քաղաքականություն

Լավ չե՞ն աշխատում

18.01.2009

ՀՅԴ-ական պատգամավոր Արա Նռանյանը երեկ գնահատելով ՀՀ կառավարության գործունեությունը, ասել է, թե` ինչպես բոլորը, այնպես էլ կառավարությունը, կարող են ավելի լավ աշխատել: Նրա կարծիքով, ՀՀ-ի վրա համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությունները մեղմելու համար կառավարությունը պետք է գումարներ ուղղի ոչ թե դրամի փոխարժեքի պահպանմանը, որը ժամանակավոր երեւույթ է, այլ իրական հատված, նպաստի փոքր եւ միջին ձեռնարկությունների …

կարդալ ավելին

ԵԽ ԽՎ նստաշրջանին ընդառաջ

18.01.2009

«7-ի գործով» դատավոր Մնացական Մարտիրոսյանը երեկ կայծակնային արագությամբ հերթական անգամ հետաձգեց դատական նիստը: Այս անգամ նույնպես նրա ներս մտնելու ժամանակ քաղբանտարկյալներ Ալեքսան Արզումանյանը, Մյասնիկ Մալխասյանը, Հակոբ Հակոբյանը, Սասուն Միքայելյանը, Շանթ Հարությունյանը, Սուրեն Սիրունյանն ու Գրիգոր Ոսկերչյանը ոտքի չկանգնեցին: Եվ դատավոր Մարտիրոսյանը շատ արագ կարդաց իր որոշումը` թվարկեց նախորդ դատավարությունների օրերը, երբ քաղբանտարկյալներն իրենց բողոքն արտահայտելու …

կարդալ ավելին

Թեժ է լինելու

18.01.2009

Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ի թիվս այլ օրենքների, ստորագրել է նաեւ անցած տարեվերջին ԱԺ արտահերթ նիստում ընդունված Երեւանի մասին օրենքը («Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենք): Ամենայն հավանականությամբ, Երեւանի քաղաքապետի ընտրությունները տեղի կունենան հունիս-հուլիս ամիսներին, իսկ մինչ այդ քաղաքական շրջանակներում արդեն քննարկվում են քաղաքապետի հավանական թեկնածուների անունները: Ընդ որում, Ամանորյա տոների ընթացքում եւ այժմ …

կարդալ ավելին

9-ից 8-ը քաղբանտարկյալների ցուցակում չկան

18.01.2009

«Մենք շնորհակալ ենք, որ Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) քննիչ Վահագն Հարությունյանը սեփական կամքով ընդունեց, որ մարտի 1-ին բանակը զինված ներգրավված է եղել միջոցառումներին: Կոնգրեսի ճնշման տակ ՀՔԾ-ն ու Վ. Հարությունյանը դեռ ստիպված են լինելու շատ բացահայտումներ անել: Ինչպես սկզբում հերքում էին, թե մարտական հրազեն չի կիրառվել, հետո ստիպված ընդունեցին, հերքում էին, որ դիպուկահար չի եղել` …

կարդալ ավելին

Պրեսկոտին էլի «համոզե՞լ» են

18.01.2009

Մինչեւ ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Ժորժ Կոլոմբիեի Երեւան կատարած այցը իշխանություններն արդեն համակերպվել էին ԵԽ ԽՎ-ում Հայաստանի ձայնի իրավունքից զրկվելու հեռանկարի հետ: Սակայն, նրանց մեկօրյա այցից հետո իշխանության ներկայացուցիչների մոտ որոշակի խանդավառություն է առաջացել: Ըստ հավաստի տեղեկությունների, նրանց հաջողվել է ինչ-որ ձեւով համոզել Պրեսկոտին եւ Կոլոմբիեին: Վերջիններս Հայաստանի իշխանության ներկայացուցիչների հետ …

կարդալ ավելին

Ընդդիմությանը կրկին եթեր չեն տալիս

18.01.2009

«7-ի գործը աբսուրդ գործ է: Ես որպես տուժող եմ հանդես գալիս դատարանում, ինձ դանակահարողին չեն գտել, բայց մեղադրյալներ կան: Մեղադրյալների շարքում է գտնվում ԱԺ պատգամավոր Մյասնիկ Մալխասյանը, որի եղբայրը անձնվիրաբար պաշտպանում էր ոստիկաններին, երբ նրանց վրա քարեր էին նետում: Ինչպես կարող էր Մյասնիկ Մալխասյանը հրահրել անկարգություններ, երբ նրա եղբայրները պաշտպանում էին ոստիկաններին այդ պրովոկատորներից»,- երեկ …

կարդալ ավելին

Զեկույցը` հունվարի 26-ին

18.01.2009

Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ժորժ Կոլոմբիեն (Ֆրանսիա) եւ Ջոն Պրեսկոտը (Միացյալ Թագավորություն) ՀՀ-ում հունվարի 15-ին ունեցած իրենց հանդիպումների, երկրի կողմից ԵԽ ԽՎ 1609 եւ 1620 բանաձեւերի կատարման մասին զեկույց հանձնաժողովին կներկայացնեն հունվարի 26-ին: «Արմենպրեսի» թղթակցի հետ զրույցում Մոնիտորինգի հանձնաժողովի քարտուղար Բաս Քլայնը, ով համազեկուցողների հետ ժամանել էր Հայաստան, ասել է, որ Ժ. Կոլոմբիեն …

կարդալ ավելին

Իշխանությունը կբաժանվի՞

18.01.2009

«Փետրվարին սպասվում է քաղաքական վերադասավորում, եւ որոշ կուսակցական ուժեր անվստահություն կհայտնեն վարչապետ Տիգրան Սարգսյանին»,- երեկ հրավիրված ասուլիսում նման կանխատեսում է արել Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը: Նա հայտարարել է, թե ԵԽ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության աշխատանքի հետ կապված իշխանական ուժերի տարակարծությունները վկայում են, որ իշխանությունը բաժանված է: Իսկ դա, ըստ նրա, նշանակում է, որ իշխանությունը թուլացած …

կարդալ ավելին

Ոտքի՛, անգամ՝ եթե դատարանն է գալիս

18.01.2009

Ամբաստանյալները ոտքի չեն կանգնում այն բանից հետո, երբ դատական նիստի քարտուղարի ձայնն ազդարարում է. «Ոտքի, դատարանն է գալիս»: Այս էլ վեցերորդ անգամ դատավորը հետաձգում է «Յոթի գործով» դատավարությունը: Դատարանում վարքագծի կանոնները, դեռեւս վաղնջական ժամանակներից, ենթադրում են հարգանք դատարանի՝ որպես պետական, արդարադատություն իրականացնող ինստիտուտի հանդեպ: ՀՀ Քր.օր. 314 հոդվածը սահմանում է դատական նիստի կարգը, որը պահանջում …

կարդալ ավելին

Առանց խախտումների

17.01.2009

Երեկ ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի հյուսիսային ուղղությամբ` Մարտակերտ-Թարթառ ճանապարհահատվածում: Ըստ ԼՂ Արտգործնախարարության Տեղեկատվական վարչության, դիտարկումն անցել է ըստ սահմանված գրաֆիկի, հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գրասենյակի համակարգող, փոխգնդապետ Իմրե Պալատինուսը եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի …

կարդալ ավելին

Վիգեն Չիթեչյանը` Ֆրանսիայում ՀՀ դեսպան

17.01.2009

Շուրջ մեկ տարի է` Հայաստանը դեսպան չունի այնպիսի կարեւոր երկրներում, ինչպիսիք են Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան եւ Պորտուգալիան: Հիշեցնենք, որ Իտալիայում, Պորտուգալիայում եւ Իսպանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռուբեն Շուգարյանը 2008թ. փետրվարին մի շարք դեսպանների եւ դիվանագետների հետ համատեղ հայտարարությամբ հանդես եկավ` միանալով Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած համաժողովրդական շարժմանը: Հայտարարությունից հետո, ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի …

կարդալ ավելին

«Ինքնաբուխ» ակցիա՝ ընդդեմ եւրոպացիների՞

17.01.2009

Որքան մոտենում է ԵԽ ԽՎ ձմեռային նստաշրջանն, այնքան ավելի իրատեսական է դառնում այդ կառույցում Հայաստանի` ձայնի իրավունքից զրկվելու հեռանկարը: Դրա հետ համակերպվել են նաեւ իշխանությունները, եւ որպես վերջին հուսահատ միջոց՝ սանձազերծել են «հակաեվրոպական հիստերիա»: Նույնիսկ մինչեւ վերջերս իշխանահաճո համարվող ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի ու Ժորժ Կոլոմբիեի այսօր Երեւան կատարելիք այցի հետ իշխանություններն …

կարդալ ավելին

Դատապարտում են

17.01.2009

Հայ Ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակը երեկ հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Բանտախցերում քաղբանտարկյալներին ծեծի առիթով բարձրացված բողոքի ալիքը մեղմելու եւ այդ փաստերով քրեական գործեր հարուցելու պահանջը շրջանցելու համար, Արդարադատության նախարարությունը, այսպես կոչված, «ծառայողական քննություն» նշանակեց։ Ի սկզբանե պարզ էր, որ դրա նպատակը կատարված խայտառակ հանցագործությունը կոծկելն էր։ Եվ ահա իշխանությունը հայտարարում է, թե քաղբանտարկյալներից …

կարդալ ավելին

Քաղաքաշինությունից՝ բնապահպանության նախարարություն

17.01.2009

Երեկ ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հրավիրել էր այս տարվա առաջին ասուլիսը, որի ժամանակ ներկայացրեց Բնապահպանության նախարարության, «Սեւան ազգային պարկի», Դավիթաշեն համայնքի, ինչպես նաեւ՝ Համաշխարհային բանկի վարկերով իրականացվող ծրագրերում` թվով 7 ոլորտներում կատարված ուսումնասիրությունների արդյունքները: ՎՊ նախագահը հատուկ անդրադարձ կատարեց նաեւ «Լավանդա» ընկերության սեփականատեր Արայիկ Հայրապետյանի «Լավանդա սիթի» ընկերությանը, որի մասին տվյալներ էր հրապարակել …

կարդալ ավելին

Հակաեվրոպական հիստերիան` Ռաֆիկ Պետրոսյանի կատարմամբ

17.01.2009

«Եվրախորհրդի համապատասխան կառույցները, գերազանցելով իրենց լիազորությունները, Հայաստանին ստիպում են անել բաներ, որը դեմ է մեր ինքնիշխանությանը: Այդ կարգադրությունները կատարելուց հետո Հայաստանը կդադարի ինքնիշխան պետություն լինելուց»,- երեկ հրավիրված ասուլիսում նման խրոխտ հայտարարություն արեց ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ, ՀՀԿ անդամ Ռաֆիկ Պետրոսյանը: Ընդունելով, որ մեր դատական համակարգը բազմաթիվ թերություններ ունի, նա կրկնեց իշխանական գործիչների համար …

կարդալ ավելին

Իշխանությունների վերջին «շուստրիությունը»

17.01.2009

ԵԽ ԽՎ առաջիկա նստաշրջանում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հեռանկարն այլեւս չի անհանգստացնում ՀՀ իշխանություններին: Վերջիններս որոշել են փոխել եվրոպացիներին համոզելու մարտավարությունը: Համոզվելով, որ իրավիճակն այլեւս անհուսալի է, իշխանությունները որոշել են ԵԽ ԽՎ մոնիտորինգի համազեկուցողների այսօր ՀՀ կատարելիք այցից առաջ որքան հնարավոր է սուր եւ խիստ գնահատականներ հնչեցնել ԵԽ հասցեին: Դրանով ցանկանում են իբր եվրոպացիներին «վախեցնել»` …

կարդալ ավելին

Անելիքներ կան

17.01.2009

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ ընդունել է ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեհեին: Քննարկվել են 2009թ. ԱԺ եւ Եվրախորհրդի համագործակցությանն առնչվող հարցեր: ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ բազմաթիվ ծրագրեր ու մեծ անելիքներ կան այս տարում: Նա անդրադարձել է նաեւ ԵԽ Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների այցին Հայաստան` նշելով մեր երկրին …

կարդալ ավելին

Հայկական հարցին կանդրադառնան

17.01.2009

ԱՄՆ նորընտիր նախագահ Բարաք Օբամայի կառավարությունում պետքարտուղարի պաշտոնում առաջադրված դեմոկրատ սենատոր Հիլարի Քլինթոնը Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում արտաքին քաղաքականության թեմաների շուրջ հանձնաժողովի անդամների հարցերին պատասխանելիս հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին կանդրադառնան ամենամոտ ժամանակում: Թուրքական մամուլի փոխանցմամբ, դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսի՝ «Հուսով եմ, որ 1915-ի իրադարձությունների եւ Կիպրոսի խնդրի լուծմանը հետաքրքրություն կդրսեւորեք եւ չեք …

կարդալ ավելին

Քաղաքական ճգնաժամի տարի

17.01.2009

Միջազգային հեղինակավոր «Human Rights Watch» կազմակերպությունը երեկ հրապարակել է 2008 թվականի տարեկան զեկույցը, որում բավական մեծ հատված է նվիրված նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին: Դրանք թվարկելով՝ այս կազմակերպության փորձագետներն արձանագրել են, որ 2008 թվականին անկախացումից հետո Հայաստանն ապրել է ամենախորը քաղաքական եւ քաղաքացիական ճգնաժամը: «Փետրվարի 19-ի ընտրություններում հաղթեց վարչապետ Սերժ Սարգսյանը, սակայն այդ ընտրության …

կարդալ ավելին

Դատախազությունը «հոգում է անձնական կարիքները»

17.01.2009

Մարտի 1-ի նախաքննական մարմինը վերջապես պարզել է ընդդիմության տարածած տեսաերիզում զինվորականների ներկայությամբ զինվող անձի ինքնությունը: «Նա ՀՀ ՊՆ թիվ N զորամասի վարորդ Անդրեասյանն է, ով որպես վարորդ, իրեն ամրակցված ավտոմեքենայով, օգնության կարգով ներգրավված է եղել ՀՀ Ոստիկանության ուժերի տեղաբաշխման գործընթացին: Իսկ ինքնաձիգը նրանը չէ, այլ շարասյան ավագինը, ով տվյալ պահին իր անձնական կարիքները հոգալու համար …

կարդալ ավելին