Ողջունել են

05/11/2008

Ամերիկայի հայկական համագումարը երեկ ողջունել է Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների կողմից ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հռչակագրի ստորագրումը: Իր հաղորդագրությունում Ամերիկայի հայկական համագումարը փաստաթղթի ստորագրումը կարեւոր զարգացում է համարում «Վրաստանում 2008թ. օգոստոսին տեղի ունեցած հակամարտությունից հետո, ինչպես նաեւ նվազող նավթի գների, գլոբալ ֆինանսական անկայունության եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդության ներքո Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման աշխուժացման պայմաններում»: Ըստ նրանց` «համատեղ հռչակագիրը կարեւոր է նաեւ այն առումով, որ այն նշանավորում է Ադրբեջանի անհաշտ դիրքորոշման եւ աճող ռազմատենչ հռետորության դադարումը»: