ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել «Լինսի» հիմնադրամի շրջանակներում իրականացված, Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման համար նշանակալի աշխատանքների կազմակերպման գործում ներդրած ծանրակշիռ ավանդի, ինչպես նաեւ՝ ցուցաբերած անձնական նվիրումի համար մի խումբ աշխատակիցների Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգեւատրելու մասին: Ըստ ՀՀ նախագահի մամլո գրասենյակի, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով է պարգեւատրվել Հարություն Սասունյանը` «Լինսի» հիմնադրամի փոխատենապետ: «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով են պարգեւատրվել Էդուարդ Բեզոյանը` «Ճանապարհաշինություն» ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի տնօրեն, Հրայր Սարգսյանը` «Դպրոցաշինություն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն: «Անանիա Շիրակացու» մեդալով են պարգեւատրվել Արամ Ադամյանը` «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ի տնօրեն, Վլադ Ասատրյանը` «Կամուրջշին» ՓԲԸ-ի խորհրդի նախագահ, Արա Գյուրջյանը` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Արմեն Գյուլխասյանը` «Լինսի» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն, Աշոտ Դանիելյանը` «Դանիել» ՍՊԸ-ի փոխտնօրեն, Սուրիկ Մարաբյանը` «Ճանապարհ» ՍՊԸ-ի շինարարական տեղամասի ղեկավար, Վահան Սարգսյանը` «Դպրոցաշինություն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի առաջատար մասնագետ, Վլադիմիր Սիդորովը` «Ճանապարհաշինություն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի առաջատար մասնագետ, Գագիկ Վասիլյանը` «Երուկրշին» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն:
«Լինսի» հիմնադրամի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում իրականացված մեծածավալ աշխատանքները բարեխղճորեն եւ պատշաճ որակով կատարելու համար եւս 16 հոգի պարգեւատրվել են Հայաստանի Հանրապետության նախագահի շնորհակալագրով: