«Կոռուպցիան ծնվել է մարդկության հետ. դրա դեմ կարելի է պայքարել, նվազեցնել, բայց երբեք վերջնականապես վերացնել հնարավոր չէ»,- երեկ` «Կոռուպցիան Հայաստանում եւ նրա հաղթահարման ուղիները» թեմայով քննարկման ժամանակ, նման փիլիսոփայական միտք է արտահայտել ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանը: Ըստ նրա` այսօր իշխանությունները, չժխտելով կոռուպցիոն փաստերը, ամեն ինչ անում են դրանք նվազեցնելու համար: Իսկ Հայ Ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վահան Խաչատրյանն ասել է, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարն առավել արդյունավետ կլինի ազատ տնտեսական քաղաքականության վարման եւ ժողովրդավարության պայմաններում: