քաղաքականություն

Հայկական «ԳԿՉՊ»-ի սինդրոմ

14.12.2008

1991թ. օգոստոսին ԽՍՀՄ-ի գրեթե բոլոր ուժային եւ տնտեսաքաղաքական լծակներին տիրապետող «ԳԿՉՊ»-ի «հեղաշրջում» իրականացնելու` զարմանալիորեն չհաջողված ծրագիրը մինչ օրս էլ շարունակում է տարաբնույթ ենթադրությունների եւ առաջադրվող վարկածների թեմա մնալ: Բայց պետք է նկատել, որ գրեթե բոլոր լուրջ փորձագիտական եւ վերլուծական կենտրոնները շատ արագ եկան եզրակացության, որ այդ չհաջողված «պուտչն» իրականում ոչ թե իշխանության զավթման փորձ էր, …

կարդալ ավելին

Էլ ի՞նչ ապացույց է ուզում Փիլոյանը

14.12.2008

Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի եղբոր` Վարդան Ջհանգիրյանի գործով դատական նիստը երեկ դարձյալ հետաձգվել է: Ըստ «Ա1+»-ի` երեկ ժամը 10:00-ին Կենտրոն համայնքի ոստիկանության Նորք-Մարաշ բաժանմունքի ավագ տեսուչներ Սայաթ Սարգսյանն ու Անուշավան Եղիկյանը դատարանի որոշմամբ այցելել են «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու» մեջ մեղադրվող Վարդան Ջհանգիրյանի առանձնատուն` բերման ենթարկելու համար, սակայն, անկողնում պառկած, բժիշկների հսկողության …

կարդալ ավելին

Անփոփոխ է թողել

14.12.2008

Երեկ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել Երեւանի քրեական դատարանի 2008 թվականի հոկտեմբերի 23-ի դատավճիռը, որով Կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) եւ 235-րդ հոդվածի 4-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք …

կարդալ ավելին

Երեւանի քրեական դատարանի երեկ կայացրած որոշմամբ, «Մարտի 1-ի գործով ձերբակալված

14.12.2008

Երեկ առավոտյան «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության ղեկավար անդամ, «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության քաղխորհրդի անդամ Վարդան Մալխասյանը, ով երկու տարի ամբողջությամբ կրեց իր պատժաժամկետը: Հենց քրեակատարողական հիմնարկի մոտ նրան դիմավորել են մտերիմները, ազատամարտիկ ընկերները, «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները: «Երկու տարի անց, ես նորից ձեզ հետ եմ: Մենք միասին, շատ շուտով, կհաղթենք …

կարդալ ավելին

Բրայզան վերահաստատել է

14.12.2008

Հելսինկիում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով հռչակագիր չի ընդունվել Ռուսաստանի պատճառով: Երեկ նման հայտարարություն է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները Lեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկան: Այդ հարցով նախարարների քաղաքական հռչակագիր չընդունվեց` հիմնականում Ռուսաստանի կողմից հակազդեցության եւ անհիմն պահանջների պատճառով»,- APA-ին տված հարցազրույցում ասել է ամերիկացի դիվանագետը: …

կարդալ ավելին

Մարդու իրավունքների օրը

14.12.2008

Երեւանի քրեական դատարանի երեկ կայացրած որոշմամբ, «Մարտի 1-ի գործով ձերբակալված 7 քաղաքական գործիչների դատաքննությունը նշանակվել է դեկտեմբերի 19-ին, ժամը 12-ին, Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանում: Դատական նիստը լինելու է դռնբաց: Հիշեցնենք, որ այս գործով մեղադրվում են ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, ԱԺ պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանը, Սասուն Միքայելյանը, Հակոբ Հակոբյանը, Աբովյանի նախկին քաղաքապետ Հակոբ Հակոբյանը, ՀՀՇ …

կարդալ ավելին

Ակցիա

14.12.2008

«Դուք ինչո՞վ եք մտածում, ստրուկներ»,- երեկ ՀՀ Գլխավոր դատախազության մոտ իրեն հրող ոստիկանին բղավելով ասել է ՀԱԿ-ի անդամ կանանցից մեկը: ՀԱԿ-ի եւ ոստիկանների բախումը, ըստ «Ա1+»-ի` տեղի է ունեցել մոտ 15 րոպե: «Մի քանի կանանց ոստիկանները գետնին տապալեցին, նրանցից մեկը նույնիսկ ուշաթափվեց»,- գրում է «Ա1+»-ը: Երեկ ի պաշտպանություն քաղբանտարկյալների բողոքի ակցիան սկսվեց Հյուսիսային պողոտայից: 20 …

կարդալ ավելին

Զիլինա-զիլինա, հոպ զիլինա

14.12.2008

Մեր տեղեկություններով, ԱԺ ԲՀԿ-ական փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանը իր կամքով ստանձնել է ԱԺ-ում ամանորյա միջոցառումների կազմակերպչի դերը: Նա, թերեւս, լավ չպատկերացնելով փոխխոսնակի լիազորությունները, որոշել է ԱԺ տոնածառը զարդարելու «ծանր բեռն» իր վրա վերցնել: Եվ արդեն երկու օր է, ինչ նա ԱԺ տարբեր վարչություններին հանձնարարականներ է տալիս, թե ով ինչ պետք է անի այդ սաստիկ օրենսդիր գործում:

կարդալ ավելին

Օմբուդսմենը հուսով է

14.12.2008

Մարդու իրավունքների միջազգային օրվա 60-ամյակի կապակցությամբ երեկ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տարածել է հաղորդագրություն, որտեղ ՄԻ պաշտպան Արմեն Հարությունյանը հույս է հայտնել, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունն, ի վերջո, կդառնա պետական եւ ազգային բարձրագույն արժեք, որի նկատմամբ գերատեսչական, քաղաքական կամ անձնական շահերը երկրորդական են: Ըստ հաղորդագրության, ամբողջ աշխարհի իրավապաշտպան կազմակերպությունները եւ բազմապիսի իրավապաշտպան շարժումները …

կարդալ ավելին

Բոնուս՝ ընտրակեղծիքներ իրականացնելու համար

14.12.2008

Երեկ Ազգային ժողովը կազմակերպել էր լսումներ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մասին» օրենքի վերաբերյալ: Կարճ ասած` քննարկում էին այդքան չարչրկված, բայց Սահմանադրության նախատեսած ժամկետում այդպես էլ չընդունված Երեւանի մասին օրենքը: Հրավիրվել էին բազմաթիվ կուսակցությունների ու շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներ: Հիշեցնենք, որ 2005թ. ՀՀ Սահմանադրության փոփոխության արդյունքում Երեւան քաղաքը ստացավ համայնքի կարգավիճակ, եւ Երեւանի քաղաքապետը …

կարդալ ավելին

Խավիեր, դու ճիշտ չես

14.12.2008

Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի խոսնակ Քազեմ Ջալալին քննադատել է Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատար Խավիեր Սոլանայի արած հայտարարությունները: Ջալալին, անդրադառնալով Սոլանայի խոսքերին, ասել է, որ «միջազգային դեմքերը պետք է արտահայտվեն միջազգային ու իրավական նորմերի շրջանակներում, եւ նրանց խոսքերը պետք է արտահայտիչը լինեն միջազգային սկզբունքների»: Ջալալին, ակնարկելով Իրանի կողմից վստահության մթնոլորտի ստեղծման վերաբերյալ …

կարդալ ավելին

Տարոսը ՀՀ օմբուդսմենին

14.12.2008

Եվրամիությունը 2 տարվա ընթացքում 1,4 մլն եվրո կհատկացնի Վրաստանի ժողովրդական պաշտպանի աշխատակազմին աջակցելու համար: Դրա նպատակը օմբուդսմենի աշխատակազմի ամրապնդումն է, բարեփոխումների մոնիտորինգը եւ օրենքի գերակայության ու մարդու իրավունքների հարցերում հասարակության իրազեկման բարելավումը: Այս նախագիծն իրականացնում է «Human Dynamics» ավստրիական ընկերությունը:

կարդալ ավելին

Սպասեք մարտին

14.12.2008

Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արիստոմենե Վարուդակիսը հայտարարել է, որ Հայաստանի կառավարության հետ «մտածում են, թե ինչպես պետք է բարելավել տնտեսությունը, որ հնարավոր լինի դիմակայել ֆինանսական ճգնաժամին»: «Աշխատում ենք երկու ճանապարհով: Առաջինը` փորձում ենք բարելավել վարկերի տրամադրումը փոքր եւ միջին բիզնեսներին եւ ակնկալում ենք, որ հունվար-փետրվարին կլինի փոքր եւ միջին բիզնեսի աջակցության առաջին վարկային գիծը: …

կարդալ ավելին

«Գլխատված մարդը մազերի մասին չի մտածում»

14.12.2008

– ԱԺ ՀՅԴ-ական փոխնախագահ Հրայր Կարապետյանն «անլուրջ քաղաքական գործիչ» համարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզային, որը Հելսինկիում ընդունված հայտարարությունից հետո հայտարարել էր, թե ԼՂՀ հիմնահարցի վերաբերյալ փաստաթուղթը պետք է կազմվի առաջին հերթին տարածքային ամբողջականության սկզբունքը հաշվի առնելով: Ավելի ուշ դա կրկնեց նաեւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդը: Ինչպե՞ս եք մեկնաբանում Բրայզայի հայտարարությունը, թե՞ …

կարդալ ավելին

Առանձնազրույց

14.12.2008

Բուլղարիայի նախագահ Գեորգի Պրվանովի հրավերով պաշտոնական այցով Բուլղարիայում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ առանձնազրույց է ունեցել Գ. Պրվանովի հետ: ՀՀ նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն` Ս. Սարգսյանը եւ Գ. Պրվանովը բարձր են գնահատել երկու երկրների միջեւ առկա քաղաքական երկխոսության մակարդակը: «Երկու երկրների նախագահները նշել են, որ տնտեսական համագործակցությունը եւ, ընդհանուր առմամբ, ապրանքաշրջանառությունը, որը կազմում …

կարդալ ավելին

Ողբալի պատկեր

14.12.2008

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 60-րդ հոբելյանի կապակցությամբ երեկ Հայ Ազգային կոնգրեսը տարածել է հայտարարություն, որում մասնավորապես ասվում է. «Հայաստանում այս առումով ողբալի պատկեր է, որ ամբողջությամբ ու նողկալի մանրամասներով բացահայտվեց հատկապես վերջին նախագահական ընտրություններով. ա) Իսպառ ոտնահարված են ազատ խոսքի, տեղեկատվություն ստանալու, ազատ տեղաշարժի, նամակագրության գաղտնիության եւ այլ հիմնարար իրավունքներ, ընդհուպ կյանքի իրավունքը: բ) Ոտնահարված …

կարդալ ավելին

Մի՛ անտեսեք հաղթանակի արդյունքները

14.12.2008

Երեկ Լեռնային Ղարաբաղի մի շարք հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որով իրենց վրդովմունքն են հայտնում հայկական հեռուստաընկերությունների կողմից ԼՂԻՄ-ի քարտեզը ցույց տալու կապակցությամբ եւ պահանջում են այն փոխարինել ՀՀ-ի եւ ԼՂ-ի քարտեզներով: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Արցախի ազատագրության համար մղված ազգային-ազատագրական պատերազմը 14 տարի առաջ պսակվեց հայության հաղթանակով: Այս հաղթանակի շնորհիվ հայ զինվորը …

կարդալ ավելին

Էլի լիքը մեդալներ

14.12.2008

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել «Լինսի» հիմնադրամի շրջանակներում իրականացված, Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման համար նշանակալի աշխատանքների կազմակերպման գործում ներդրած ծանրակշիռ ավանդի, ինչպես նաեւ՝ ցուցաբերած անձնական նվիրումի համար մի խումբ աշխատակիցների Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգեւատրելու մասին: Ըստ ՀՀ նախագահի մամլո գրասենյակի, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով է պարգեւատրվել Հարություն Սասունյանը` «Լինսի» հիմնադրամի …

կարդալ ավելին

Մեդալ է տվել

14.12.2008

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը երեկ հրամանագիր է ստորագրել` ԼՂՀ-ին մատուցած բացառիկ ծառայությունների համար եւ ԼՂՀ Սահմանադրության ընդունման տարեդարձի կապակցությամբ ԼՂՀ 2-րդ նախագահ Արկադի Ղուկասյանին «Արցախի հերոս» ԼՂՀ բարձրագույն կոչում շնորհելու մասին՝ նրան պարգեւատրելով «Ոսկե Արծիվ» շքանշանով:

կարդալ ավելին

Ունեզրկենք ունեզրկողներին

14.12.2008

«Բջնի» հանքային ջրի գործարանի հետ կապված խնդիրները մոտենում են տարօրինակ հանգուցալուծման: ՀՀ նորօրյա պատմության մեջ այն աննախադեպ է: Առաջին անգամ հրապարակավ աճուրդի է դրվում աշխատող ձեռնարկություն: Ձեռնարկություն, որ վերջին տարիներին հաջողացրել էր երկու ապրանքանիշ մտցնել շուկա: «Բջնի» հանքային ջուրը հայտնի ապրանքանիշ էր նաեւ Խորհրդային Հայաստանում: Բայց հայտնի էր որպես երկրորդ կարգի հանքային ջուր, որ անգամ …

կարդալ ավելին