Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության գծով հանձնակատար Բենիտա Ֆերրերո Վալդները հունվարի 19-ին կժամանի Հայաստան: Այդ մասին հայտնել է ՀՀ Արտաքին գործերի նախարարության Մամուլի եւ տեղեկատվության վարչության պետի պաշտոնակատար Տիգրան Բալայանը: Նախատեսված են հանձնակատարի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, արտաքին գործերի նախարար էդվարդ Նալբանդյանի հետ: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին Եվրահանձնաժողովն ազդարարել է Արեւելյան նոր …
կարդալ ավելինՌուսաստանի Պաշտպանության նախարարությունում հերքել են Հայաստանին անցյալ տարի 800 միլիոն դոլարի ռուսական զենքի մատակարարման մասին ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդումները: «Հայաստանին ռուսական սպառազինության մատակարարում չի իրականացվել, այդ մասին հաղորդագրություններն իրականությանը չեն համապատասխանում»,- հայտարարել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության Մամուլի եւ տեղեկատվության վարչության պետի պաշտոնակատար Ալեքսանդր Դրոբիշեւսկին: Վերջինիս փոխանցմամբ` Ռուսաստանի ՊՆ-ն տվյալ խնդրի առնչությամբ ստացել է Ադրբեջանի Պաշտպանության նախարարության …
կարդալ ավելին«Բլեֆ է, սուտ: Իշխանությունը երբեք չի կտրի այն գերանը, որի վրա նստած է»,- երեկ «Ժողովրդավարական ուղի» կուսակցության գրասենյակում Հայաստանի սոցուժերի միության հերթական կլոր սեղան-կոնֆերանսի ժամանակ հայտարարեց Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը` անդրադառնալով խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու մասին վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությանը: Հ.Բագրատյանը նաեւ «անհեթեթ» անվանեց հարկային վարչարարությունը բարելավելու իշխանության մտադրությունը, քանի որ 2009թ., երբ …
կարդալ ավելինՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը երեկ հայտարարել է, թե ՀՀ իշխանությունները՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, «բավականաչափ աշխատանք կատարել են, որպեսզի ԵԽ ԽՎ-ն ձայնի իրավունքից չզրկի հայաստանյան պատվիրակությանը»: «Ես կարծում եմ, որ իշխանությունները, նախագահի գլխավորությամբ, բավականաչափ գործ արել են, որպեսզի պատժամիջոցներ չլինեն: Մշուշոտ եմ համարում այն հեռանկարը, որ ՀՀ-ն կզրկվի ձայնի իրավունքից, որովհետեւ չեմ տեսնում …
կարդալ ավելինԱյսօր Երեւանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանում կայանալու է «7-ի գործով» հերթական դատավարությունը, որը, դատելով իրադարձությունների ընթացքից, կրկին անգամ հետաձգվելու է: Ընդ որում, հետաքրքիր զուգադիպությամբ՝ այսօրվա հերթական խայտառակ նիստի ավարտից մի քանի ժամ անց Հայաստան են ժամանելու Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Ժորժ Կոլումբիեն` հունվարի 27-ի նիստից առաջ Հայաստանի կողմից ԵԽ …
կարդալ ավելինԵվ այսպես, 2008 թվականը մնաց անցյալում՝ իր բոլոր լավ ու, ցավոք, ավելի շատ վատ հիշողություններով։ Իսկ ինչպիսի՞ն էր անցնող տարին տնտեսական առումով։ Եթե կարճ բնութագրենք՝ կարելի է ասել՝ «շատ խառը». անգամ մի պահ եղավ, որ բոլորը վերհիշեցին 90-ականները՝ բենզինի կիլոմետրանոց հերթերով։ Դրան գումարվեց նաեւ միջազգային ֆինանսական ճգնաժամը։ 2008 թվականի ամբողջական պատկերը դեռ հնարավոր չէ ներկայացնել, …
կարդալ ավելինԱյսօր տեղի է ունենալու «7-ի գործով» հինգերորդ դատական նիստը, սակայն դատավարությունն, ըստ էության, դեռ չի սկսվել: Դեկտեմբերի 19-ին տեղի ունեցած առաջին նիստի ժամանակ պաշտպանական կողմն ընդամենը հասցրել է դատավոր Մնացական Մարտիրոսյանին ինքնաբացարկի երեք միջնորդություն ներկայացնել, որոնցից երկուսը մերժվել է: Իսկ հաջորդած երեք նիստերի ընթացքում ոչ մի գործողություն տեղի չի ունեցել, ինքնաբացարկի երրորդ միջնորդությունն էլ դեռեւս …
կարդալ ավելինՀեղինակավոր Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը երեկ հրապարակել է ամբողջ աշխարհում եւ նախկին խորհրդային երկրներում ազատության պահպանման մասին իր ամենամյա զեկույցը: Եվ այդ զեկույցի համաձայն՝ 2008թ. ՀՀ-ում ազատության ցուցանիշը նվազել է եւ 6-ից դարձել է 5:
կարդալ ավելինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել 2008թ. մարտի 1-ին Երեւանում տեղի ունեցած «զանգվածային անկարգություններին մասնակցելու, ապօրինի զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, իրացնելու, տեղափոխելու, կրելու, ինչպես նաեւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար» 2-4 տարով դատապարտված 9 անձանց` Եղիշե Գրիգորյանին, Կարեն Թարխանյանին, Ավետիք Ղռեջյանին, Կառլեն Մանուչարյանին, Արմեն Մովսիսյանին, Հարություն Մկրտչյանին, Նորիկ Հարությունյանին, Սարգիս …
կարդալ ավելինՀունվարի 27-ը Հայաստանի համար չափազանց ճակատագրական է լինելու, քանի որ հենց այդ օրը առավոտյան Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում քննարկվելու է ՀՀ-ի կողմից հայտնի 1609 եւ 1620 բանաձեւերում ամրագրված պահանջների կատարման հարցը: Դատելով ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների կողմից մինչ օրս արված հայտարարություններից եւ ՀՀ իշխանությունների կողմից այդ պահանջների կատարմանն ուղղված քայլերի բացակայությունից, դժվար …
կարդալ ավելինՀունվարի 23-ին Սուքիասյանների ընտանիքին պատկանող «Բջնի» հանքային ջրերի գործարանը վերստին կդրվի էլեկտրոնային աճուրդի: Հյուսիսային դատարանի դեկտեմբերի 30-ի վճռով «Բջնի» Հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ի սնանկության գործի լսումն ավարտվել է, սակայն ընկերությունը մինչեւ հիմա դատարանի որոշումը չի ստացել: Այս մասին «Ա1+»-ին ասել է ընկերության իրավաբան Արա Զոհրաբյանը: Ըստ նրա` դատարանը որոշել է սնանկ ճանաչելու դիմումը մերժել, սակայն, …
կարդալ ավելին– Աշնանը Հայաստանում կայացան Cooperative Longbow/Lancer 08 զորավարժությունները, որոնք դարձան ամենախոշորը Հարավային Կովկասի երկրների հետ ՆԱՏՕ-ի հարաբերությունների պատմության մեջ: ՆԱՏՕ-ի առաջին զորավարժությունները Հայաստանում անց են կացվել 2003 թվականի ամռանը, եւ որոշ փորձագետներ կարծում են, որ այս ժամանակահատվածում Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները շատ լուրջ փոփոխությունների են ենթարկվել: Ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը: – Այս 5 տարիների ընթացքում մենք ականատես …
կարդալ ավելինԵրեկ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Ղազախստան` մասնակցելու ԱՊՀ մի շարք պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովին: Նախատեսված էր, որ Ղազախստանում պետք է հանդիպեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների ղեկավարները: Սակայն ռուսական կողմի նախաձեռնությամբ հանդիպմանը հրավիրվել է նաեւ ՀԱՊԿ-ին չանդամակցող Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուխամեդովը: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, երեկվա դրությամբ դեռ հայտնի չէր, թե …
կարդալ ավելինԵրեկ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն աշխատանքային այցով մեկնել է Ղարաբաղ, որտեղ հանդիպելու է Բակո Սահակյանի հետ: Այցի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում: Նշվում է միայն, որ Բ. Սահակյանի հետ հանդիպումից հետո Է. Նալբանդյանը պատասխանելու է լրագրողների հարցերին: Ակնհայտորեն, Նալբանդյանի այս այցը կապված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերջին զարգացումների հետ: Հիշեցնենք, որ երկու օր առաջ ԼՂՀ …
կարդալ ավելին«Կարծում եմ, Հայաստանի իշխանությունները պետք է հնարավորինս արագ արձագանքեն այս հայտարարությանն այնպիսի գործողություններով, որոնք կհանգեցնեն հունվարին Հայաստանի համար բարենպաստ որոշման կայացմանը»,- «Արմինֆո» գործակալության խնդրանքով մեկնաբանելով ԵԽ ԽՎ Մոնիտորինգի խմբի որոշումը` ԵԽ ԽՎ բանաձեւերի դրույթները չկատարելու դեպքում հունվարին Հայաստանի պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու վերաբերյալ, ասել է ՀՀ նախկին արտգործնախարար, «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանը: «Այն հանգամանքը, …
կարդալ ավելինԵրեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ռուսական «Սիտրոնիկս» ԲԲԸ-ի նախագահ Սերգեյ Ասլանյանին, փոխնախագահ Սերգեյ Ուրեզչենկոյին եւ ՀՀ-ում ընկերության լիազոր ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանին: Ըստ կառավարության մամուլի ծառայության, քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր: «Սիտրոնիկսի» նախագահ Ս. Ասլանյանը ներկայացրել է իր ղեկավարած ընկերության գործունեությունը, ՌԴ դաշնային նպատակային ծրագրերում ունեցած մասնակցությունը, միջազգային կապերը …
կարդալ ավելինԹուրքական զինված ուժերն իրենց դժգոհությունն են հայտնել «1915 թվականի Մեծ աղետի» կապակցությամբ հայերից ներողություն խնդրելու` թուրք մտավորականների նախաձեռնության վերաբերյալ: Թուրքական զինված ուժերի խոսնակ գեներալ Մետին Գուրուկը երեկ հայտարարել է, որ թուրք մտավորականների կողմից ինտերնետում տեղադրված հայտարարությունը, որով վերջիններս հայերից ներողություն են հայցում Առաջին աշխարհամարտի տարիներին Թուրքիայում հայերի զանգվածային կոտորածների համար, «վտանգավոր հետեւանքների կհանգեցնի»: Հիշեցնենք, որ …
կարդալ ավելինԹուրքիայի Մշակույթի եւ զբոսաշրջության նախարարությունը որոշել է հաջորդ տարի ներդնել աշխարհում տարածում գտած «Դուբայ» կամ «Հոնկոնգ» կոչվող փաթեթները, որոնց համաձայն, որոշ երկրների քաղաքացիների համար հանգստի զեղչային փաթեթներ են նախատեսվում: Նախարարության որոշման մեջ «անակնկալն» այն է, որ քրիստոնեական զատկի տոների կապակցությամբ մարտի 15-ից մինչեւ ապրիլի 15-ն իրագործվելիք փաթեթում 8 երկրների շարքում պետք է ընդգրկվի նաեւ Հայաստանը: …
կարդալ ավելին2009 թվականից Հայաստանը կօգտվի կայուն զարգացման եւ արդյունավետ կառավարման համար Եվրամիության կողմից տրամադրվող «Արտոնությունների ընդհանրացված համալրված համակարգ» (GSP+) առեւտրային ռեժիմից: Երկրների ցանկը, որոնք հնարավորություն կունենան օգտվելու GSP+ առեւտրային ռեժիմից` 2009 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2011 թվականի ավարտը, Եվրահանձնաժողովը հաստատել է դեկտեմբերի 9-ին: GSP+ համակարգից օգտվող երկրներն են` Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Բոլիվիան, Կոլումբիան, Կոստա Ռիկան, Էկվադորը, …
կարդալ ավելինԵրեկ` մարտի 1-ից 9 ամիս ու 19 օր հետո վերջապես մեկնարկեց «7-ի գործով» դատավարությունը. Երեւանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ սկսվեց քաղբանտարկյալներ` ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի նախագահ Ալեքսան Արզումանյանի, ԱԺ պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանի, Սասուն Միքայելյանի, Հակոբ Հակոբյանի, «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի, ՀՀՇ անդամներ Գրիգոր Ոսկերչյանի եւ Սուրեն …
կարդալ ավելին