«Հացպանյանը գրում է` ամբողջ աշխարհը երեք տարբերակ է մտածել. որոշել է Ղարաբաղը տալ, հայերիս կործանել, ցեղասպանություն իրականացնել: Բա սա ասելու բա՞ն է»,- երեկ վա ասուլիսում հայտարարեց ԱԺ ՀՅԴ-ական փոխխոսնակ Հրայր Կարապետյանը: Խոսքը Սարգիս Հացպանյանի` նախօրեին թերթերից մեկում նշած` ԼՂ հարցի կարգավորման այսօր քննարկվող 3 տարբերակների մասին է: Իսկ հիշեցմանը, որ Ս. Հացպանյանից առաջ ՀՀ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանն է ամերիկյան «Ջեյնս Ինթելիջընս Դայջեստ» թերթին տված հարցազրույցում ասել, թե` «Մենք մտահոգված ենք Հայոց ցեղասպանության կրկնության հնարավորությամբ, քանի որ Ադրբեջանը ինտենսիվորեն ռազմականացվում է, եւ մեր հարեւանները պարբերաբար հայտարարություններ են տարածում` ԼՂ-ն ռազմական ճանապարհով հետ վերցնելու իրենց ծրագրերի մասին», Հ. Կարապետյանը պատասխանեց. «Ես չգիտեմ, Գ. Հակոբյանը որտե՞ղ է ասել, ի՞նչ է ասել: Իմացա, զարմացա մի քիչ, որովհետեւ պետական պաշտոնյան, այն էլ` այդպիսի կարեւոր ծառայության ղեկավար, ինչո՞ւ պետք է նման բան ասի: Պիտի ճշտե՞լ, ի դեպ: Ճշտե՞լ եք: Ես զարմանում եմ նաեւ Սարգիսի վրա»: