Երեկ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Կոսովո` հանդիպելու բազմազգ դիվիզիայի հունական գումարտակի կազմում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախմբի հետ: Ըստ Պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանի, այցի շրջանակներում Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում կունենա հունական գումարտակի հրամանատարության, ինչպես նաեւ՝ Կոսովոյի ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Գուեսիպե Գայի հետ:
Հիշեցնենք, որ Հայաստանը Կոսովոյում խաղաղապահ առաքելություն է իրականացնում 2004 թվականի փետրվարից: Կոսովոյում հայկական խաղաղապահ զորախմբի թվակազմն այս տարի կրկնապատկվել է` 34-ից հասցվելով 70 հոգու: