«Անհապաղ պետք է օգտվել ստեղծված հնարավորություններից եւ նորմալացնել հարաբերությունները ՀՀ-ի հետ»,- ըստ թուրքական «Ջիհանի»` երեկ հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ալի Բաբաջանը: Նրա խոսքերով, ներկա դրությամբ ստեղծվել է բարենպաստ իրավիճակ Թուրքիայի եւ Ադրբեջանի հարաբերությունները ՀՀ-ի հետ նորմալացնելու համար: «Կողմերի մոտ ստեղծվել է հիանալի հնարավորություն՝ միմյանց միջեւ հարաբերությունները շուտափույթ կերպով բարելավելու համար: Անհրաժեշտ է օգտվել այդ հնարավորությունից, եւ եթե դա հիմա չարվի, հնարավոր է, որ մենք բաց թողնենք ստեղծված հիանալի հնարավորությունը»,- ասել է Բաբաջանը: