված ասուլիսում հայտարարել է Հայ Ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը` նշելով, որ նաեւ այդ վերլուծությունների պատճառով է ընդդիմությունը որոշում կայացրել ակտիվ պայքարը ժամանակավորապես դադարեցնելու վերաբերյալ: Նա կրկնել է ՀՀ առաջին …
կարդալ ավելին