քաղաքականություն

«Հանրային քննարկման» շրջանակներում

20.11.2008

Նոյեմբերի 2-ին ստորագրված մայնդորֆյան հռչակագիրը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս: Երեկ ԼՂ հարցի կարգավորման վերջին զարգացումների շուրջ բանավեճի ժամանակ հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Վարդան Խաչատրյանը: Ըստ նրա, ադրբեջանական կողմը լուրջ դիվանագիտական հաղթանակ է համարում այն, որ այդ հռչակագրով իրենք ԼՂ-ին վերջնականապես դուրս թողեցին բանակցային գործընթացից: Բացի այդ, Վ. Խաչատրյանի խոսքերով, մադրիդյան սկզբունքների համաձայն՝ ԼՂ …

կարդալ ավելին

«Որեւէ գործարք չի արվել առանց կառավարության որոշումների»

20.11.2008

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախկին նախարար Աղվան Վարդանյանը երեկ «Դե Ֆակտո» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ մեկնաբանեց անցած շաբաթ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի ներկայացրած բացահայտումները: Հիշեցնենք, որ Ի. Զաքարյանը ներկայացրել էր մանկատների շրջանավարտներին բնակարանով ապահովելու 1,2 մլրդ դրամ արժեցող ծրագրում կատարված խոշոր չափերի հասնող չարաշահումների փաստեր: Ըստ այդմ` ծրագիրը պետք …

կարդալ ավելին

Աֆյանին հանձնարարե՞լ են փոխել հիշողությունը

20.11.2008

Մի քանի ամիս առաջ տեղի ունեցած մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նիստում ՀՀ փոխոստիկանապետ Ալեքսանդր Աֆյանը կուրծք էր ծեծում` համոզելու համար, որ մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած արյունոտ իրադարձությունների ժամանակ ոստիկանները կատարել են բացառապես իր հրամանները: Սակայն նույն հանձնաժողովի երեկ կայացած նիստում նա նույնքան ջանադրաբար այդ իրադարձությունների ղեկավարման պատասխանատվությունը գցեց ՀՀ այլեւս նախկին …

կարդալ ավելին

Նոր հանքավայր Հրազդանում

19.11.2008

Բնապահպանության նախկին նախարար, այժմ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն ամիսներ առաջ հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում ասաց, որ երազում է Հայաստանում երկաթի արտադրության մասին: Նա դեռեւս բնապահպանության նախարար եղած ժամանակ պատրաստվում էր դրան` ինքն իրեն տալով հանքավայրի ուսումնասիրության լիցենզիա եւ գործնական քայլեր ձեռնարկելով իր երազանքին ընդառաջ: Անցած տարի Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունը …

կարդալ ավելին

Կարապետիչի կանխատեսումները

19.11.2008

«ԱԼՄ» հեռուստաալիքի եւ «Ժողովրդական» կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը երեկ լրագրողների միջոցով աշխարհին հայտնեց, որ Հայաստանի ներկա վիճակն «այնքան վատ չէ, որքան մենք պատկերացնում ենք»: «Այսօր բոլորը մեզ հետ են ցանկանում իրենց հարցերը կարգավորել, մեզ հետ են ճշտումներ մտցնում ու մեր հաշվին են ռեգիոնալ լիդերներ դառնում»,- ասաց նա: Նա կարծում է, որ լիդեր դառնալու լուրջ մրցակցության …

կարդալ ավելին

Եվս մեկ բողոք

14.11.2008

Մարտի 1-ի հետ կապված գործի շրջանակներում մեղադրվող 7 քաղբանտարկյալների կամ «7-ի գործով» փաստաբանական խումբը բողոք է ներկայացրել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան` բողոքելով «Մարտի 1»-ի գործով 7 կալանավորվածների քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազ Կորյուն Փիլոյանի դեմ, ով գործի նյութերին ծանոթանալու համար փաստաբաններին մինչեւ նոյեմբերի 10-ն էր ժամկետ տրամադրել: Փաստաբանների …

կարդալ ավելին

Բողոքարկել է

14.11.2008

Կալանավայրերի վարչության նախկին պետ, փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Մուշեղ Սաղաթելյանի պաշտպան Սեդա Սաֆարյանը երեկ վերաքննիչ բողոք է ներկայացրել` բողոքարկելով Երեւանի քրեական դատարանի հոկտեմբերի 23-ի դատավճիռը, որով Մ. Սաղաթելյանը դատապարտվել է 5 տարի ազատազրկման եւ տուգանքի՝ 900.000 ՀՀ դրամի չափով: Հիշեցնենք, որ Մ. Սաղաթելյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ Քր.օրենսգրքի 316-րդ …

կարդալ ավելին

Ո՞վ է «գործուն չղջալու»

14.11.2008

ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում, ըստ էության, բացահայտել է իշխանությունների դիրքորոշումը քաղբանտարկյալների ազատ արձակման հարցում: Նա ասել է, թե քաղաքական հայացքների համար ձերբակալվածների նկատմամբ համաներում չի կիրառվում, քանի որ «խոչընդոտող հանգամանք կա»: Իսկ այդ խոչընդոտի ստեղծողն, ըստ Գ. Դանիելյանի` ընդդիմությունն է: «Համաներում տարածվում է նրանց վրա, ովքեր ընդունում են իրենց …

կարդալ ավելին

Բաքու-Երեւան

14.11.2008

Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը ժամանել է Ադրբեջան: Իսկ մինչ այդ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան Բաքվում հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Իսկ երեկ ուշ երեկոյան Բաքու պետք է ժամաներ նաեւ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն: Այսօր նրանք ժամանելու են Երեւան:

կարդալ ավելին

«Տեղաշարժ կա»,- «Ֆիգարո» թերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը

14.11.2008

– ԼՂՀ վերաբերյալ հռչակագիրը, որը բոլորովին վերջերս Մոսկվայում ստորագրեցիք ադրբեջանցի Ձեր գործընկերոջ հետ, արդյո՞ք տեղաշարժ է այդ տարածքի վերաբերյալ կարգավորման ուղղությամբ, որը հակամարտության պատճառ է դարձել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ – Տեղաշարժ կա երեք պատճառով։ Նախ` Հայաստանում, ինչպես եւ Ադրբեջանում ու Լեռնային Ղարաբաղում, նախագահական ընտրություններն անցել են, ինչը դիվանագիտական առավել ակտիվության հնարավորություն է տալիս։ Երկրորդ` …

կարդալ ավելին

«Անհրաժեշտ են նոր ընտրություններ»,- ասում է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը

14.11.2008

– Պարոն Դեմիրճյան, ինչպե՞ս եք գնահատում ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ նոյեմբերի 2-ին Մոսկվայում ստորագրված եռակողմ հռչակագիրը: Ձեր կարծիքով՝ այդ փաստաթուղթն ի՞նչ դրական կամ բացասական հետեւանքներ կարող է ունենալ հայկական կողմի համար: – Մայենդորֆյան հռչակագրում ըստ էության վերահաստատվում է ղարաբաղյան կոնֆլիկտը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ ճանապարհով կարգավորելու պատրաստակամությունը: Բայց միանշանակ բացասական է այն, որ այնտեղ …

կարդալ ավելին

1.5 ամսում «լղոզված» պատասխաններ

14.11.2008

Դեռեւս սեպտեմբեր ամսին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը 25 կետից բաղկացած գրավոր հարցաշար էր փոխանցել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին` կապված մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած արյունոտ իրադարձությունների հետ: Թվում էր, թե ամբողջ մեկուկես ամիս ուշացնելուց հետո կառավարությունը գոնե պատգամավորի հարցերին պատշաճ կպատասխաներ: Սխալ էր թվում: Երեկ Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի անունից Զ. Փոստանջյանը 6 …

կարդալ ավելին

Եվ ովքե՞ր են փրկելու Հայաստանի իմիջը

14.11.2008

Անցած շաբաթ ՀՀ կառավարությունն ընդունել է «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպություն ստեղծելու մասին որոշում, որն արդեն արժանացել է մամուլի ուշադրությանը: Իշխանությունները, բնականաբար, դեռեւս փորձում են «ցրել» նման կառույց ստեղծելու իրական նպատակները, սակայն ակնհայտ է, որ այդ կենտրոնի` զանազան ձեւակերպումներով նպատակների տակ թաքնված է առաջին հերթին տպագիր մամուլը վերահսկելու ձգտումը: Եվ այսպես` …

կարդալ ավելին

ՀՅԴ-ն սպասում է

14.11.2008

«Ազատությանը» տված հարցազրույցում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն ասել է, թե իրենք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին են փոխանցել ԼՂՀ բանակցությունների վերաբերյալ իրենց տեսակետը, վերապահումները եւ հիմա սպասում են նախագահի հետագա քայլերին: Նա ասել է, որ դեռեւս մեկ տարի առաջ ՀՅԴ-ին մտահոգել է Մադրիդյան սկզբունքներում ամրագրված այն կետը, համաձայն որի` հայկական ուժերի կողմից վերահսկվող 5 տարածքները …

կարդալ ավելին

Պատասխան ու հարց ԱԺ-ում

13.11.2008

Երեկ ԱԺ-ում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխանեց երեք պատգամավորների հարցերին. դա ուշագրավ էր, քանի որ վարչապետ նշանակվելուց հետո նա սովորաբար խորհրդարանում խուսափում էր այդ պարտականությունից: Բայց հարցերից պարզվեց, որ դրանք «պատահական» չէին: Լինում են դեպքեր, երբ վարչապետը կամ նախարարները որեւէ բան հայտարարելու համար պատգամավորներին «հանձնարարում» են ԱԺ-ում իրենց համապատասխան հարցն ուղղել: …

կարդալ ավելին

Շա՜տ դիվանագիտական պատասխան

13.11.2008

«Երբ մենք հասնենք այն փուլին, երբ ինչ-որ բան համաձայնեցված լինի, այդ առաջարկները քննարկման առարկա կլինեն հանրության առաջ: Հրապարակման ենթակա որեւէ փաստաթուղթ հիմա չունենք»,- երեկ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսպես պատասխանեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Վարդան Խաչատրյանի հարցին, թե որո՞նք են ի վերջո ԼՂ հակամարտության կարգավորման հիմքում դրված մադրիդյան սկզբունքները: «Տարիներ շարունակ բազմաթիվ առաջարկներ …

կարդալ ավելին

«Կարեւոր է ու ժամանակն է, որ Թուրքիան, ԱՄՆ-ը ու Անգլիան ճանաչեն Հայոց ցեղասպանությունը»

13.11.2008

Աշխարհահռչակ երաժիշտներ Ջիվան Գասպարյանը եւ Պիտեր Գաբրիելը, ով Հայաստան է այցելել Ջ. Գասպարյանի 80-ամյակը շնորհավորելու, երեկ այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր` հարգելով 1,5 մլն անմեղ զոհերի հիշատակը: «Պետք է շարունակենք հնչեցնել Հայոց ցեղասպանության հարցը, որպեսզի ամբողջ աշխարհը ճանաչի այն, եւ հասնենք մեր նպատակին: Մենք կարող ենք Թուրքիայի հետ մեր հարաբերությունները լավացնել, բայց չպետք է …

կարդալ ավելին

Մեկ տարի Վ. Գասպարիին

12.11.2008

Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը մեկ տարվա ազատազրկման է դատապարտել քաղբանտարկյալ Վարդգես Գասպարիին: Վ. Գասպարին ձերբակալվել էր մարտի 1-ին եւ մեղադրվում էր «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ»: Նշենք, որ նոյեմբերի 5-ին տեղի ունեցած դատավարության ժամանակ մեղադրող Կորյուն Փիլոյանը միջնորդել էր նրան դատապարտել 1,5 տարվա ազատազրկման: Իսկ երեկվա նիստում դատավոր Արշակ …

կարդալ ավելին

Դիրքորոշումը կոշտանում է

12.11.2008

Երեկ ԼՂ նախագահ Բակո Սահակյանն «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում բավական հետաքրքիր հայտարարություն է արել: Պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ է արվում, որպեսզի ԼՂ-ն դառնա բանակցային կողմ, Բ. Սահակյանը պատասխանել է. «Մենք բոլոր հանդիպումների ընթացքում, հատկապես` Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, խնդրում ենք եւ, ինչո՞ւ չէ` պահանջում ենք, որպեսզի նրանք իրենց լիազորությունները եւ իրավասությունները կիրառեն եւ վերականգնեն …

կարդալ ավելին

Ռուսներն են մտահոգվում ՀՀ-ի վարկանիշով

12.11.2008

Ռուսական «Պիվգորոդ-C» ընկերության գլխավոր տնօրեն Ե.Ալեքսանդրովան նոյեմբերի 7-ին բաց նամակ է հղել Հայաստանի նախագահին, վարչապետին եւ Դատական մարմիններին: «Պիվգորոդ-C» ընկերությունը 2007թ. հունիսի 1-ից Չարենցավանի հանքային ջրերի «Բջնի» գործարանի էքսկլյուզիվ ներկայացուցիչն է Ռուսաստանում: Ընկերության տնօրենը նամակում մտահոգություն է հայտնել գործարանի աշխատանքի դադարեցման կապակցությամբ: Նա նշել է, որ «Բջնի» եւ «Նոյ» ապրանքանիշերը կարճ ժամանակում մեծ տարածում են …

կարդալ ավելին