Բաց նամակ Թուրքիայի Հանրապետության Նախագահ պարոն Աբդուլլահ Գյուլին

10/12/2008

Մեծարգո պարոն նախագահ,

Վերջին իրադարձությունների արդյունքում Հարավային Կովկասում ստեղծված նոր կացությունը, Ձեզ Հայաստան հրավիրելու ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի համարձակ քայլն ու կայացած հանդիպումը կրկին հաստատում են, որ Հայաստան-Թուրքիա հարեւանության բնականոնացումը պահանջում է խիզախ եւ իրապաշտ լուծումներ: Առաջին հերթին մենք կանգնած ենք Հայոց Ցեղասպանության կնճռոտ հարցի առջեւ:

Անկեղծորեն ընդունենք՝ այս հարցը բաժանել է երկու ժողովուրդներին 1915 թվականից ի վեր: Այն խռովել է հայերի եւ թուրքերի հավաքական գիտակցությունը եւ պայմանավորել մեր քայլերը՝ անկախ ամենօրյա քաղաքականության բազմապիսի հրամայականներից:

Պարոն նախագահ, այս դեպքում գործ ունենք մարդկության դեմ գործադրված ահռելի ոճիրի հետ, որն անժամանցելի է: Սա ոչ միայն համայն հայ ժողովրդի ընդհանրական պահանջատիրությունն է, այլեւ՝ համաշխարհային հանրության արդար ակնկալությունը: Հայոց Ցեղասպանությունը հանցագործություն է մարդկության եւ ներկա քաղաքակրթական արժեքների դեմ, եւ որեւէ անհատ, կազմակերպություն, անգամ պետական իշխանություն ի զորու չէ հարցականի տակ առնել կատարվածը:

Մենք բոլորս պետք է դիմագրավենք այն փաստը, որ Օսմանյան Թուրքիան մեղավոր է հայ ժողովրդի դեմ գործադրված ցեղասպանական Մեծ Եղեռնի, իսկ ներկայիս թուրք պետությունը ժառանգաբար պատասխանատու է այդ արարքի համար: Թուրքիայի ընթացիկ դիվանագիտությունը եւ քարոզչական մեքենան չեն կարող փակել մեր հավաքական պատմության մռայլ էջը:

Մեր երկու ժողովուրդների պատմական հիշողությունը շատ խորն է եւ անհանգիստ, հեշտ լուծումներ գոյություն չունեն: Թուրքիայի ղեկավարության Ձեր սերունդը պետք է ընդունի անհերքելի ճշմարտությունը եւ ճանաչի Հայոց Ցեղասպանության փաստը։

Կարծում ենք՝ սա առաջին հերթին հենց թուրք ժողովրդին է անհրաժեշտ: Այդպիսով նա կազատվի պատմության բեռից եւ բաց ճակատով կկանգնի մյուս պետությունների կողքին: Միայն այդպես է հնարավոր փակել այս էջը եւ համարձակ քայլ անել դեպի ապագա: Միայն այս դեպքում կկայանա մեր երկու ժողովուրդների անկեղծ երկխոսությունը եւ ցանկալի իրական հաշտության գործընթացը:

Հայաստան կատարած Ձեր այցը եւ Կովկասում ընդհանուր կայունությանը նպաստելուն ուղղված Թուրքիայի նախաձեռնությունը որոշ հույս են ներշնչում, որ Թուրքիայում աստիճանաբար իրատեսական քաղաքական հոսանք է ձեւավորում, բայց այս ճիգերը կարող են հեշտորեն ոչնչանալ, եթե պետությունը չդիմի վճռական քայլերի՝ մեկանգամ եւ ընդմիշտ վերջ տալով Հայոց Ցեղասպանության մերժման իր այսօրվա քաղաքականությանը:

Հարգանքով եւ ակնկալիքով՝

Նոյեմբեր, 2008թ.
Երեւան

Պերճ Զեյթունցյան – գրող

Սոս Սարգսյան – ԽՍՀՄ ժողովրդական արտիստ

Զորի Բալայան – գրող, հրապարակախոս

Լեւոն Անանյան – Հայաստանի գրողների միության նախագահ

Մկրտիչ Մինասյան – Հայաստանի ճարտարապետների միության նախագահ

Ռոբերտ Ամիրխանյան – ՀՀ կոմպոզիտորների միության նախագահ

Կարեն Աղամյան – Հայաստանի նկարիչների միության նախագահ, արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր

Էդվարդ Միրզոյան – ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր

Ռազմիկ Դավոյան – բանաստեղծ

Աննա Մայիլյան – ՀՀ վաստակավոր արտիստ

Փարավոն Միրզոյան – ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պետական մրցանակի

դափնեկիր, պրոֆեսոր

Էդուարդ Թոփչյան – Արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի Պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժոր

Արամ Իսաբեկյան – Երեւանի Պետական գեղարվեստական ակադեմիայի ռեկտոր, պրոֆեսոր

Երվանդ Երկանյան – կոմպոզիտոր

Արաքսի Սարյան – ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ

Հարություն Թոփիկյան – Երեւանի կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար

Ղուկաս Չուբարյան – ՀՀ ժողովրդական նկարիչ, Գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս, քանդակագործ

Երվանդ Երզնկյան – Արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր, պրոֆեսոր

Կամո Հովհաննիսյան – Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ

Հասմիկ Հացագործյան – ՀՀ վաստակավոր արտիստ, օպերային թատրոնի մեներգիչ

Երվանդ Ղազանչյան – ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, Պարոնյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար

Կարինե Խոդիկյան – դրամատուրգ

Մարգո Ղուկասյան – վաստակավոր լրագրող

Վարուժան Վարդանյան – ՀՀ վաստակավոր նկարիչ

Վլադիմիր Աբաջյան – ՀՀ ժողովրդական արտիստ

Ջիմ Թորոսյան – ԽՍՀՄ Ժողովրդական ճարտարապետ, ակադեմիկոս

Հրաչ Պողոսյան – ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ակադեմիկոս

Ոստանիկ Մարուխյան – ԵՊՃՀ ռեկտոր, պրոֆեսոր

Արամ Աբրահամյան – «Առավոտ» թերթի խմբագիր

Սաթիկ Սեյրանյան – «168 Ժամ» թերթի խմբագիր

Տիգրան Ֆարմանյան – «Հայաստանի Հանրապետություն» թերթի խմբագիր

Ֆլորա Նախշքարյան – «Գոլոս Արմենիի» թերթի գլխավոր խմբագիր

Ռ.Զաքարյան – «Դե-ֆակտո»

Վլադիմիր Բարխուդարյան – ԳԱԱ ակադեմիկոս, հայագիտական բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր

Ելենա Կուրդիյան – «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթի գլխավոր խմբագիր

Գագիկ Մկրտչյան – «Հայոց Աշխարհ» օրաթերթի գլխավոր խմբագիր

Տիգրան Հարությունյան – «Նոյյան Տապան» մեդիա միավորման նախագահ

Դավիթ Հակոբյան – «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն

Անահիտ Թոփչյան – ՀՀ վաստակավոր արտիստ

Ալեքսանդր Թոփչյան – արձակագիր

Ռուբեն Հովսեփյան – գրող

Արա Շիրազ – վաստակավոր նկարիչ

Արզաս Ոսկանյան – ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր

Կարեն Պողոսյան – ԳԱԱ ակադեմիկոս, կենսաբանական գիտությունների դոկտոր

Սիմոն Կրկյաշարյան – ԳԱԱ թղթակից անդամ, Պատմության ինստիտուտի բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր

Հրաչ Բարթիկյան – ԳԱԱ ակադեմիկոս, Պատմության ինստիտուտի պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր

Պողոս Հայթայան – արվեստաբան

Էդվարդ Խարազյան – նկարիչ

Յուրա Պետրոսյան – արձանագործ

Ռոբերտ Էլիբեկյան – ՀՀ ժողովրդական նկարիչ

Ֆելիքս Եղիազարյան – նկարիչ

Սամվել Պետրոսյան – նկարիչ

Հասմիկ Սեւոյան – նկարիչ

Գագիկ Ղազանչյան – նկարիչ

Ռուբեն Ադալյան – ՀՀ ժողովրդական նկարիչ, պետական մրցանակի դափնեկիր

Ռուբեն Հախվերդյան – երգիչ-երգահան

Արա Գեւորգյան – երաժիշտ, ստեղծագործող-կատարող

Նորայր Ադալյան – գրող

Ռոլանդ Շառոյան – արձակագիր

Հակոբ Մովսես – բանաստեղծ

Ֆելիքս Մելոյան – «Նորք» հանդեսի գլխավոր խմբագիր

Դավիթ Հովհաննես – բանաստեղծ

Վազգեն Գաբրիելյան – գրականագետ

Ավիկ Իսահակյան – գրականագետ, Գրականության ինստիտուտի տնօրեն

Ալվարդ Պետրոսյան – արձակագիր

Հրաչյա Սարուխան – բանաստեղծ

Թովմաս Պողոսյան – ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր

Նիկոլայ Ծատուրյան – ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր

Վիգեն Ղազարյան – արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ

Հրաչյա Գասպարյան – Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի ռեկտոր, պրոֆեսոր

Ռուբեն Մարուխյան – արձակագիր, դրամատուրգ, պրոֆեսոր

Հովիկ Հախվերդյան – կինոռեժիսոր, արվեստի վաստակավոր գործիչ

Հրաչյա Աշուղյան – ՀՀ Ժողովրդական արտիստ, պրոֆեսոր

Ստեփան Անդրանիկյան – ՀՀ վաստակավոր նկարիչ, պրոֆեսոր

Լուիզա Վարդանյան – պրոֆեսոր

Դավիթ Զալյան – Երեւանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր

Ռոմելլա Գրիգորյան – պրոֆեսոր

Արսեն Առուստամյան – Քաղաքաշինության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն

Ասլան Մխիթարյան – ՀՀ վաստակավոր ճարտարապետ

Հարրի Ռաշիդյան – ՀՀ վաստակավոր ճարտարապետ

Խաչիկ Ազիզյան – ՀՀ նկարիչների միության քարտուղար, պրոֆեսոր

Սաշուր Քալաշյան – ՀՀ վաստակավոր ճարտարապետ

Սարգիս Գուրզադյան – ՀՀ վաստակավոր ճարտարապետ

Դավիթ Մինասյան – քանդակագործ

Յուրի Դավթյան – ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր

Կարեն Սարգսյան – ՀՀ վաստակավոր արտիստ, Օպերային թատրոնի գլխավոր խմբավար

Գեւորգ Հակոբյան – Օպերային թատրոնի մեներգիչ, միջազգային մրցանակների դափնեկիր

Ժիրայր Ալթունյան – Թ. Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլի գեղարվեստական ղեկավար

Կոնստանտին Սիմոնյան – ՀՀ վաստակավոր արտիստ, Օպերային թատրոնի մեներգիչ

Հրաչ Գրիգորյան – Կոնսերվատորիայի դոցենտ

Էլվիրա Մնացականյան – ՀՀ ժողովրդական արտիստ

Լորետա Հովնանյան – ՀՀ ժողովրդական արտիստ

Հովհաննես Խաչիկյան – ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ, Թաթուլ Ալթունյանի երգի-պարի գլխավոր բալետմայստեր

Գրիգոր Մկրտչյան – ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր

Էդուարդ Սաֆարյան – ՀՀ վաստակավոր ճարտարապետ

Հովհաննես Դիվանյան – ՀՀ ժողովրդական արտիստ

Արմեն Մանուկյան – ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ

Նորայր Մեհրաբյան – ՀՀ ժողովրդական արտիստ, «Բարեկամություն» անսամբլի

ղեկավար

Վիգեն Ստեփանյան – ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ

Ասատուր Կարապետյան – ՀՀ վաստակավոր արտիստ

Տիգրան Արզումանյան – քանդակագործ

Արմենուհի Կարապետյան – կոմպոզիտոր

Ռուբեն Սարգսյան – կոմպոզիտոր, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր

Սարինա Ավթանդիլյան – «Սպեղանի» երգչախմբի ղեկավար

Մհեր Նավոյան – արվեստագիտության թեկնածու, դոցենտ

Աթանես քելյան – Կոնսերվատորիայի պրոֆեսոր

Լիլիթ Երնջակյան – արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր

Աննա Արեւշատյան – արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր

Սուրեն Մանուկյան – Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն

Աշոտ Մարտիրոսյան – նկարիչ

Արմեն Բաբախանյան – ՀՀ վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, պրոֆեսոր

Գեւորգ Մանասյան – ՀՀ գուսանական եւ ժողովրդական երգի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավար

Ալբերտ Կիզիրյան – ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր

Հարություն Հակոբյան – նկարիչ

Սամվել Ղազարյան – Միջազգային մրցանակների դափնեկիր, քանդակագործ

Դավիթ Թերզյան – Հայաստանի Պետական ֆիլհարմոնիայի նվագախմբի փոխտնօրեն

Ռուզան Սիրունյան – Հայաստանի Պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն

Վարվառա Հովհաննիսյան – Կոնսերվատորիայի դոցենտ

Վաղարշակ Պենյան – Հայաստանի Պետական ֆիլհարմոնիայի նվագախմբի երաժիշտ

Կարապետ Շահբազյան – Պարոնյանի անվան թատրոնի տնօրեն

Արմեն Սանթրոսյան – ՀՀ ժողովրդական արտիստ

Էդուարդ Վարդանյան – նկարիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր

Ժիրայր Դադասյան – Երեւանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար

Գեւորգ Չեփչյան – ՀՀ վաստակավոր դերասան

Լիլիթ Եփրեմյան – արվեստագիտության թենածու

Ռազմիկ Խոսրոեւ – ՀՀ վաստակավոր արտիստ, ասորիների միության նախագահ

Արմեն Մարության – ՀՀ վաստակավոր արտիստ

Կարեն Ջանգիրով – ՀՀ վաստակավոր արտիստ

Եվգենի Սոֆրոնով – ՀՀ վաստակավոր նկարիչ

Տիգրան Ներսիսյան – ՀՀ վաստակավոր արտիստ

Դավիթ Ղազարյան – Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ

Պերճ Քարազյան – «Տաղարան» համույթի մեներգիչ

Յակով Զարգարյան – Պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր

Միհրան Դեմիրճյան – Պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր

Հովհաննես Հովհաննիսյան – Պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր

Արսեն Վյադադով – Պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր

Կարլեն Միրզոյան – երաժիշտ, դիրիժոր

Լուսինե Մարկոսյան – «Տաղարան» համույթի մեներգչուհի

Գրետա Անտոնյան – «Տաղարան» համույթի մեներգչուհի

Սեդրակ Երկանյան – դիրիժոր, դաշնակահար

Հովսեփ Նշանյան – «Տաղարան» համույթի մեներգիչ

Քրիստինե Սահակյան – «Տաղարան» համույթի մեներգչուհի,

Սամվել Ավետիսյան – տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Կարեն Կալոմյան – տեխնիկական գիտությունների դոկտոր

Հրանտ Թերլեմեզյան – գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Յուրիկ Բարսեղյան – գյուղատնտեսական գիտությունների դոկտոր

Ծովինար Պետրոսյան – տեխնիկական գիտությունների դոկտոր

Ալեքսանդր Սամվելյան – տեխնիկական գիտությունների դոկտոր

Էդիկ Մինասյան – ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկանի տեղակալ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,

Հրաչյա Հովսեփյան – գյուղատնտեսական գիտությունների դոկտոր

Վլադիմիր Ղազախեցյան – ԳԱԱ Պատմության ինստիտուտի բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Լիդա Գեւորգյան – պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Նարեկ Յալումով – տեխնիկական գիտությունների դոկտոր

Կարինե Ջիվանյան – կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Ալբերտ Խառատյան – ԳԱԱ «Լրաբեր» հանդեսի գլխավոր խմբագիր, պատմական գիտությունների դոկտոր

Ռուբեն Թաշչյան – գյուղատնտեսական գիտությունների թեկնածու

Կառլեն Գրիգորյան – ԵՊՀ էկոլոգիայի եւ բնության պահպանության ամբիոնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Սիրանուշ Նանագուլյան – ԵՊՀ բուսաբանության ամբիոնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Մասիս Սարգսյան – կենսաբանական գիտությունների դոկտոր

Ռուբեն Հարությունյան – ԵՊՀ գենետիկայի եւ բջջաբանության ամբիոնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Ֆելիքս Դանիելյան – ԵՊՀ կենսաբանության ամբիոնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Լյովա Եղիազարյան – կենսաբանական գիտությունների թեկնածու

Գառնիկ Համբարյան – կենսաբանական գիտությունների թեկնածու

Ռուբեն Գասպարյան – պատմական գիտությունների թեկնածու

Աշոտ Հովհաննիսյան – գյուղատնտեսական գիտությունների դոկտոր

Հրաչյա Ծպնեցյան – տնտեսագիտության դոկտոր

Մարատ Հակոբյան – գյուղատնտեսական գիտությունների թեկնածու

Գեղամ Պետրոսյան – ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Վաչե Ավագյան – կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Հարություն Հարությունյան – կենսաբանական գիտությունների թեկնածու

Հովհաննես Նազարյան – գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Պավել Չոբանյան – ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի փոխտնօրեն, պատմական գիտությունների դոկտոր

Ջուլիետա Կարապետյան – գյուղատնտեսական գիտությունների թեկնածու

Լենդրոշ Ալոյան – բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Վարդգես Ստեփանյան – գյուղատնտեսական գիտությունների թեկնածու

Նաիրա Մանուկյան – կենսաբանական գիտությունների դոկտոր

Գեւորգ Մանուկյան – տեխնիկական գիտությունների թեկնածու

Վահան Բայբուրդյան – ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի Իրանի բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Մարի Սանթուրջյան – բանասիրական գիտությունների թեկնածու

Սաթենիկ Բակունց – գյուղատնտեսական գիտությունների թեկնածու

Սանդրո Հակոբյան – փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ

Լեւոն Հայրապետյան – բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

Բելլա Սարուխանյան – ԵՊՀ դասախոս

Արկադի Ահարոնյան – գյուղատնտեսական գիտությունների դոկտոր

Մաքսիմ Խամոյան – բանասիրական գիտությունների դոկտոր

Նունե Իսահակյան – ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի գործավար

Մասիս Սարգսյան – կենսաբանական գիտությունների դոկտոր

Սարգիս Մխիթարյան – բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

Հրաչյա Հովսեփյան – գյուղատնտեսական գիտությունների դոկտոր

Վաչե Ավագյան – կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Հարություն Հարությունյան – կենսաբանական գիտությունների թեկնածու

Ֆիրդուսի Հարություն – գյուղատնտեսական գիտությունների դոկտոր

Սամվել Ավետիսյան – տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Գեւորգ Փիրումյան – ԵՊՀ էկոլոգիական քիմիայի ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Ավագ Հարությունյան – տեխնիկական գիտությունների թեկնածու

Ագնեսա Հակոբյան – գյուղատնտեսական գիտությունների թեկնածու

Լարիսա Սիմոնյան – կենսաբանական գիտությունների թեկնածու

Սոֆյա Դանիելյան – գյուղատնտեսական գիտությունների թեկնածու

Գարեգին Բարսեղյան – ԵՊՃՀ կիբեռնետիկայի դեպարտամենտի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր

Հենրիկ Սվազյան – Պատմական գիտությունների դոկտոր

Սուրեն Սեմերջյան – կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Կարլեն Մելքոնյան – գյուղատնտեսական գիտությունների թեկնածու

Էդուարդ Մելքոնյան – պատմական գիտությունների դոկտոր

Աշոտ Խաչատրյան – գյուղատնտեսական գիտությունների դոկտոր

Գուրգեն Գեղամյան – պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Սուրեն Հունանյան – գյուղատնտեսական գիտությունների դոկտոր

Էմմա Կոստանդյան – ԳԱԱ նոր պատմության ինստիտուտի բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,

Նորայր Սարուխանյան – պատմական գիտությունների դոկտոր

Արտաշես Մարալչյան – գյուղատնտեսական գիտությունների թեկնածու

Գեւորգ Խուդինյան – պատմական գիտությունների դոկտոր

Կարեն Հարությունյան – պատմական գիտությունների թեկնածու

Արտյոմ Ջաղինյան – գյուղատնտեսական գիտությունների թեկնածու

Սերգեյ Մինասյան – տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,

Տարիել Ղոչիկյան – քիմիական գիտությունների դոկտոր, դոցենտ

Լյովա Ղազարյան – գյուղատնտեսական գիտությունների թեկնածու

Պողոս Վարդեւանյան – ԵՊՀ կենսաֆիզիկայի ամբիոնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Ռուզաննա Մխիթարյան – գյուղատնտեսական գիտությունների թեկնածու

Հունան Ղազարյան – գյուղատնտեսական գիտությունների դոկտոր

Վահե Բունիաթյան – տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Գագիկ Մելյան – գյուղատնտեսական գիտությունների թեկնածու,

Ռուբեն Գասպարյան – պատմական գիտությունների թեկնածու

Մկրտիչ Մնացականյան – գյուղատնտեսական գիտությունների թեկնածու

Վահրամ Պետրոսյան – պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ

Ռոբերտ Ղազարյան – ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի գիտքարտուղար, պատմական գիտությունների թեկնածու

Նիկոլայ Հարությունյան – պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Վիկտորիա Միքայելյան – գյուղատնտեսական գիտությունների թեկնածու

Մհեր Մելիք-Բախշյան – Կրթության եւ գիտության նախարարության բաժնի պետ

Ջանիկ Ճավոշյան – կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Էմիլ Գեւորգյան – ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դեկան, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Ռոբերտ Սարինյան – ԵՊՀ ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի վարիչ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Վիլեն Նուրիջանյան – գյուղատնտեսական գիտությունների թեկնածու

Արմեն Զաքարյան – կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Վաղարշակ Հայրապետյան – գյուղատնտեսական գիտությունների թեկնածու

Սիրակ Հովհաննիսյան – ԵՊՃՀ պատմության եւ քաղաքագիտության ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ

Նաիրա Պարոնյան – բանասիրական գիտությունների թեկնածու

Դերենիկ Սաֆարյան – գյուղատնտեսական գիտությունների թեկնածու

Համբարձում Խաչատրյան – ԵՊՀ անալիտիկ քիմիայի ամբիոնի վարիչ, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Էդիկ Կյուրեղյան – ԵՊՃՀ հասարակագիտության եւ լեզուների դեպարտամենտի վարիչ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ

Քնարիկ Միրզոյան – ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ

Ռուբեն Չալտիկյան – քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Ժաննա Կարապետյան – գյուղատնտեսական գիտությունների թեկնածու

Ալեքսանդր Ենգոյան – Ռուս-հայկական համալսարանի ընդհանուր եւ դեղագործական քիմիայի ամբիոնի վարիչ, քիմիական գիտությունների դոկտոր

Գերասիմ Փանոսյան – կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Վիլիկ Հարությունյան – ԵՊՀ օրգանական քիմիայի ամբիոնի վարիչ, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Գառնիկ Գրիգորյան – քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Աշոտ Խաչատրյան – ԵՊՃՀ ֆիզիկայի ամբիոնի վարիչ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Ռայա Եղոյան – քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Սուսաննա Յավրույան – գյուղատնտեսական գիտությունների թեկնածու

Մարինկա Բաղդասարյան – տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Նորայր Բեյլերյան – քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Գեւորգ Կարդաշյան – ԵՊՃՀ տեսական եւ ընդհանուր էլտեխնիկայի ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Սպարտակ Մամյան – ԵՊՃՀ ընդերքաբանության եւ մետալուրգիայի դեպարտամենտի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Հենրիկ Կարապետյան – ԵՊՃՀ մետալուրգիայի ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ

Լաերտ Հովհաննիսյան – ԵՊՃՀ պրոռեկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր

Արտաշես Նազարեթյան – ԵՊՃՀ պրոռեկտոր, քիմիական գիտությունների թեկնածու, դոցենտ

Նորայր Հարությունյան – ԵՊՃՀ աշխատակազմի ղեկավար-պրոռեկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ

Սուրեն Աղբալյան – ԵՊՃՀ աշխատակազմի գծով պրոռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Գուրգեն Հովսեփյան – ԵՊՃՀ նյութագիտության ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Դմիտրի Բեկետովսկի – գյուղատնտեսական գիտությունների թեկնածու

Սուսաննա Գրիգորյան – բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

Էռնեստ Ղազարյան – տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Մարտիկ Արամյան – տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Ռուբեն Հակոբյան – տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Վարդգես Ավետիսյան – «Երեւան»հ/ը լրատվական բաժնի տնօրեն, հանրային ռադիոյի մեկնաբան

Էմանուել Մկրտչյան – «Արմինֆո» լրատվական գործակալություն

Կարեն Մնացականյան – «Երկիր» շաբաթաթերթի խմբագրական խորհրդի անդամ

Հարություն Հարությունյան – Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն, «Հայլուր» լրատվական ծառայության ղեկավար

Արկադի Պետրոսյան – «Աջակցություն» հասարակական կազմակերպության նախագահ

Մարինե Մանգասարյան – Երեխաների գեղագիտական դաստիարակության «Տիեզերք» կենտրոն

Իրեն Հախվերդյան – «Առաջընթաց եւ հավասարություն» կանանց հասարակական կազմակերպության նախագահ

Աշխեն Պողոսյան – «Ընտանիք» հասարակական կազմակերպություն

Անահիտ Մովսիսյան – «Մանսուր» հասարակական կազմակերպություն

Գայանե Դանիելյան – «Աշտարակի տարածաշրջանի կանանց ասոցիացիա»

Գայանե Վարդանյան – «Ի նպաստ համայնքի զարգացման» հասարակական կազմակերպություն

Անժելա Հովհաննիսյան – «Ծիծեռնակ» հասարակական կազմակերպություն

Արմիդա Համբարյան – «Շողակն» հասարակական կազմակերպություն

Էդուարդ Աբրահամյան – «Միտք» երիտասարդական վերլուծական հասարակական կազմակերպության նախագահ

Դավիթ Խումարյան – «Հաղթանակի սերունդ» հասարակական կազմակերպության նախագահ

Էրիկ Բարսեղյան – Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանողական խորհրդի նախագահ

Ռոբերտ Մակարյան – Հայաստանի պետական ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ

Արման Վարդանյան – «Երիտասարդ քաղաքական գործիչների ակումբ»

Կարապետ Թոռչյան – Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ

Արսեն Թավադյան – Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ

Մարիամ Մարտիրոսյան – Համաշխարհային հայկական կոնգրեսի երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիա

Նարեկ Մանթաշյան – Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ

Կարեն Հակոբյան – Երեւանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդի փոխնախագահ

Էդգար Գալստյան – Երեւանի պետական ճարտարաշինարարական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ

Արամ Սուքիասյան – «Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդ» հասարակական կազմակերպություն

Վարդուհի Գեւորգյան – «Առաջադեմ կանանց միություն» ՀԿ նախագահ

Ծովինար Գեւորգյան – «Սոսե» ՀԿ նախագահ

Աիդա Թոփուզյան – Կին ընտրողների լիգա

Հերիքնազ Հարությունյան – «Օրրան»-ի գործադիր տնօրեն

Նելլի Բաղդասարյան – «Արդարություն եւ իրավունք»

Նորա Հակոբյան – Կանանց հանրապետական խորհրդի նախագահ

Ալիս Ադամյան – «Հայ Մտավորական կին» հ/կ նախագահ

Արմինե Գմյուր-Կարապետյան – «Արեւամանուկ» բարեգործական հիմնադրամ

Սեւակ Ավագյան – «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր»-ի գործադիր տնօրեն

Այս նամակի ստորագրահավաքը կազմակերպվել է մեկ շաբաթվա ընթացքում, եւ շատ գործիչներ հնարավորություն չեն ունեցել միանալ դրան։ Նախաձեռնողները հայցում են իրենց ներողությունը բոլոր այն անձանցից, ովքեր չկարողացան միանալ այս փաստաթղթին։