3+3

02/11/2008

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցությունները տեղի կունենան 3+3 ձեւաչափով: Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը, որը նախատեսված է նոյեմբերի 2-ին Մոսկվայում, տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ»,- այդ մասին, ըստ ադրբեջանական «Թրենդ» գործակալության, հատարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: Հիշեցնենք, որ երեկ Մոսկվայում հանդիպել են Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարները, ովքեր այսօր կհանդիպեն նաեւ Մինսկի խմբի համանախագահներին: Ի դեպ, մոսկովյան հանդիպման նախնական տարբերակում համանախագահների մասնակցություն նախատեսված չէր: