Կալանավայրերի վարչության նախկին պետ, փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Մուշեղ Սաղաթելյանի պաշտպան Սեդա Սաֆարյանը երեկ վերաքննիչ բողոք է ներկայացրել` բողոքարկելով Երեւանի քրեական դատարանի հոկտեմբերի 23-ի դատավճիռը, որով Մ. Սաղաթելյանը դատապարտվել է 5 տարի ազատազրկման եւ տուգանքի՝ 900.000 ՀՀ դրամի չափով: Հիշեցնենք, որ Մ. Սաղաթելյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ Քր.օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով («Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը») եւ 235-րդ հոդվածի 4-րդ մասով («Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը»):