Նաեւ ՍԾՏՀ-ում

23/10/2008

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ մեկնել է Տիրանա` Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի 19-րդ նիստին մասնակցելու նպատակով: Այնտեղ Է.Նալբանդյանը հանդես է գալու ելույթով: Իսկ նիստի ընթացքում ՀՀ-ն ստանձնելու է ՍԾՏՀ կազմակերպության նախագահությունը: Հիշեցնենք, որ ներկայումս Հայաստանը նաեւ Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ երկրների կազմակերպության նախագահողն է: