Հավաքվել են

30/11/2008

Երեկ տեղի է ունեցել Հայ Ազգային կոնգրեսի մաս կազմող կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների խորհրդակցություն: Հավաքին մասնակցել են ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, կուսակցությունների ղեկավարները, ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչները եւ կուսակցությունների ղեկավար ակտիվը: ՀԱԿ տարածած հաղորդագրության համաձայն` շուրջ չորս ժամ տեւած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական եւ տնտեսական իրավիճակը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա հանգրվանն ու Կոնգրեսի առաջիկա անելիքները: «Խորհրդակցությունը նպատակ ուներ նաեւ ուրվագծել դեկտեմբերին կայանալիք Կոնգրեսի համաժողովի հիմնական օրակարգային հարցերը»,- ասված է հայտարարության մեջ: