Երեկ Բաքվում մեկնարկել է ԱՊՀ երկրների հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի 15-րդ նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված են 14-րդ նիստի որոշումների կատարման արդյունքների ամփոփումը, հարկատուների գրանցման ոլորտում փորձի փոխանակումը, կրկնակի հարկումը վերացնելու վերաբերյալ համաձայնագրերի ներդրման փորձի փոխանակումը եւ այլ հարցեր: Նիստին մասնակցում են ԱՊՀ երկրների հարկային ծառայությունների ներկայացուցիչները, բացառությամբ` Հայաստանի եւ Վրաստանի: ԱՊՀ երկրների հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհուրդը հիմնվել է 2001թ. մայիսի 31-ին: