քաղաքականություն

Ոչ թե ֆուտբոլային, այլ պրագմատիզմի քաղաքականություն

05.11.2008

Նոյեմբերի 1-2-ին Ծաղկաձորում՝ Գրողների տանը ծավալվել էր «Հայ-թուրքական հարաբերությունները. զարգացման հեռանկարները եւ քաղաքական կուսակցությունների դերը» թեմայով քննարկում, որն ԱՄՆ Ազգային ժողովրդավարության ինստիտուտի աջակցությամբ նախաձեռնել էին հայաստանյան մի շարք հասարակական կազմակերպություններ եւ կուսակցություններ: Ստորեւ տպագրում ենք կոնֆերանսում ներկայացված Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի զեկույցը: Հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը մեր տարածաշրջանի կայուն եւ անվտանգ զարգացման կարեւորագույն նախապայմաններից …

կարդալ ավելին

Ողջունել են

05.11.2008

Ամերիկայի հայկական համագումարը երեկ ողջունել է Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների կողմից ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հռչակագրի ստորագրումը: Իր հաղորդագրությունում Ամերիկայի հայկական համագումարը փաստաթղթի ստորագրումը կարեւոր զարգացում է համարում «Վրաստանում 2008թ. օգոստոսին տեղի ունեցած հակամարտությունից հետո, ինչպես նաեւ նվազող նավթի գների, գլոբալ ֆինանսական անկայունության եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդության ներքո Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի …

կարդալ ավելին

Պահանջում են երկարացնել

02.11.2008

Երեկ լրացել է 7 մեղադրյալների (Ալեքսանդր Արզումանյան, Հակոբ Հակոբյան, Մյասնիկ Մալխասյան, Գրիգոր Ոսկերչյան, Շանթ Հարությունյան, Սուրեն Սիրունյան եւ Սասուն Միքայելյան) մասով քրեական գործի նյութերին ծանոթանալու` Հատուկ քննչական ծառայության սահմանած ժամկետը: Ա. Արզումանյանը, Ս. Միքայելյանը, Մ. Մալխասյանը, Հ. Հակոբյանը, Գ. Ոսկերչյանը, Ս.Սիրունյանն ու նրանց շահերի պաշտպանները բողոք են ներկայացրել գլխավոր դատախազին` քր. գործի նյութերին ծանոթանալու ժամկետը …

կարդալ ավելին

Մոսկվա-Փարիզ-Բրյուսել

02.11.2008

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կիրակի օրը մեկնելու է Մոսկվա, որտեղ նախատեսվում է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը: Մոսկվայից Ս. Սարգսյանը մեկնելու է Փարիզ, որտեղ առանձնազրույց է ունենալու Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ, ինչպես նաեւ հանդիպելու է Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի եւ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հետ: Այնուհետեւ Ս. Սարգսյանը մեկնելու է Բրյուսել, …

կարդալ ավելին

Ավտորիտար երկիր ենք

02.11.2008

«Էկոնոմիստ» պարբերականի հետազոտական խումբը հրապարակել է «Ժողովրդավարական ինդեքս-2008» զեկույցը, որտեղ Հայաստանը մոտ է այն երկրներին, որոնք վերլուծաբանները համարում են ավտորիտար ռեժիմի երկրներ. դրանց շարքը սկսվում է 117-րդ հորիզոնականից, որտեղ Հայաստանը 113-րդ տեղում է: 167 երկրները դասակարգվում են ըստ 4 խմբերի` լիարժեք ժողովրդավարության երկրներ, փխրուն կամ ոչ հաստատուն ժողովրդավարության երկրներ, հիբրիդ ռեժիմի երկրներ, ավտորիտար ռեժիմի երկրներ: …

կարդալ ավելին

Հասնենք Սասուն, մտնենք… կոալիցիա

02.11.2008

Ահագին ժամանակ է` դաշնակցականները մոռացել էին «ծովից ծով Հայաստանի» ու «երեք ճակատների» տեսլականների մասին: Սակայն, քանի որ հիմա հարմար ժամանակներ են «հայրենասիրության» համար, նրանք վերադարձել են իրենց ծիրին մեջ: «Վաղը եթե Ադրբեջանը պատերազմ սանձազերծի, ոչ միայն խնդիր կունենա ազատագրված 7 տարածքների հետ, այլեւ խնդիր կունենա ընդհանրապես իր տարածքային ամբողջականության հետ: Խնդիր կունենա այնպիսի հարցերի հետ, …

կարդալ ավելին

Գովելի է

02.11.2008

Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Այդին Միրզազադեն երեկ հայտարարել է, որ Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպում անցկացնելու Մոսկվայի նախաձեռնությունը «շատ գովելի է, քանի որ ՌԴ-ն որոշել է լրջորեն զբաղվել Կովկասի «սառեցված» հակամարտություններից մեկով»: «Արդեն գրավիչ է այն փաստը, որ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումը տեղի է ունենալու բավական ուժեղ, ազդեցիկ պետության, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական …

կարդալ ավելին

3+3

02.11.2008

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցությունները տեղի կունենան 3+3 ձեւաչափով: Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը, որը նախատեսված է նոյեմբերի 2-ին Մոսկվայում, տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ»,- այդ մասին, ըստ ադրբեջանական «Թրենդ» գործակալության, հատարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: Հիշեցնենք, որ երեկ Մոսկվայում հանդիպել են Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարները, ովքեր …

կարդալ ավելին

Ադրբեջանցիները հանգստացրել են ՀՅԴ-ականին

02.11.2008

«Որեւէ փոխզիջման տարբերակ ազատագրված տարածքների հետ կապված չենք ընդունում»,- երեկ հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՅԴ-ական պատգամավոր Ռուզան Առաքելյանը` վստահեցնելով, որ «այսօր որեւէ խոսք չի գնում այս կամ այն տարածքի փոխզիջման մասին, ադրբեջանցիներն ընդհանրապես այս մասին չեն խոսում»: Նման վստահություն Ռ. Առաքելյանն ուներ ոչ թե բանակցային գործընթացին տիրապետելու, այլ ադրբեջանական մամուլի վերլուծության պատճառով (՞): Իսկ ԱԺ «Ժառանգություն» …

կարդալ ավելին

Բա դա զարմանալու բա՞ն է

02.11.2008

«Հացպանյանը գրում է` ամբողջ աշխարհը երեք տարբերակ է մտածել. որոշել է Ղարաբաղը տալ, հայերիս կործանել, ցեղասպանություն իրականացնել: Բա սա ասելու բա՞ն է»,- երեկ վա ասուլիսում հայտարարեց ԱԺ ՀՅԴ-ական փոխխոսնակ Հրայր Կարապետյանը: Խոսքը Սարգիս Հացպանյանի` նախօրեին թերթերից մեկում նշած` ԼՂ հարցի կարգավորման այսօր քննարկվող 3 տարբերակների մասին է: Իսկ հիշեցմանը, որ Ս. Հացպանյանից առաջ ՀՀ ԱԱԾ …

կարդալ ավելին

Նոր ընտրություններ

02.11.2008

Գեղարքունիքի մարզի թիվ 22, 23, 24 ԸԸՀ-ներում ամփոփվել են հոկտեմբերի 26-ին մարզի 53 համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքները: Ընտրատարածքի 14 համայնքներում թե՛ համայնքի ղեկավարի, թե՛ ավագանու ընտրությունները համարվել են կայացած: Միայն համայնքի ղեկավարի վերաքվեարկություն տեղի կունենա Վարդաձորում` թեկնածուների նույն կազմով: Թիվ 23 ԸԸՀ նախագահ Ասատուր Սերոյանի հավաստմամբ` իրենց ընտրատարածքում համայնքի ղեկավարի վերաքվեարկություն տեղի կունենա …

կարդալ ավելին

Կմասնակցեն կարեւոր օրինագծերի քննարկումներին

02.11.2008

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ հանդիպել է «Միջկուսակցական խորհրդակցությունների» մասնակից կուսակցությունների ներկայացուցիչների` Հայկ Բաբուխանյանի (ՍԻՄ), Պարույր Հայրիկյանի (ԱԻՄ), Արամ Գասպարի Սարգսյանի (ՀԴԿ), Սուրեն Գրիգորյանի (ՔԴԿ), Յուրի Մանուկյանի (Միավորված Կոմկուս), Վահան Բաբայանի (ՀԵԿ) հետ: «Միջկուսակցական խորհրդակցությունների» մասնակից 6 կուսակցությունները դիմել էին ԱԺ նախագահին` համատեղ քննարկելու օրենսդրությանն ու ներքաղաքական կյանքին առնչվող մի շարք խնդիրներ: ԱԺ նախագահն առաջարկել …

կարդալ ավելին

Ծովը ծնկներից

02.11.2008

«Եթե Ադրբեջանը որոշի ԼՂՀ հարցը կարգավորել ռազմական ճանապարհով, ապա խնդիր կունենա ոչ միայն ազատագրված 7 տարածքների, այլեւ իր «ամբողջ տարածքային ամբողջականության հետ»: Երեկ հրավիրված ասուլիսում նման հայտարարություն արեց ԱԺ ՀՅԴ-ական փոխնախագահ Հրայր Կարապետյանը, որի հարազատ կուսակցությունը կոալիցիոն դառնալուց հետո չէր հիշում «ծովից ծով» Հայաստանի տեսլականը: «Այնպիսի հարցերի հետ խնդիր կունենա, որոնք երազում էլ չի տեսել …

կարդալ ավելին

Ողջունելու է Հայաստանին

02.11.2008

«Ռոյթերզը»` վկայակոչելով Եվրահանձնաժողովի զեկույցի նախագիծը, տեղեկացնում է, որ Եվրահանձնաժողովը հաջորդ շաբաթ առաջին անգամ հայտարարելու է, որ Խորվաթիան հաջողությամբ ընթանում է Եվրամիությանը անդամակցության ճանապարհով: Համաձայն փաստաթղթի` «ակնկալվում է, որ Խորվաթիան անդամակցության բանակցությունների վերջնական փուլին կհասնի մինչեւ 2009թ. վերջը, եթե ձեռնարկի անհրաժեշտ նախապատրաստական քայլերը»: Եվրամիության աղբյուրների վկայությամբ` անդամակցության բանակցություններն ավարտին հասցնելու համար 4,4 միլիոն բնակչություն ունեցող Խորվաթիան …

կարդալ ավելին

«Եթե հնարավորություն ունենայի, ամեն օր նախագահին կհիշեցնեի, որ նա համայն հայության նախագահն է»

02.11.2008

Մխիթարյան միաբանության վարդապետ հայր Հարություն Պզտիկյանը մեկ ամսով վերադարձել էր հայրենիք՝ կազմակերպելու համար արդեն ավանդույթ դարձած իր նկարների ցուցահանդեսը: – Հետեւո՞ւմ եք Հայաստանի ներքաղաքական կյանքին: – Ես ընդհանրապես քաղաքականացված չեմ, ես սփյուռքահայ գործիչ եմ, որ կապ չունեմ Հայաստանում տեղի ունեցող քաղաքական շարժումների հետ: Երբեմն ինտերնետով ծանոթանում եմ հայկական մամուլին: Ես պատմագետ եմ, նյութեր, երկար ուսումնասիրություններ …

կարդալ ավելին

Եկամտաբեր պաշտոն

02.11.2008

Երբ օրեր առաջ ԶԼՄ-ները հայտնեցին Մաքսային պետական ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի բնակարանը թալանելու մասին լուրը՝ նշելով, որ հանցագործները, տունը թալանելուց բացի՝ կպչուն ժապավենով կապել են ընտանիքի անդամներին, անգամ երեխաներին, հետո խոշտանգել, բնականաբար, առաջին ռեակցիան զայրույթն էր՝ ինչպե՞ս կարելի է կողոպտել մեկ ուրիշի բնակարանը, այն էլ՝ նման դաժանությամբ: Երբ լրատվամիջոցները տպագրեցին նաեւ պարոն Ավետիսյանի «բնակարանի» …

կարդալ ավելին

«Բարեփոխումներ»

02.11.2008

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ` Մելս Հարությունյանը նշանակվել է Վայոց Ձորի մարզպետի տեղակալ: Վարչապետի մեկ այլ որոշմամբ, Դավիթ Սամսոնյանը նշանակվել է Արմավիրի մարզպետի տեղակալ:

կարդալ ավելին

Կոռուպցիան չի մեռնի

02.11.2008

«Կոռուպցիան ծնվել է մարդկության հետ. դրա դեմ կարելի է պայքարել, նվազեցնել, բայց երբեք վերջնականապես վերացնել հնարավոր չէ»,- երեկ` «Կոռուպցիան Հայաստանում եւ նրա հաղթահարման ուղիները» թեմայով քննարկման ժամանակ, նման փիլիսոփայական միտք է արտահայտել ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանը: Ըստ նրա` այսօր իշխանությունները, չժխտելով կոռուպցիոն փաստերը, ամեն ինչ անում են դրանք նվազեցնելու համար: Իսկ Հայ Ազգային …

կարդալ ավելին

Տարոսը մեզ

02.11.2008

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 23-ին հրամանագիր է ստորագրել ներման խնդրագրերի քննարկման արդյունքների մասին: Ըստ ԼՂՀ նախագահի աշխատակազմի Տեղեկատվության վարչության, համաձայն նախագահի` ներում է շնորհվել 22, մասամբ ներում` 6 դատապարտյալի: Մերժվել է ներում շնորհել 58 հոգու` հաշվի առնելով կատարված հանցագործության բնույթը եւ հասարակական վտանգավորության աստիճանը: Իսկ ԼՂՀ նախագահի` հոկտեմբերի 27-ի հրամանագրով դադարեցվել են ԼՂՀ Կենտրոնական …

կարդալ ավելին

Մեծ ախորժակ

02.11.2008

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի կինը՝ Հադսոնի ինստիտուտի եվրասիական կենտրոնի տնօրեն, ազգությամբ թուրք Զեյնո Բարանը Բուդապեշտում ընթացող 3-րդ էներգետիկ ֆորումի ընթացքում մասնավոր զրույցներից մեկում ասել է, որ իր ամուսինն ամերիկյան նոր վարչախմբում կարող է զբաղեցնել ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով օգնականի պաշտոնը:

կարդալ ավելին