քաղաքականություն

ԵԽ ԽՎ-ն վստահելի հետաքննության կարիք ունի

02.11.2008

«ԵԽ ԽՎ բանաձեւում ամրագրված են հստակ պահանջներ եւ սպասելիքներ Հայաստանից: Հայաստանին վերջնաժամկետ է տրված իրագործելու պահանջները` հետաքննության եւ օրենսդրական բարեփոխումների առումով: ԵԽ ԽՎ-ն (հունվարին) կանդրադառնա Հայաստանի վիճակին, եւ ես հուսով եմ, որ կառույցը հնարավորություն կունենա դրական գնահատական տալու բանաձեւի իրագործմանը, եւ Հայաստանը խնդիր չի ունենա»,- երեկ «Ա1+»-ին տված հարցազրույցում ասել է ԵԽ ժողովրդավարության եւ քաղաքական …

կարդալ ավելին

Կատարում են ԵԽ ԽՎ պահանջները

02.11.2008

Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է նախաքննության մարմնի կողմից ներկայացված միջնորդությունը` ԱԺ պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանի եւ Հակոբ Հակոբյանի կալանքի ժամկետը եւս 2 ամսով (մինչեւ 2009թ. հունվարի 2-ը) երկարացնելու վերաբերյալ: Դատարանը մերժել է Հ.Հակոբյանի շահերի պաշտպան Մելանյա Առուստամյանի՝ որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց` գրավ կիրառելու մասին միջնորդությունը:

կարդալ ավելին

Նոյեմբերի վերջին

02.11.2008

Եվրախորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը նոյեմբերի վերջին կայցելի Հայաստան: Նրա օգնականը` Ստեփան Մոնտենարինի հավաստմամբ` Թ.Համարբերգը կուսումնասիրի երկրում իրավիճակը մարտի 1-2-ի դեպքերի քննության առնչությամբ, կարձանագրի «անկախ եւ արժանահավատ հետաքննություն կազմակերպելու ուղղությամբ» փոփոխությունները: Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների հանձնակատարի` հուլիսի 13-15-ը Երեւան այցի վերաբերյալ զեկույցի ուսումնասիրությամբ ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովը Համարբերգին առաջարկել էր կրկին այցելել Հայաստան, եւ …

կարդալ ավելին

Երբ սպառվում են մերժելու ռեսուրսները

02.11.2008

Նոյեմբերի 2-ին Մոսկվայում կայանալու է Հայաստանի, Ադրբեջանի եւ ՌԴ նախագահների եռակողմ հանդիպումը: Այդ մասին երեկ հաղորդել են եւ՛ Կրեմլի, եւ՛ ՀՀ նախագահի մամուլի ծառայությունները: «Ձեռք բերված պայմանավորվածությանը համապատասխան՝ նոյեմբերի 2-ին Մոսկվայում տեղի կունենա Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը նվիրված հանդիպումը, որին կմասնակցի ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը»,- …

կարդալ ավելին

Մեղադրանք են առաջադրել

02.11.2008

Լոռու մարզի Ամրակից գյուղի «Դրախտ» ռեստորանում անցած ուրբաթ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Ոստիկանության մարզային քննչական բաժինը երեկ մեղադրանք է առաջադրել Արմեն Գրիգորյանին Քրօր. 34-104/2 հոդվածների` սպանության փորձ կատարելու հատկանիշներով: Նույն օրը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը Գրիգորյանին կալանավորելու վերաբերյալ որոշում է կայացրել: Գրիգորյանը, սակայն, դեռեւս հիվանդանոցում է: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին, ժամը 21-ի սահմաններում Ստեփանավանի …

կարդալ ավելին

Այլեւս սառեցված չէ

02.11.2008

Թուրքիայի վարչապետի արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր խորհրդական Ահմեդ Դավուդօղլուն հայտարարել է, թե ղարաբաղյան հակամարտությունն արդեն սառեցված հակամարտություն չէ, այն «դուրս է բերվել սառցարանից»: Ըստ «Timeturk» թուրքական լրատվական գործակալության, Դավուդօղլուն ելույթ ունենալով ԱՄՆ-ում կազմակերպված խորհրդաժողովներից մեկում, ասել է, որ ներկա փուլում ղարաբաղյան հակամարտության լուծման համար անհրաժեշտ է «արիություն եւ ստեղծագործական մոտեցում»: «Թուրքիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները …

կարդալ ավելին

Մեկնել է Կոսովո

02.11.2008

Երեկ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Կոսովո` հանդիպելու բազմազգ դիվիզիայի հունական գումարտակի կազմում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախմբի հետ: Ըստ Պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանի, այցի շրջանակներում Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում կունենա հունական գումարտակի հրամանատարության, ինչպես նաեւ՝ Կոսովոյի ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Գուեսիպե Գայի հետ: Հիշեցնենք, որ Հայաստանը …

կարդալ ավելին

Նոր նախաձեռնություն

02.11.2008

«Հայ կամավորականների համախմբում» կազմակերպության ղեկավար Ժիրայր Սէֆիլյանն ու նրա համախոհներն առաջիկա օրերին հանդես են գալու նոր նախաձեռնությամբ, որի իմաստը հայ հանրությանը «ազատագրված տարածքների վերադարձման անթույլատրելիությունը բացատրելն է»: Այդ մասին երեկ հրավիրված ասուլիսում հայտարարել է Ժ. Սէֆիլյանը` նշելով, թե այսօր Լեռնային Ղարաբաղի առջեւ ծառացած վտանգն աննախադեպ է: Սէֆիլյանն ասել է, որ նախաձեռնության հեղինակները կփորձեն հանրությանն ապացուցել, …

կարդալ ավելին

Անորոշ վիճակ փաստահավաք խմբի շուրջ

02.11.2008

Ընդամենը 3 օր է մնացել մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրման փորձագետների փաստահավաք խմբի ձեւավորման ժամկետի ավարտին, սակայն իշխանական եւ ընդդիմադիր ուժերը դեռ չեն առաջադրել իրենց անդամներին: Միայն մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն է երեկ առաջադրել իր ներկայացուցչին` ՄԻՊ աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանին: Հիշեցնենք, որ փորձագետների փաստահավաք խումբ ստեղծելու` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրության համաձայն, խմբի 5 …

կարդալ ավելին

Հայաստանին սպառնացող վտանգը

02.11.2008

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանը «Ջեյնս Ինթելիջընս Դայջեստ» թերթին տված հարցազրույցում ասել է, թե կոռուպցիայի դեմ պայքարն ու միջազգային ահաբեկչությանը դիմագրավելը Հայաստանի անվտանգության ոլորտի առաջնային խնդիրներն են: «Երկրի անվտանգությանը սպառնացող արտաքին վտանգը Հայոց ցեղասպանության կրկնվելու հավանականությունն է: Մենք մտահոգված ենք Հայոց ցեղասպանության կրկնության հնարավորությամբ, քանի որ Ադրբեջանը ինտենսիվորեն ռազմականացվում է, եւ մեր հարեւանները …

կարդալ ավելին

Մտահոգության տեղիք է տալիս

02.11.2008

ԵԽ ժողովրդավարության եւ քաղաքական հարցերով գլխավոր տնօրեն Ժան-Լուի Լորանը «Ա1+»-ի հետ զրույցում` անդրադառնալով ԵԽ ԽՎ ընդունած բանաձեւերի` Հայաստանում բազմակարծություն ապահովելու վերաբերյալ պահանջներին, ասել է. «Սա, իհարկե, մեծ կարեւորություն ունեցող հարց է ցանկացած ժողովրդավարական համակարգի համար, քանի որ առանց ազատ եւ անկախ ԶԼՄ-ների անհնար է պատկերացնել ժողովրդավարությունը: Հայաստանի պարագայում, իհարկե, մենք ունենք առավել մտահոգվելու պատճառներ, որովհետեւ …

կարդալ ավելին

Փաստերը հանե՛ք պահոցներից

02.11.2008

Երեկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի անդամներին, որոնք նրան «զեկուցեցին», թե ինչ փուլում են գտնվում իրենց աշխատանքները: Հ. Աբրահամյանի հարցադրումը, թե պետական ո՞ր հաստատություններն են խոչընդոտում իրենց գործունեությունը` չտրամադրելով հանձնաժողովի պահանջած համապատասխան փաստաթղթերն ու նյութերը, այդպես էլ մնաց անպատասխան, քանի որ հանձնաժողովը նման որեւէ փաստ չուներ: Փոխարենը՝ նրանք …

կարդալ ավելին

Մոսկվայից առաջ

02.11.2008

Երեկ Բաքու են ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան, Ռուսաստանի համանախագահ Յուրի Մերզլյակովը եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: Այցի նպատակը ԼՂՀ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ակտիվացումն է: Ինչպես ավելի վաղ «Թրենդին» ասել է Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն, դա կլինի Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո միջնորդների առաջին այցը, «եւ այժմ …

կարդալ ավելին

«Կրիմինալին զսպելու լիմիտը սպառվել է»,- ասում է ՀՀՇ վարչության փոխնախագահ Արամ Մանուկյանը

02.11.2008

«Այս իշխանությունների մնալը կարող է լինել երկու դեպքում` եթե նրանք կարողանան երկարաձգել ԼՂ հարցի կարգավորման գործընթացն այնպես, ինչպես արել են վերջին տասը տարիներին: Ես այս տարբերակը գրեթե բացառում եմ: Որքան ես գիտեմ, միայն խաղաղապահ ուժերի մանդատի հարցն է մնացել, որ լուծեն: Եթե խուսափեն այս խնդրից, կարող են մնալ»,- երեկ հրավիրված ասուլիսում` խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման …

կարդալ ավելին

Նավթը

02.11.2008

XX եւ XXI դարերում պատմական զարգացման ընթացքը որոշող հիմնական գործոնը նավթն է: Քաղաքականությունը, իշխանությունը, նավթը` հոմանիշներ են: Այս տրիպտիխն ավելի համոզեցուցիչ է երեւում, երբ նայում ես ԱՄՆ-ի գնացող իշխանություններին: Նրա բարձր ղեկավարներից շատերի երակներում արյան փոխարեն նավթ է հոսում: Այսպես, ԱՄՆ փոխնախագահ Դիկ Չեյնին պետական ծառայության անցնելուց առաջ հանդիսացել է աշխարհի խոշորագույն նավթարդյունաբերության սպասարկման «Հալիբարտոն …

կարդալ ավելին

Երեւի կմասնակցեն

29.10.2008

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ ասել է, որ մինչեւ փաստահավաք խմբի ստեղծման մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությունը, այլ պայմանավորվածություն է եղել ԵԽ-ի հետ. «Պայմանավորված էր, պետք է համամասնորեն 1/3-րդը Սերժ Սարգսյանի կողմից ներկայացված լիներ այնտեղ, 1/3-ը՝ իմ կողմից, եւ 1/3-րդը պետք է լինեին Եվրախորհրդի փորձագետները»: Նա նաեւ ասել է, թե ինքը փաստահավաք խմբի …

կարդալ ավելին

Վտանգավոր պատգամներ

29.10.2008

Հոկտեմբերի 24-25-ը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Լեռնային Ղարաբաղ, որտեղ, բացի ԼՂ իշխանությունների հետ հանդիպումներից, նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է պաշտպանական դիրքեր, այդ թվում` ազատագրված տարածքներ: Հենց ԼՂ-ում Հ1-ին տված հարցազրույցում Ս. Սարգսյանը հայտարարել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, «մադրիդյան սկզբունքների» հիման վրա: «ԼՂ խնդրի կարգավորումը …

կարդալ ավելին

«Վերընտրվել է»

29.10.2008

Կիրակի օրը Գյումրիում անցկացված քաղաքապետի ընտրություններն անցել են բազմաթիվ ընտրախախտումներով: Վաղ առավոտից Գյումրիի բոլոր տեղամասերի մոտ հավաքված էին հատուկջոկատայինները, ինչն արդեն, կարծես, սովորական է դարձել Հայաստանում տեղի ունեցող բոլոր ընտրությունների համար: Համենայնդեպս, վերջին շրջանում անցկացված բոլոր ՏԻՄ ընտրություններում հատուկ դերակատարում են ունենում նաեւ հատուկջոկատայինները: Եվ չնայած բազմաթիվ ընտրախախտումներին` 31.375 ձայնով Գյումրիի քաղաքապետ է «վերընտրվել» գործող …

կարդալ ավելին

9 տարի անց

29.10.2008

Երեկ լրացավ հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում տեղի ունեցած ոճրագործության 9-րդ տարին: ԱԺ բակում տեղադրված զոհերի հուշաքարի մոտ երեկ վաղ առավոտյան հավաքված էին պատգամավորները, ներկա էր նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Զոհերի հիշատակը ԱԺ հուշաքարի մոտ հարգելու Հ. Աբրահամյանի հրավերն ընդունել էին միայն Կարեն Դեմիրճյանի հարազատները` Ռիմա Դեմիրճյանն ու Ստեփան Դեմիրճյանը, իսկ Վազգեն Սարգսյանի հարազատներից ոչ ոք …

կարդալ ավելին

«Չի բացահայտվի, քանի դեռ …»

29.10.2008

«Այն իշխանությունը, որը այդ հանցանքները գործել է, ո՞նց պիտի բացի: Քանի այդ իշխանությունը կա` չի բացահայտվի,- «Հոկտեմբերի 27»-ի բացահայտման կապակցությամբ «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը` ավելացնելով,- Որպեսզի բացահայտվի` դրա համար պետք է ժողովրդավարություն լինի, անկախ դատարան լինի, պետք է օրենքի գերակայություն լինի… բաներ, որ Հայաստանի համար հրաշքներ են, գոյություն …

կարդալ ավելին