Եվրամիությունը 2 տարվա ընթացքում 1,4 մլն եվրո կհատկացնի Վրաստանի ժողովրդական պաշտպանի աշխատակազմին աջակցելու համար: Դրա նպատակը օմբուդսմենի աշխատակազմի ամրապնդումն է, բարեփոխումների մոնիտորինգը եւ օրենքի գերակայության ու մարդու իրավունքների հարցերում հասարակության իրազեկման բարելավումը: Այս նախագիծն իրականացնում է «Human Dynamics» ավստրիական ընկերությունը: