քաղաքականություն

Զբոսաշրջիկ պատգամավորների մասին

12.11.2008

Ազգային ժողովի մի շարք պատգամավորների ԱԺ-ում տեսնելը մեծ բախտավորություն է, որովհետեւ նրանք պատգամավորական մանդատն օգտագործում են ԱԺ հաշվին աշխարհով մեկ ճամփորդելու համար: Նման պատգամավորները բաց չեն թողնում ոչ մի առիթ` նույնիսկ ամենաանհեթեթ ու իրենց չառնչվող խնդիրների մասին արտերկրում տեղի ունեցող կոնֆերանսներին մասնակցելու համար: Բանը հասել է այնտեղ, որ մի շարք պատգամավորներ չեն էլ հասցնում մի …

կարդալ ավելին

Հանձնում է իշխանությունը

12.11.2008

Ջորջ Բուշը Բարաք Օբամայի հետ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական եւ ներքին հիմնախնդիրները նոյեմբերի 10-ին կքննարկի Սպիտակ տանը: Այդ մասին հայտնել են Օբամայի օգնականները: Իր վարչակազմի աշխատակիցների հետ Սպիտակ տանը կայացած հանդիպմանը Բուշը հայտարարել է, որ ինքը ծրագրում է Օբամայի հետ արծարծել «ընթացիկ քաղաքականության հարցերը՝ սկսած ֆինանսական շուկաների իրադրությունից եւ վերջացրած Իրաքյան պատերազմով»: Բացի այդ, նա հայտնել …

կարդալ ավելին

Նոր նշանակում

12.11.2008

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ, Ստեփան Պետրոսյանը նշանակվել է ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ:

կարդալ ավելին

Զարգացման նոր թուլ ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցություններում

12.11.2008

Հարավային Օսեթիայում եւ Աբխազիայում պատերազմից եւ ՌԴ-ի կողմից այդ երկրների անկախության ճանաչումից հետո (ինչն ըստ էության նշանակում է Ռուսաստանի վերադարձ Անդրկովկաս) Անդրկովկասի երեք նախկին հանրապետությունների համար նոր աշխարհաքաղաքական իրավիճակ ստեղծվեց: Այս պայմաններում կարող է Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ ուժերի հավասարակշռության խախտման բնական հարց ծագել, թեեւ, ըստ իս` դա չի համապատասխանում իրականությանը: Սակայն, ինչպես երեւում …

կարդալ ավելին

Խոր դեպրեսիայի մնայուն փուլ

12.11.2008

Ի՞նչ ենք հիշում մենք` հայաստանցիներս, մեր երկրի նախագահական ընտրություններից: Արժանի մրցակիցների ծրագրերի բախո՞ւմ, երկիրը քաղաքակրթական նոր մակարդակի հասցնելու ցանկությունների տարբեր ճանապարհնե՞ր, հաղթող եւ պարտված թեկնածուների արժանապատիվ վերաբերմունք միմյանց հանդե՞պ: Ամենեւին ոչ, եւ ճիշտ հակառակը: Սկսած 96 թվականից` իշխանությունն իր դիրքերը պահում է ամենաանհասկանալի մեթոդներով: Մրցակիցները միմյանց պատրաստ են մեղադրել, մեջբերում ենք բառացի` ճիվաղության, թուլամտության, ֆաշիզմի, …

կարդալ ավելին

«Դիվանագիտությունը վերամոբիլիզացվում է»

12.11.2008

Լեռնային Ղարաբաղը կրկին դարձել է դիվանագիտական ակտիվացման առարկա: Այն եղել է Նիկոլա Սարկոզիի եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի զրույցի քննարկման առանցքային թեման, որը տեղի է ունեցել նոյեմբերի 4-ին: Երկու օր ավելի վաղ ՀՀ նախագահը Մոսկվայում հանդիպել է Ադրբեջանի իր պաշտոնակցին: Երկու երկրների ղեկավարները ստորագրել են ԼՂ վերաբերյալ համատեղ հայտարարություն՝ ՌԴ ղեկավար Դմիտրի Մեդվեդեւի վերահսկողության ներքո: …

կարդալ ավելին

«Սիրաշահումների» մրցավազք

12.11.2008

Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների միջեւ կայացած եռակողմ հանդիպումից հետո ստորագրված հռչակագիրը, բնականաբար, լայն արձագանք ունեցավ: Հակամարտության մեջ ներգրավված կողմերից յուրաքանչյուրը սկզբում սեփական հանրության ուշադրությունը հրավիրեց հռչակագրի այն կետերի վրա, որոնք, իրենց կարծիքով, «դիվանագիտական հաղթանակներ» են պարունակում: Այս առումով ակնհայտ դարձավ, որ իրականում երկու կողմերն էլ որոշակի անբավարարվածության զգացում ունեն Մոսկվայում իրենց հրամցված փաստաթղթի …

կարդալ ավելին

Հարգանքից ելնելով

07.11.2008

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի օժանդակել հարեւան տարածաշրջաններում լարվածության օջախների վերացմանը, մասնավորապես, Մերձդնեստրի եւ ԼՂ հակամարտությունների կարգավորմանը: «Մենք այսուհետեւ էլ նպաստելու ենք հարակից տարածաշրջաններում անկայունության օջախների վերացմանը: Ելնելով գոյություն ունեցող ձեւաչափերի նկատմամբ հարգանքից՝ նպաստելու ենք մերձդնեստրյան եւ ղարաբաղյան հակամարտությունների կարգավորմանը, համագործակցելու ենք շահագրգիռ բոլոր կողմերի հետ, հասնելու ենք փոխընդունելի համաձայնությունների»,- ասել …

կարդալ ավելին

Առաջինը՝ Թուրքիա

07.11.2008

Երեկ առավոտյան սկսվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի պաշտոնական այցը Թուրքիա: Այցի ընթացքում Ադրբեջանի նախագահին ուղեկցում է բավական ներկայացուցչական պատվիրակություն: Երեկ Անկարայում տեղի է ունեցել Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահների հանդիպումը դեմ առ դեմ ձեւաչափով, ինչպես նաեւ ընդլայնված կազմով՝ կառավարության անդամների մասնակցությամբ: Այցի արդյունքում կողմերը կստորագրեն մի շարք փաստաթղթեր: Նշենք, որ Ադրբեջանի նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո …

կարդալ ավելին

Քաղաքական ժեստ

07.11.2008

Եվրամիության ներկայիս նախագահող երկիրը` Ֆրանսիան, անցյալ կիրակի Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման մասին Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների կողմից Մոսկվայում ընդունված հռչակագիրը գնահատել է՝ որպես քաղաքական ժեստ, որը կոչված է հանգստացնելու լարվածությունը տարածաշրջանում եւ քաջալերելու կայունությունը Հարավային Կովկասում: «Մադրիդյան բազային սկզբունքների հիման վրա բանակցությունները շարունակելու եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի օժանդակությամբ քաղաքական երկխոսությունը ուժեղացնելու մասին կողմերի …

կարդալ ավելին

Նշմարում են

07.11.2008

Մոսկվայում նոյեմբերի 2-ին Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ հռչակագրի ստորագրումը հակամարտության խաղաղ կարգավորման գործում ԱՄՆ-ը դիտարկում է որպես քայլ առաջ: Երեկ ԱՄՆ նախագահական ընտրությունների կապակցությամբ հրավիրված ընդունելության ժամանակ այդ մասին հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը` նշելով, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում նշմարվում են դրական զարգացումներ: Ըստ …

կարդալ ավելին

Սեփական բրդերը

07.11.2008

Երեկ ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում տեղի ունեցած «ՀՀ 2009թ. պետական բյուջեի մասին» օրինագծի վերաբերյալ պատգամավորների առաջարկների քննարկումը բավական ուշագրավ ընթացք է ունեցել: Բանն այն է, որ բժիշկ-պատգամավորներից յուրաքանչյուրը միայն իր ղեկավարած բուժհաստատության համար է առաջարկ ներկայացրել` պահանջելով բյուջեով ավելացնել իրենց տրվող գումարները։ Օրինակ, հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Արա Բաբլոյանը, որը նաեւ մանկական «Արբես» հիվանդանոցի …

կարդալ ավելին

Նինոն կա՞սի՝ չէ, չէ

07.11.2008

Երեկ ԱԳ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը մեկնել է Վրաստան: Մեր թղթակցի հետ զրույցում նա չի մանրամասնել, թե հատկապես ինչ նպատակով: Հիշեցնենք, որ Վ. Օսկանյանի ղեկավարած «Սիվիլիտաս» հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի անդամ է նաեւ Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն: Ի դեպ, Վ. Օսկանյանը հոկտեմբերի 18-20-ն ընկած ժամանակահատվածում 10 օրով եղել է ԱՄՆ-ում: Այս այցի նպատակները …

կարդալ ավելին

Գնում է Շվեդիա

07.11.2008

Այսօր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնում է Շվեդիա: Ըստ ԱԳՆ Հասարակայնության հետ կապերի վարչության, այցի ընթացքում նա հանդիպումներ կունենա Շվեդիայի արտաքին գործերի նախարար Կարլ Բիլդտի հետ: Նախատեսվում է Հայաստանի եւ Շվեդիայի միջեւ Ռեադիմիսիայի մասին համաձայնագրի ստորագրում: Էդվարդ Նալբանդյանը կհյուրընկալվի Անվտանգության եւ զարգացման քաղաքականության ինստիտուտում, որը հանդիսանում է Շվեդիայի ամենահեղինակավոր բուհերից մեկը: Ինստիտուտում …

կարդալ ավելին

Լավատես չէ

07.11.2008

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն այնքան էլ լավատես չէ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակած դեմոկրատ Բարաք Օբամայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման հարցում: Այդ մասին նա հայտարարել է երեկ Երեւանում հրավիրված քննարկման ժամանակ: Ըստ նրա` նախընտրական հռետորությունը եւ հետընտրական քաղաքականությունը տարբեր բաներ են: Ա. Իսկանդարյանն ընդգծել է, որ ԱՄՆ հայ համայնքը կոնսոլիդացված է` ի տարբերություն մի շարք այլ …

կարդալ ավելին

Մայրաքաղաքը` Բեռլին

07.11.2008

Երեկ ԱԺ-ում աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել ԱԺ փոխնախագահ, ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Արեւիկ Պետրոսյանը, ով նոյեմբերի 10-14-ը ԳԴՀ Բունդեստագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Շտեֆեն Ռայխեի հրավերով մեկնելու է Գերմանիա: Ա. Պետրոսյանը որոշել է ոչ թե առանձին հանդիպման, այլ աշխատանքային խորհրդակցության միջոցով տեղեկանալ, թե ընդհանրապես Հայաստանն ինչ հարաբերությունների մեջ է Գերմանիայի հետ, …

կարդալ ավելին

Վերահսկիչ պալատի նոտ բացահայտումները

07.11.2008

Իշխան Զաքարյանը չի հեռանում Վերահսկիչ պալատի (ՎՊ) նախագահ Իշխան Զաքարյանը երեկ հերթական նիստն ու ասուլիսը հրավիրեց` ներկայացնելու տարբեր ոլորտներում հայտնաբերած նոր չարաշահումների փաստերը: Հիշեցնենք, որ Ի. Զաքարյանն իր վերջին ասուլիսը հրավիրել էր սեպտեմբերի 24-ին, երբ ներկայացրեց Սյունիքի մարզում հայտնաբերված չարաշահումները: Դրանից առաջ ՎՊ նախագահը ներկայացրել էր նաեւ ՀՀ Քաղաքաշինության նախարարությունում հայտնաբերած չարաշահումները: Նա իր հայտարարությունները …

կարդալ ավելին

Իսկ դուք ասում եք՝ փաթեթային

07.11.2008

«Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների կողմից Մոսկվայում ստորագրված հռչակագիրը լավ հիմք է ստեղծում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար»,- երեկ հայտարարել է պաշտոնական այցով Անկարայում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: «Փաստաթուղթը նոր ճանապարհ է բացում հակամարտության փուլ առ փուլ լուծման համար: Հռչակագրում արտացոլվել են ղարաբաղյան հակամարտության լուծումը միջազգային նորմերի շրջանակներում, տվյալ հարցի վերաբերյալ ընդունված բանաձեւերն ու …

կարդալ ավելին

Մեղադրանք է առաջադրվել

07.11.2008

ՀՀ Հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է Չարենցավանի համայնքի ավագանու ընտրությունների ժամանակ թիվ 26/10 տեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքները խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ըստ ՀՀ Գլխավոր դատախազության, նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ Չարենցավանի «ԲՈՒԱՏ» ԲԲԸ-ի տնօրեն Ա.Պալյանը, հանդիսանալով Չարենցավանի համայնքի ավագանու թեկնածու, ընտրությունների օրը` 2008թ. հոկտեմբերի 12-ին` ժամը 12:20-ի սահմաններում, մուտք է …

կարդալ ավելին

Շնորհավորել է

07.11.2008

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ շնորհավորել է ԱՄՆ նորընտիր նախագահ Բարաք Օբամային: Նրա շնորհավորական ուղերձում ասված է. «Մեծարգո պարոն Օբամա, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ամերիկայի Միացյալ Նահանգների 44-րդ Նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Վստահ եմ, որ Ձեր նախագահության տարիներին հայ-ամերիկյան հարաբերությունները նոր որակ կստանան, մեր երկրների միջեւ կսերտանա տնտեսական ու քաղաքական համագործակցությունը՝ ի շահ մեր բարեկամ ժողովուրդների: Ամերիկայի …

կարդալ ավելին