քաղաքականություն

Եվս մեկ հավանական միջնորդ

04.12.2008

Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Ջանի Բուքիքիոն երեկ հայտարարել է, որ Կովկասի հակամարտությունները լուծելու համար բոլոր կողմերին հարկավոր է փոխզիջում գտնել: «Համաձայնության գալու համար պետք է միշտ փոխզիջման գնալ: Փոխզիջման գնալով, անշուշտ, հարկ է լինում ինչ-որ բան զոհաբերել: Հարկավոր է գտնել այնպիսի լուծում, որի դեպքում հակամարտության կողմերից ոչ մեկը դժգոհ չի մնա, եւ բոլորն էլ բավարար …

կարդալ ավելին

Ուզում են եռապատկել

04.12.2008

Եվրահանձնաժողովի կողմից վաղը հրապարակվելիք զեկույցի համաձայն, Եվրամիությունը պետք է իր առաջնահերթությունների շարքում դասի մի շարք նախկին խորհրդային երկրների հետ հարաբերությունների բարելավման եւ այդ երկրներում Մոսկվայի ազդեցության նվազեցման խնդիրը: Զեկույցում, «Ասոշիեյթեդ փրես» գործակալության տվյալներով, առաջարկվում է մինչեւ 2020 թվականը եռապատկել Հայաստանին, Ադրբեջանին, Բելառուսին, Վրաստանին, Մոլդովային եւ Ուկրաինային հատկացվող օգնությունը: Եվրահանձնաժողովը նաեւ առաջարկում է այս երկրներին տալ …

կարդալ ավելին

Մեդալ է տվել

04.12.2008

Երեկ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ռուսական «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին: Ըստ նախագահի մամլո գրասենյակի, կողմերը գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի Հանրապետության եւ Գազպրոմ ընկերության միջեւ ծավալվող համագործակցությունը` այն գնահատելով որպես արդյունավետ եւ հեռանկարային: Կողմերը քննարկել են նաեւ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի ներդրումային ծրագրի իրականացման ընթացքին եւ շահագործմանը վերաբերող խնդիրներ: Ս. Սարգսյանը Միլլերին պարգեւատրել …

կարդալ ավելին

Ի՞նչ է թաքնված շտապողականության հետեւում

04.12.2008

Երեկ ԱԺ-ում քննարկվում էր «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու` կառավարության ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է կառավարությանն էլ հանրաքվե նախաձեռնելու իրավունք տալ: Գործող օրենքով հանրաքվե կարող են նախաձեռնել միայն ԱԺ-ն ու նախագահը: Ի դեպ, ԱԺ-ն ու նախագահը կարող են հանրաքվե նախաձեռնել միայն Սահմանադրություն ընդունելու, սահմանադրական փոփոխություններ կատարելու եւ օրենքներ ընդունելու համար: Այս փոփոխությամբ առաջարկվում է …

կարդալ ավելին

Հանրահավաքները վերսկսելու նախադրյալներ չկան

04.12.2008

«Կարծում ենք` ԼՂ հարցի կարգավորման արագացված պրոցես է սկսվել, եւ այն կհանգուցալուծվի սկզբունքների շուրջ որեւէ շրջանակային համաձայնագրի ստորագրմամբ»,- երեկ հրավիրված ասուլիսում նման հայտարարություն արեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Հայ Ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը` ավելացնելով. «Մոսկովյան հռչակագիրը նույնպես որոշակի սկզբունքների շուրջ պայմանավորվածություն էր, եւ առաջիկա ամիսներին կլինի եւս մեկ քայլ առաջ: Երբ …

կարդալ ավելին

Բացառիկ տարի

30.11.2008

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին երեկ հայտարարել է, թե 2009թ. «բացառիկ ու նպատակահարմար» է լինելու ԼՂՀ հակամարտության կարգավորման հասնելու համար: «Ֆրանսիան, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, բոլոր ջանքերը կգործադրի ղարաբաղյան հակամարտության խաղաղ ու արդարացի լուծման հասնելու համար»,- ասված է Սարկոզիի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին հղված նամակում, որտեղ նա Ալիեւին պաշտոնական այցով հրավիրում է Ֆրանսիա: «Ձեզ հայտնի …

կարդալ ավելին

Լենմարկերը բացել է փակագծերը

30.11.2008

ԵԱՀԿ-ում ամենակարճ ժամկետում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հույս ունեն: ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի՝ ղարաբաղյան հակամարտության խնդրով զեկուցող Գորան Լենմարկերն այն կարծիքին է, որ վերջին ժամանակներս ԼՂՀ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ակտիվացումը հակամարտությունն ամենակարճ ժամկետում լուծելու հույս է տալիս: Նա մտադիր է ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունների գործընթացի բարելավման համար նոր գաղափարները Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների հետ քննարկել …

կարդալ ավելին

Ազատ են արձակել

30.11.2008

«Մարտի 1»-ի գործով երկու տարվա ազատազրկման դատապարտված Հուսիկ Բաղդասարյանը երեկ Վճռաբեկ դատարանի որոշմամբ ազատ է արձակվել: Ըստ Վճռաբեկ դատարանի որոշման` Հ. Բաղդասարյանի նկատմամբ սահմանվել է երկու տարի փորձաշրջան: Վճռաբեկ դատարանի տարածած մամլո հաղորդագրության համաձայն` վերաքննիչ քրեական դատարանի մայիսի 21-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք էր ներկայացրել Բաղդասարյանի շահերի պաշտպանը: Հիշեցնենք, որ Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի …

կարդալ ավելին

Նախկին դիրքերում են

30.11.2008

«Պոլիտիկա» հիմնադրամի նախագահ, ռուսաստանցի քաղաքագետ Վյաչեսլավ Նիկոնովը երեկ հայտարարել է, թե իր կարծիքով` երեք նախագահների կողմից նոյեմբերի 2-ին ստորագրված մոսկովյան հռչակագիրը հնարավորություն է տալիս, բայց չի երաշխավորում ԼՂՀ հակամարտության կարգավորումը: «Բանն այն է, որ ղարաբաղյան հակամարտությունը շատ բարդ հակամարտություն է, եւ նույնիսկ տեսականորեն դժվար է պատկերացնել դրա լուծումը: Ուստի մոսկովյան համաձայնագիրը ընդամենը հնարավորություն է, որը …

կարդալ ավելին

DAS IST FANTASTISCH

30.11.2008

Նոյեմբերի 10-14-ը Հայաստան-Գերմանիա բարեկամության ԱԺ պատգամավորական խումբն այցելել էր Գերմանիա: Պետական բյուջեի հաշվին կատարված այս հերթական անիմաստ այցն ուշադրության չէր արժանանա, եթե չլիներ ԱԺ նորաթուխ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Մելիքյանը: Վերջինս Հայաստան վերադառնալուց հետո ասուլիս էր հրավիրել եւ հպարտորեն պատմում էր, թե ինչպես է Գերմանիայում Ֆրիդրիխ Էբերտի եւ Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամների ներկայացուցիչներին «շշպռել» …

կարդալ ավելին

Շահել են բոլորը, բացի Հայաստանից

30.11.2008

«Սեպտեմբերի 16-ով ինձ համար ոչինչ չի փոխվել` բացի պաշտոնից: Ոչինչ չի փոխվել իմ սկզբունքներում, երեւույթների նկատմամբ իմ վերաբերմունքում»: Երեկ հրավիրված ասուլիսում հայտարարեց ԱԺ նախկին նախագահ, ներկայումս անկախ պատգամավոր Տիգրան Թորոսյանը: Իսկ պարոն Թորոսյանը դա ընդգծեց թերեւս այն պատճառով, որ վերջին շրջանում նրա արտահայտած դիրքորոշումները չէին հնչում ԱԺ նախագահի պաշտոնում եղած ժամանակ: Օրինակ, դժվար է պատկերացնել, …

կարդալ ավելին

Մարտի 1-ի ԱԺ հանձնաժողովը դիտեց հակաֆիլմը

30.11.2008

Երեկ մարտի 1-2-ի դեպքերն ու դրանց պատճառներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովն իր նիստում կազմակերպել էր մի քանի օր առաջ ստացած ֆիլմի դիտումն ու քննարկումը: Հիշեցնենք, որ դա այն, այսպես ասած` «հակաֆիլմն» էր, որտեղ ներկայացված էին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի պետ Ալեքսան Արզումանյանի գաղտնալսված հեռախոսազրույցները Նիկոլ Փաշինյանի, Սուրեն Սիրունյանի եւ այլ ընդդիմադիր գործիչների հետ: Հանձնաժողովի …

կարդալ ավելին

Սեպ հանողին սեպ չի պակսի

30.11.2008

Նոյեմբերի 10-14-ը Հայաստան-Գերմանիա բարեկամության ԱԺ պատգամավորական խումբն այցելել էր Գերմանիա: Այցին հաջորդած մամուլի ասուլիսում խմբի` ԲՀԿ-ական անդամ, պատգամավոր Արմեն Մելիքյանն ասել էր, թե Ֆրիդրիխ Էբերտի եւ Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ինքը նրանց մեղադրել է, թե այդ կազմակերպությունների ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի պատճառով Հայաստանի իշխանությունների եւ հասարակության միջեւ պառակտում է մտցվում: Սակայն լավատեղյակ …

կարդալ ավելին

Ցավակցել է

30.11.2008

Մումբաի քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ցավակցական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ տիկին Պրատիբհա Պատիլին: Ուղերձում մասնավորապես ասված է. «Խոր վշտով տեղեկացա Մումբաի քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության, հարյուրավոր զոհվածների ու վիրավորների մասին: ՀՀ ժողովրդի եւ անձամբ իմ անունից վշտակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին, Ձերդ Գերազանցությանն ու Հնդկաստանի ժողովրդին՝ վիրավորներին …

կարդալ ավելին

Հանրաքվե ԼՂՀ-ի համա՞ր

30.11.2008

ՀՀ կառավարությունը երկու օր առաջ հավանություն է տվել «Հանրաքվեի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագծին: Իսկ առաջարկվող հիմնական փոփոխությունն ու լրացումը վերաբերում է նրան, որ նախագահի ու Ազգային ժողովի հետ միասին, հանրաքվե անցկացնելու իրավունք տրվի նաեւ կառավարությանը: Առաջարկվել է օրենքի մեջ ներառել նաեւ այս դրույթը. «Պետության արտաքին քաղաքականությանը, ռազմական եւ ազգային անվտանգությանն առնչվող …

կարդալ ավելին

Հավաքվել են

30.11.2008

Երեկ տեղի է ունեցել Հայ Ազգային կոնգրեսի մաս կազմող կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների խորհրդակցություն: Հավաքին մասնակցել են ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, կուսակցությունների ղեկավարները, ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչները եւ կուսակցությունների ղեկավար ակտիվը: ՀԱԿ տարածած հաղորդագրության համաձայն` շուրջ չորս ժամ տեւած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական եւ տնտեսական իրավիճակը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա հանգրվանն ու …

կարդալ ավելին

Ասում, խոսում, «պայքարում» են

30.11.2008

Երեկ Դատախազության, Պետեկամուտների կոմիտեի, Ազգային անվտանգության եւ Ոստիկանության մի շարք բարձրաստիճան ու միջին պաշտոնյաներ ստիպված էին 4 ժամ շարունակ լսել բազմաթիվ տաղտկալի ու անիմաստ զեկույցներ այն մասին, թե ինչպես են իրենք ու իրենց կառույցների ղեկավարները կատաղի պայքար մղում կոռուպցիայի դեմ: Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ստիպված էր ժամանակ առ ժամանակ գրիչով տկտկացնել սեղանին` դահլիճում քար լռություն …

կարդալ ավելին

Ինչո՞ւ է ակտիվացել «ԳԵԼԱՓԸ»

30.11.2008

Առաջիկայում արտահերթ ընտրությունների հավանականության մասին ցանկացած վերլուծության կամ կարծիքի իշխանություններն անմիջապես հակադրվում են՝ ասելով, որ քաղաքական անկայունություն չկա, երկիրը բնականոն կյանքով է ապրում, եւ Հայաստանում ո՛չ նախագահական, ո՛չ էլ խորհրդարանական արտահերթ ընտրություններ տեղի չեն ունենա: Սակայն իշխանությունները կարծես թե իրենք են պատրաստվում արտահերթ ընտրությունների: Համենայնդեպս, դժվար է այլ կերպ բացատրել նախօրեին «Գելափ» կազմակերպության արեւելաեվրոպական մասնաճյուղի …

կարդալ ավելին

Ո՛չ լավ գործընկեր են, ո՛չ լավ խորհրդատու

30.11.2008

Հայկական դրամի 15-ամյակի կապակցությամբ իրականացվող միջոցառումները վարչապետ Տիգրան Սարգսյանի համար հերթական լավ առիթն են հանդիսացել` այսօրվա համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում հայաստանյան ֆինանսաբանկային համակարգի «անխոցելիության» մասին թեզը եւս մեկ անգամ առաջ քաշելու համար: Եվ պետք է արժանին մատուցել վարչապետին. նա, իրոք, վերջին 10 տարվա ընթացքում նաեւ սեփական ջանքերի շնորհիվ կայացած ֆինանսաբանկային համակարգի PR-ն իրականացնելու հնարավորությունը պատշաճ …

կարդալ ավելին

Գյուլը գնում է Մոսկվա

30.11.2008

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը դեկտեմբերի 26-ին երկօրյա այցով կմեկնի Մոսկվա: Ըստ «Թուրքիե» թերթի, այցի ընթացքում ծրագրվում է Գյուլի հանդիպումը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի, վարչապետ Վլադիմիր Պուտինի, Դաշնային խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովի եւ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Թերթի փոխանցմամբ, հանդիպումների գլխավոր թեման կհանդիսանա երկկողմանի հարաբերությունների զարգացման հարցը եւ Կովկասի իրադրությունը: Ենթադրվում է, որ Գյուլը …

կարդալ ավելին