Երեկ ԱԺ-ում աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել ԱԺ փոխնախագահ, ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Արեւիկ Պետրոսյանը, ով նոյեմբերի 10-14-ը ԳԴՀ Բունդեստագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Շտեֆեն Ռայխեի հրավերով մեկնելու է Գերմանիա: Ա. Պետրոսյանը որոշել է ոչ թե առանձին հանդիպման, այլ աշխատանքային խորհրդակցության միջոցով տեղեկանալ, թե ընդհանրապես Հայաստանն ինչ հարաբերությունների մեջ է Գերմանիայի հետ, ուստի ԱԺ հատուկ նիստի է հրավիրել ՀՀ ֆինանսների նախարար, Հայաստան-Գերմանիա միջկառավարական հանձնաժողովի նախագահ Տիգրան Դավթյանին եւ արտաքին գործերի փոխնախարար Արման Կիրակոսյանին, որոնք էլ բարեկամության խմբի անդամներին տեղեկություններ են հաղորդել հայ-գերմանական ֆինանսատնտեսական, առեւտրական ու միջպետական հարաբերությունների մասին: