Վտանգավոր հետեւանքնե՞ր

24/12/2008

Թուրքական զինված ուժերն իրենց դժգոհությունն են հայտնել «1915 թվականի Մեծ աղետի» կապակցությամբ հայերից ներողություն խնդրելու` թուրք մտավորականների նախաձեռնության վերաբերյալ: Թուրքական զինված ուժերի խոսնակ գեներալ Մետին Գուրուկը երեկ հայտարարել է, որ թուրք մտավորականների կողմից ինտերնետում տեղադրված հայտարարությունը, որով վերջիններս հայերից ներողություն են հայցում Առաջին աշխարհամարտի տարիներին Թուրքիայում հայերի զանգվածային կոտորածների համար, «վտանգավոր հետեւանքների կհանգեցնի»: Հիշեցնենք, որ երկու օր առաջ` մեկնաբանելով մտավորականների նախաձեռնությունը` Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել էր, որ ամեն ոք կարող է ազատորեն արտահայտել իր կարծիքը, իսկ վարչապետ Ռեջեփ Էրդողանը խստորեն քննադատել էր այդ նախաձեռնությունը: