Կարող է նպաստել

23/10/2008

«Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը կարող է նպաստել ղարաբաղյան հակամարտության լուծմանը»,- այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ՌԴ դեսպան Վասիլի Իստրատովը: «Եռակողմ հանդիպման վերաբերյալ ՌԴ նախագահի հրավերը միայն երեկ է արվել, եւ Ադրբեջանի եւ ՀՀ-ի նախագահները դեռ պետք է իրենց համաձայնությունը տան հանդիպման համար ՌԴ ժամանելուն»,- նշել է Իստրատովը: Նշենք, որ ավելի վաղ Ադրբեջանի նախագահի գործադիր աշխատակազմի միջազգային հարաբերությունների բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը հայտարարել էր, թե պաշտոնական Բաքուն հնարավոր է համարում Ադրբեջանի, ՀՀ եւ ՌԴ նախագահների եռակողմ հանդիպման անցկացումը: