քաղաքականություն

«Մարդասպանները կանգնած են ձեր եւ իմ մեջքի հետեւում»

14.12.2008

«Մարդու իրավունքների ապահովումը Հայաստանում մնում է ամենացավոտ հարցը: Պետությունը ոչ միայն պետք է ապահովի, այլեւ խրախուսի մարդու իրավունքների պաշտպանումը եւ դրա խախտմանն ուղղված գործողությունների կանխարգելումը: Մինչդեռ մեզ մոտ վիճակը մնում է վերին աստիճանի անհանգստացնող, որովհետեւ պետության թողտվության, կամ անգործության, կամ էլ ոչ իրավաչափ գործողությունների հետեւանքով են տեղի ունենում մարդու իրավունքների ոտնահարումը, որի գագաթնակետն էր մարտի …

կարդալ ավելին

«Ներման» գործա՞րք

10.12.2008

«Նախագահ Սերժ Սարգսյանի` դեկտեմբերի 3-ին ստորագրած հրամանագրով ներում է շնորhվել երեք դատապարտյալների` Էդվարդ Աշուղյանին, Արման Մարգարյանին եւ Արթուր Նազանյանին, ովքեր դատապարտվել էին 3-3.5 տարվա ազատազրկման մարտի 1-ին Երեւանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցության` Ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու եւ այլ բռնի գործողություններ իրականացնելու համար»,- սա նախագահի մամուլի քարտուղար Ս. Ֆարմանյանի պատասխանն է «Առավոտ» օրաթերթի հարցին` «Արդյո՞ք …

կարդալ ավելին

Գործուն մերժում

10.12.2008

Երեկ Երեւանի քաղաքապետարանը մերժել է դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, «Իրավունքի եւ ազատության կենտրոնի» կողմից ներկայացված երթ կազմակերպելու իրազեկումը: Իրազեկումը մերժելու վերաբերյալ տեղեկատվությունը երթի կազմակերպիչները ստացել են ոչ պաշտոնական աղբյուրներից. թեեւ կազմակերպությունը Երեւանի քաղաքապետարանին իրազեկել է 6 օր առաջ, քաղաքապետարանից պաշտոնական պատասխան չեն տվել: Իսկ երթի մասնակիցները Հյուսիսային պողոտայից պետք է շարժվեին դեպի …

կարդալ ավելին

Խոշտանգում եւ ստորություն

10.12.2008

Վերջին օրերին քաղբանտարկյալների նկատմամբ կիրառվող տարբեր ճնշումների, մասնավորապես` նրանց «զղջալ» ստիպելու իշխանությունների փորձերի առնչությամբ Հայ Ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ: Դրանում մասնավորապես ասված է. «Չդիմանալով միջազգային կառույցների ահագնացող ճնշումներին, հասկանալով, որ պատանդներ պահելու` իրեն հատուկ անմարդկային վարքագիծը չի կոտրում համաժողովրդական շարժման ոգին, իսկ մյուս կողմից սարսափելով առաջիկա օրերին ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի կոշտ գնահատականից …

կարդալ ավելին

Հատկապես ռուսներին

10.12.2008

Նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին ընդունել է Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի պատվիրակությանը` ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի անդամ, հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովի գլխավորությամբ: Ըստ նախագահի մամլո գրասենյակի, Ս. Սարգսյանն ասել է, թե այն փաստը, որ Միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական 15-րդ նիստն ամբողջությամբ նվիրված է 1988թ. երկրաշարժի 20-ամյա տարելիցի հիշատակի արարողություններին, եւս մեկ անգամ փաստում է երկու …

կարդալ ավելին

Անբացատրելի գոհունակություն

10.12.2008

Մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին արդեն մասնակցելու են «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը եւ դիտորդի կարգավիճակով` կուսակցության վարչության անդամ Հրաչյա Սարգսյանը: Եվ հանձնաժողովը` ի դեմս ՆԺԿ նախագահի, արդեն ունենալու է ընդդիմադիր անդամ: Համենայնդեպս, այդպես է իրեն ներկայացնում Արամ Կարապետյանը: Իսկ նա եւ Հ.Սարգսյանը երեկ խորհրդարան էին գնացել` ուսումնասիրելու հանձնաժողովի ուսումնասիրած փաստաթղթերը: …

կարդալ ավելին

Լիքը մեդալներ

10.12.2008

Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 6-ին հրամանագիր է ստորագրել 1988թ. Հայաստանում տեղի ունեցած աղետալի երկրաշարժից հետո կատարված վերականգնողական աշխատանքների կազմակերպման գործում ներդրած ծանրակշիռ անձնական ավանդի, դժվարին պահերին հայ ժողովրդին ցուցաբերած բարոյական բացառիկ աջակցության համար Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի անդամ Նիկոլայ Ռիժկովին «Հայաստանի Ազգային հերոս» Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում շնորհելու մասին` հանձնելով նրան Հայրենիքի շքանշան: …

կարդալ ավելին

Արդարադատության համակարգի սեւ էջը

10.12.2008

«Այս վճիռն անցավ Հայաստանի Հանրապետության արդարադատության պատմություն` որպես սեւ էջ եւ դասական դեպք, թե ինչպես կարող են Ոստիկանությունն ու իրավապահները ոտնձգություններ կատարել արդարադատության համակարգի նկատմամբ»,- երեկ հրավիրված ասուլիսում հայտարարեց «Մարտի 1-ի գործով» ձերբակալված «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի փաստաբան Հովիկ Արսենյանը: Հիշեցնենք, որ մոտ 10 օր առաջ առաջին ատյանի դատարանը` դատավոր Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ, …

կարդալ ավելին

«Մարտի 1-ի գործն ավելի խճճվել է»

10.12.2008

Գնահատելով անցած 9 ամիսներին ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի եւ իրավապահների գործունեությունը` ասում է ՄԻ պաշտպան Արմեն Հարությունյանը – Պարոն Հարությունյան, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը 2 շաբաթ առաջ Երեւանում հայտարարեց, թե «Մարտի 1-ի գործի» հետագա զարգացումներից «քաղաքական վենդետայի հոտ է գալիս»: Դուք ինչպե՞ս կգնահատեք այսօրվա իրավիճակը: – Ես այդ ժամանակ հանդիպեցի Համարբերգի հետ, եւ նա …

կարդալ ավելին

Շատով են գնում

10.12.2008

Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը մեկօրյա աշխատանքային այցով կմեկնի Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի: Պատվիրակության կազմում են ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը եւ բազմաթիվ այլ պաշտոնյաներ: Ըստ պաշտոնական հաղորդագրության, այցի …

կարդալ ավելին

Բաց նամակ Թուրքիայի Հանրապետության Նախագահ պարոն Աբդուլլահ Գյուլին

10.12.2008

Մեծարգո պարոն նախագահ, Վերջին իրադարձությունների արդյունքում Հարավային Կովկասում ստեղծված նոր կացությունը, Ձեզ Հայաստան հրավիրելու ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի համարձակ քայլն ու կայացած հանդիպումը կրկին հաստատում են, որ Հայաստան-Թուրքիա հարեւանության բնականոնացումը պահանջում է խիզախ եւ իրապաշտ լուծումներ: Առաջին հերթին մենք կանգնած ենք Հայոց Ցեղասպանության կնճռոտ հարցի առջեւ: Անկեղծորեն ընդունենք՝ այս հարցը բաժանել է երկու ժողովուրդներին 1915 …

կարդալ ավելին

Պուտինը գոհ է

07.12.2008

Երեկ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը մեկօրյա աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա, որտեղ հանդիպել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության, հանդիպման օրակարգի հիմնական հարցը համաշխարհային ֆինանսական ճգնաժամը հաղթահարելուն ուղղված համատեղ ծրագրերն են եղել: «Ենթադրվում է, որ Ռուսաստանը Հայաստանին որոշակի ֆինանսական օգնություն կտրամադրի` ճգնաժամի հնարավոր հետեւանքները մեղմելու նպատակով»,- նշված է Տ. Սարգսյանի այցի մասին …

կարդալ ավելին

Ներում են հայցում

07.12.2008

Թուրքական «Todayգs Zaman» թերթի փոխանցմամբ` մի խումբ թուրք մտավորականներ, որոնց թվում են քաղաքագետներ Բասկին Օրանը եւ Ահմեդ Ինսելը, լրագրողներ Ալի Բայրամoղլուն եւ Չենgիզ Ակտարը, հայտարարություն են տարածել, որտեղ անհատապես ներողություն են հայցում Հայոց ցեղասպանության եւ ցեղասպանության փաստի ժխտման համար: Խումբը Թուրքիայի այլ քաղաքացիներին նույնպես խնդրում է միանալ իրենց հայտարարությանը, որը հետեւյալ ձեւակերպումն ունի. «Իմ խիղճը …

կարդալ ավելին

Զատուլինը զարմացած է

07.12.2008

«Չեմ կարծում, թե Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը շուտ կլինի, թեեւ Հելսինկիում նախարարները եւս չեն ասել, որ դա շուտ տեղի կունենա»,- երեկ ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՌԴ Պետդումայի պատգամավոր, քաղաքագետ Կոնստանտին Զատուլինը` անդրադառնալով նախօրեին Հելսինկիում ստորագրված ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հայտարարությանը: Ինչ վերաբերում է Մոսկվայում ստորագրված հռչակագրին, ապա, ըստ նրա, օգոստոսին Կովկասում տեղի ունեցածից …

կարդալ ավելին

Աջակցում է

07.12.2008

Երեկ Հելսինկիում Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության արտգործնախարարների հանդիպման ընթացքում ներկայացվել է Եվրոպայի անվտանգության մասին պայմանագրի մշակման Ռուսաստանի նախաձեռնությունը: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ Արտգործնախարարների խորհրդի լիագումար նիստում` ներկայացնելով Եվրոպայի անվտանգության պակտի գաղափարը, ասել է, թե նման պայմանագրի կնքումը կբարելավի համաշխարհային կայունությունը: «Մենք կարծում ենք, որ Եվրոպական անվտանգության պայմանագիրը դրական ազդանշան կլինի Եվրաատլանտյան տարածաշրջանից դուրս …

կարդալ ավելին

Լսել է Մամեդյարովին

07.12.2008

«Ադրբեջանին ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորում է հարկավոր՝ բոլոր կողմերի շահերի հաշվառմամբ եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանմամբ»,- նախօրեին ելույթ ունենալով Հելսինկիում կայացած ԵԱՀԿ Արտգործնախարարների խորհրդաժողովում, հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը: Նա ասել է, որ նոյեմբերի 2-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագիրը «լավ հիմք է հակամարտության կարգավորման համար, բայց հրադադարի վերաբերյալ բանաձեւերը բավարար չեն»: «Հակամարտությունը պետք …

կարդալ ավելին

Հանձնարարված է հիանալ

07.12.2008

Նախօրեին Հելսինկիում Ռուսաստանի, Ֆրանսիայի արտգործնախարարների ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի կողմից ստորագրված Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համատեղ հայտարարությունն ԱԺ կոալիցիոն քաղաքական ուժերը (ինչպես Մայնդորֆյան հռչակագրի դեպքում) դարձյալ համարում են դրական: ԱԺ այս տարվա վերջին ճեպազրույցում երեկ նրանք իրար հերթ չտալով արտահայտում էին իրենց «հանձնարարված հիացմունքը»: Նշենք, որ այս հայտարարության մեջ ՌԴ եւ ԱՄՆ ԱԳ փոխնախարարները կոչ են …

կարդալ ավելին

Ընդունել է

07.12.2008

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Ուկրաինայի նախկին վարչապետ, Ռեգիոնների կուսակցության ղեկավար Վիկտոր Յանուկովիչին, որը Հայաստան է ժամանել 1988թ. երկրաշարժի 20-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացման ընթացքին:

կարդալ ավելին

Այստեղ էլ գործը «դիպուկահարներին» հասավ

07.12.2008

Հայաստանյան ներքաղաքական շրջանակների համար վաղուց արդեն «աքսիոմ է դարձել» այն, որ եթե ՀՀ-ում հանկարծ ու սկսում են ինչ-ինչ սոցիոլոգիական հարցումների արդյունքներ հրապարակվել, ուրեմն առաջիկայում ինչ-որ կարեւոր համապետական, քաղաքական իրադարձություն է սպասվում: Իսկ եթե դրան զուգահեռ՝ հանկարծ ՀՀ կառավարությունն էլ, իր հերթին, այն էլ` հրատապ քննարկման կարգով, Ազգային ժողով է բերում «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխության վերաբերյալ …

կարդալ ավելին

Ծերունին երազում առյուծներ էր տեսնում

07.12.2008

Դժվար է այլեւս հասկանալ, թե ինչ նպատակով են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները շարունակում Ղարաբաղի խնդրի հանգուցալուծմանը միտված բանակցություններն անցկացնել գաղտնիության եւ խորհրդավորության քողի տակ: Տեղեկատվության այն պատառիկները, որոնք նրանց յուրաքանչյուր հանդիպումից հետո, ըստ պատեհության, շրջանառության մեջ են դրվում Հայաստանի կամ Ադրբեջանի ԶԼՄ-ներում եւ պաշտոնյաների ելույթներում, ավելի են խճճում խնդրի լուծումը առանց այդ էլ պարզ չպատկերացնող …

կարդալ ավելին