«Թուղթը» տարե՞լ է

24/12/2008

Երեկ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն աշխատանքային այցով մեկնել է Ղարաբաղ, որտեղ հանդիպելու է Բակո Սահակյանի հետ: Այցի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում: Նշվում է միայն, որ Բ. Սահակյանի հետ հանդիպումից հետո Է. Նալբանդյանը պատասխանելու է լրագրողների հարցերին: Ակնհայտորեն, Նալբանդյանի այս այցը կապված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերջին զարգացումների հետ: Հիշեցնենք, որ երկու օր առաջ ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը հայտարարել էր, թե ղարաբաղյան կողմին որեւէ «տեխնիկական փաստաթուղթ» չի փոխանցվել: Խոսքը ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքների շուրջ համաձայնություն հաստատելու ժամանակացույց պարունակող այն փաստաթղթի (կամ ինչպես Է. Նալբանդյանն էր ասել` թղթի) մասին է, որը Հելսինկիում կայացած վերջին հանդիպման ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները փոխանցել էին Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին: