Երեկ ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի հյուսիսային ուղղությամբ` Մարտակերտ-Թարթառ ճանապարհահատվածում: Ըստ ԼՂ Արտգործնախարարության Տեղեկատվական վարչության, դիտարկումն անցել է ըստ սահմանված գրաֆիկի, հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գրասենյակի համակարգող, փոխգնդապետ Իմրե Պալատինուսը եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականները: Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են Արտգործնախարարության եւ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: