քաղաքականություն

Համարբերգի պահանջը

23.11.2008

ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը երեկ հանդիպումներ է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, «Մարտի 1-ի» ԱԺ հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի հետ: Հանդիպումների ընթացքում Համարբերգը հիմնականում խոսել է քաղբանտարկյալների եւ մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող փաստահավաք խմբի գործունեության մասին: Մեր տեղեկություններով, Համարբերգը, մասնավորապես, պահանջել է հնարավորինս կարճ ժամկետներում …

կարդալ ավելին

Բա սահմաննե՞րը

23.11.2008

«ԼՂՀ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում հայկական կողմի համար գլխավորը ԼՂՀ կարգավիճակի հարցն է, իսկ մնացյալն ածանցյալ են»,- երեկ նման հայտարարություն է արել ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Հարցին՝ երբ իշխանություններն ասում են, թե ԼՂՀ հարցի կարգավորման գործընթացում կարեւորը կարգավիճակն է, ապա ի՞նչ սահմաններով կարգավիճակի մասին է խոսքը, նա պատասխանել է. «Երբ կլինի կարգավիճակը, այն …

կարդալ ավելին

Կարեւորել է

23.11.2008

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կարեւորել է Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների միջեւ վերջերս Մոսկվայում ստորագրված հռչակագիրը: «Ադրբեջանը 21-րդ դարում. հաջողության ռազմավարությունը» թեմայի շուրջ միջազգային կլոր սեղանի մասնակիցների հետ Բաքվում կայացած հանդիպմանը նա նաեւ ասել է, որ «հակամարտության խաղաղ կարգավորման հուսադրող պահեր կան»: Ալիեւը հայտարարել է, որ «Կովկասում խաղաղության կարելի է հասնել միայն Ադրբեջանի բռնազավթված տարածքների …

կարդալ ավելին

Խոստովանել է

23.11.2008

«Հայաստանի փորձագիտական հաստատությունների փոխանցմամբ` փորձաքննությունների գործող մեթոդաբանությունը հնարավորություն չի տալիս իրականացնել մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ կիրառված հատուկ միջոցների նույնականացում, եւ միջազգային փորձագետների օգնությունը մնում է արդիական»,- ըստ Գլխավոր դատախազության մամուլի ծառայության, այդ մասին ասել է գլխ. դատախազ Աղվան Հովսեփյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի հետ երեկ կայացած հանդիպման ժամանակ: Ըստ Գլխ.դատախազի, «Մարտի 1»-ի գործով …

կարդալ ավելին

Ողջունել է, բայց….

23.11.2008

Ըստ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի Ս. Սարգսյանի` նախօրեին հանդիպումը կուսակցությունների ղեկավարների հետ ավելի «աշխատող ձեւաչափ է» հասարակական կարեւորության խնդիրները քննարկելու տեսակետից, քան Հասարակական պալատը: «Սա, բոլոր դեպքերում, ավելի աշխատող ձեւաչափ է, քան Հասարակական պալատը, որը պարզ չէ, թե ինչ հիմունքներով է ստեղծվել»,- «Ազատություն» ռ/կ-ին ասել է Ս. Դեմիրճյանը: Նա թեեւ մերժել էր Ս. Սարգսյանի հրավերը …

կարդալ ավելին

Համարբերգն` ԱԺ-ում

23.11.2008

Երեկ ԵԽ Մարդու իրավունքի հանձնակատար Թոմաս Համարբերգի հետ հանդիպման ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է նաեւ մարտի 1-ի գործով կալանավորվածների համաներման խնդրին` ասելով, թե դատավարություններից առաջ նախագահի նման քայլը կարող էր անհասկանալի լինել, «որովհետեւ պարզ չէ, թե մարդն ինչի համար է ներվում, եթե բացահայտված չէ` ինչ հանցանք է գործել»: Նա նաեւ ասել է, թե …

կարդալ ավելին

«Եդինայա Ռոսիան» եւ հայերը

23.11.2008

Նոյեմբերի 20-ին Մոսկվայում կայացած «Եդինայա Ռոսիա» համառուսաստանյան կուսակցության 10-րդ համագումարին հյուրի կարգավիճակով Հայաստանից մասնակցել են նաեւ «Եդինայա Ռոսիայի» հետ համագործակցության պայմանագիր կնքած քաղաքական կուսակցությունների պատվիրակությունները։ «Եդինայա Ռոսիայի» համագումարին հրավիրված է եղել նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի պատվիրակությունը՝ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ։ Համագումարի շրջանակներում տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում՝ «Գլոբալ հիմնախնդիրներ. քաղաքական կուսակցությունների դերը …

կարդալ ավելին

Իրակա՞ն, թե՞ իմիտացիոն անհամաձայնություն

23.11.2008

«Ուզում եմ տեղեկացնել, որ այն բոլոր քաղաքական քննարկումները, որ տեղի են ունենում Հայաստանում, չեն կապվում Լեռնային Ղարաբաղի քաղաքական քննարկումների հետ, որոնք սկսվել են ավելի վաղ` մայիսից տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակի ընկալմամբ: ԼՂՀ Ազգային ժողովում կազմակերպվել են մի շարք քննարկումներ, որոնց հետագայում մասնակցել են արտախորհրդարանական քաղաքական ուժեր: Ղարաբաղում կա մեկ միասնական տեսակետ: Այս քննարկումների օրակարգում ԼՂՀ …

կարդալ ավելին

Բաշխել, բաշխել մինչեւ վերջ

23.11.2008

Արդյո՞ք այսօր ՀՀ տնտեսության հիմնական խնդիրների լուծման բանալին մեծ բյուջե ունենալն է: Արդյո՞ք անհրաժեշտ է այս պահին շատ հարկեր հավաքել եւ մեծացնել հարկեր-համախառն ներքին արդյունք հարաբերակցությունը: Այս հարցերի շուրջ տարբեր տեսակետներ ունեին երեկ ՄԱԱ-ում հավաքված տնտեսագետները: Սոցիալիստական համարվող ՀՅԴ ԱԺ խմբակցության պատգամավոր Արա Նռանյանը գտնում է, որ հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը մեր երկրում շատ փոքր է զարգացած …

կարդալ ավելին

Անմեղսունակության կանխավարկածներ

23.11.2008

Երեկ հրավիրված ասուլիսում հերթական սկանդալային հայտարարությամբ հանդես եկավ ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Վերջինս, ոչ ավել, ոչ պակաս՝ հայտարարեց, թե «իր կանխավարկածով»` մարտի 1-ի դեպքերի ժամանակ շենքերի տանիքներում ծվարած դիպուկահարներն իշխանության կողմից չէին կարող լինել: Հիշեցնենք, որ նախօրեին Հայ Ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը լրագրողներին էր ներկայացրել մի ձայնագրություն, որտեղ մարտի 1-2-ի …

կարդալ ավելին

Հաճախորդն Իրանում

23.11.2008

Նոյեմբերի 23-24-ը պաշտոնական այցով Իրանի Իսլամական Հանրապետություն կմեկնի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանը, Ազգային ժողովի պատգամավորներ Հովհաննես Մարգարյանը, Սուքիաս Ավետիսյանը, պաշտոնատար այլ անձինք: Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի, Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի, Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլիի եւ բարձրաստիճան այլ …

կարդալ ավելին

Խոչընդոտել են

23.11.2008

«Նոյեմբերի 21-ին ես` Զարուհի Փոստանջյանս, նախաձեռնել եմ ոչ զանգվածային միջոցառում` բողոքի ակցիա ՀՀ ԱԳ նախարարության առջեւ: Բողոքի ակցիայից հետո ես եւ ակցիայի մասնակիցները ցանկանալով իրացնել մեր սահմանադրական իրավունքը՝ փորձել ենք քայլերթ անցկացնել Երեւանի փողոցներով: Սակայն ՀՀ ոստիկանության աշխատակիցները Ռոբերտ Մելքոնյանի եւ Արայիկ Պետրոսյանի գլխավորությամբ խոչընդոտ են հանդիսացել մեր քայլերթին: Արգելքի վերաբերյալ տեղեկացրել եմ ՀՀ մարդու …

կարդալ ավելին

Կամաց-կամաց գալիս է…

23.11.2008

Ռուսաստանյան մամուլի տեղեկությունների համաձայն` ֆինանսական ճգնաժամի պատճառով միայն ֆոնդային բորսաներում արձանագրված անկման հետեւանքով ռուսաստանյան օլիգարխները կորցրել են իրենց կապիտալի մոտ 70 տոկոսը: ՌԴ Պետդումայի տնտեսական քաղաքականության եւ ձեռներեցության հարցերով զբաղվող կոմիտեի նախագահ Ե. Ֆյոդորովի պնդմամբ` առավել մեծ կորուստներ են ունեցել շինարարական, մետալուրգիական եւ նավթագազային ոլորտի «հիմնական խաղացողները»: Իսկ «Բլումբերգ» տեղեկատվական կորպորացիայի հաշվարկների համաձայն` ռուսաստանյան առաջին …

կարդալ ավելին

Չեն ուզում բաց թողնել

23.11.2008

«Անհապաղ պետք է օգտվել ստեղծված հնարավորություններից եւ նորմալացնել հարաբերությունները ՀՀ-ի հետ»,- ըստ թուրքական «Ջիհանի»` երեկ հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ալի Բաբաջանը: Նրա խոսքերով, ներկա դրությամբ ստեղծվել է բարենպաստ իրավիճակ Թուրքիայի եւ Ադրբեջանի հարաբերությունները ՀՀ-ի հետ նորմալացնելու համար: «Կողմերի մոտ ստեղծվել է հիանալի հնարավորություն՝ միմյանց միջեւ հարաբերությունները շուտափույթ կերպով բարելավելու համար: Անհրաժեշտ է օգտվել այդ …

կարդալ ավելին

Հինգ ժամ, եւ միայն հաճելի հուշեր

23.11.2008

«Կուլտուրա» հեռուստաընկերությունը հաղորդում էր պատրաստել խորհրդային տարիների քաղբյուրոյի ամենահայտնի դեմքերից մեկի` ԽՍՀՄ արտգործնախարար Անդրեյ Գրոմիկոյի մասին: Պատմում են, որ նա փայլուն կրթություն ուներ եւ չտեսնված էր տիրապետում անգլերենին, սակայն բանակցությունների ժամանակ բացառապես խոսում էր ռուսերեն եւ ինքն էլ օգտվում էր զրուցակցի թարգմանիչների ծառայությունից, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանար ճիշտ կողմնորոշվելու համար ժամանակ շահել կամ որոշ դեպքերում …

կարդալ ավելին

Ռուսաստանի դերը

23.11.2008

«Janeգs Intelligence» հեղինակավոր վերլուծական կենտրոնի հրապարակած վերջին զեկույցի համաձայն` Վրաստանի հետ կարճատեւ պատերազմից հետո Ռուսաստանն ավելի է ամրապնդում իր ազդեցությունը Կովկասում: Ըստ զեկույցի` դրա շնորհիվ է նոյեմբերի 2-ին Մոսկվայում ստորագրվել հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ հռչակագիրը: Ըստ « Janeգs»-ի` փաստաթուղթը չի վկայում հակամարտության վերջնական կարգավորման համաձայնեցման ավարտի մասին, սակայն այն նպաստում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հրադադարի պահպանմանը: …

կարդալ ավելին

Առանց Հայաստանի եւ Վրաստանի

23.11.2008

Երեկ Բաքվում մեկնարկել է ԱՊՀ երկրների հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի 15-րդ նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված են 14-րդ նիստի որոշումների կատարման արդյունքների ամփոփումը, հարկատուների գրանցման ոլորտում փորձի փոխանակումը, կրկնակի հարկումը վերացնելու վերաբերյալ համաձայնագրերի ներդրման փորձի փոխանակումը եւ այլ հարցեր: Նիստին մասնակցում են ԱՊՀ երկրների հարկային ծառայությունների ներկայացուցիչները, բացառությամբ` Հայաստանի եւ Վրաստանի: ԱՊՀ երկրների հարկային ծառայությունների …

կարդալ ավելին

2 տարի` Սմբատ Այվազյանին

23.11.2008

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը` Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանին երկու տարի ազատազրկման դատապարտելու վճիռ է կայացրել: Սմբատ Այվազյանի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել Քրօր. 316 հոդվածի 1-ին` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու եւ 235 հոդվածի 4-րդ մասերով` զսպանակավոր մահակ ունենալու համար:

կարդալ ավելին

Կիսաքաջ ոստիկանը

23.11.2008

«Հետաքննող լրագրողների ընկերակցության» նախագահ եւ «Հետք» կայքի խմբագիր Էդիկ Բաղդասարյանի դեմ հարձակման կապակցությամբ հարուցված քր. գործում արդեն որոշակի փաստեր են ի հայտ եկել: Այդ մասին երեկ հրավիրված ասուլիսում հայտարարել է Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետի տեղակալ Աշոտ Միրիջանյանը` չմանրամասնելով, թե ինչ փաստերի մասին է խոսքը: Նա միայն ասել է, թե հանցագործության վայրում է եղել մի …

կարդալ ավելին

Միանում են հացադուլին

23.11.2008

Երեկ մի խումբ գործիչներ հանդես են եկել հայտարարությամբ, որով տեղեկացնում են, որ միանալու են այսօր քաղբանտարկյալների կազմակերպած մեկօրյա հացադուլին: Հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «Ութ ամսից ավելի բանտերում որպես պատանդ պահվող մեր քաղբանտարկյալ եղբայրները ս.թ. նոյեմբերի 20-ին մեկօրյա հացադուլ են հայտարարել` որպես «ԵԽ երկդիմության ու անհետեւողականության դեմ բողոքի նշան»: Ի համերաշխություն մեր ընկերների, ովքեր նույնիսկ …

կարդալ ավելին