Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը մեկ տարվա ազատազրկման է դատապարտել քաղբանտարկյալ Վարդգես Գասպարիին: Վ. Գասպարին ձերբակալվել էր մարտի 1-ին եւ մեղադրվում էր «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ»: Նշենք, որ նոյեմբերի 5-ին տեղի ունեցած դատավարության ժամանակ մեղադրող Կորյուն Փիլոյանը միջնորդել էր նրան դատապարտել 1,5 տարվա ազատազրկման: Իսկ երեկվա նիստում դատավոր Արշակ Պետրոսյանն այդպես էլ չի անդրադարձել Վ.Գասպարիի պաշտպանների բազմաթիվ միջնորդություններից ոչ մեկին, այդ թվում` հենց նոյեմբերի 5-ի նրա պաշտպան Արա Զաքարյանի` դատաքննությունը վերսկսելու վերաբերյալ միջնորդությանը: Երեկ Վ. Գասպարիի փաստաբանները հայտարարել են, որ բողոքարկելու են դատարանի որոշումը: