քաղաքականություն

Ինֆարկտ է ստացել

28.01.2009

Մեր տեղեկություններով՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի փոխնախագահ Ռաֆիկ Պետրոսյանը անցած շաբաթ ինֆարկտ է ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց: Այդ տեկեությունը մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` նշելով, որ թեեւ Ռ.Պետրոսյանը դեռ հիվանդանոցում է, բժիշկները նրա վիճակը գնահատում են բավարար:

կարդալ ավելին

Զրկել ձայնի իրավունքից

28.01.2009

Երեկ «ՀՀ քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն» բաց նամակ է հղել Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովին: Դրանում, մասնավորապես, ասված է. «ՀՀ քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն դիմում է ԵԽ ԽՎ-ին` կոչ անելով իր հունվարյան լիագումար նիստի ընթացքում զրկել ՀՀ խորհրդարանական պատվիրակությանը ձայնի իրավունքից: Պատճառն այն է, որ ՀՀ-ում չկա Հայաստանի ժողովրդի ազատ կամաարտահայտմամբ ընտրված …

կարդալ ավելին

«Արդյոք «ներվածները» նույն սադրիչները չե՞ն»,- հարցնում է ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը

28.01.2009

«Վիրավորված եմ, որ եվրոպական ինստիտուտների ներքո ՀՀ իշխանությունները օրենքի փոփոխություններ են նախաձեռնում, մինչդեռ մեր խմբակցության որեւէ մեկ առաջարկություն ընդունված չէ»,- երեկ հրավիրված ասուլիսում հայտարարել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը` անդրադառնալով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի` Քրօր-ի 225 եւ 300 հոդվածներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագծի ստեղծման աշխատանքային խումբ ձեւավորելու մասին հրամանին: Իսկ Լարիսա Ալավերդյանը …

կարդալ ավելին

«Խաբեությունների հավաքածու»

28.01.2009

Անցած ուրբաթ օրը` հունվարի 23-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով ներում է շնորհվել «ներման խնդրագրեր» ներկայացրած 16 անձանց: «2008թ. մարտի 1-ին Երեւանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցելու, ապօրինի զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, իրացնելու, տեղափոխելու, կրելու, ինչպես նաեւ՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար 2-3 տարի դատապարտված 16 անձանցգ ներում շնորհելու …

կարդալ ավելին

Հերթական ապօրինի դատավարությունը

28.01.2009

Երեկ Քրեական գործերով վերաքննիչ դատարանում շարունակվեց Սմբատ Այվազյանի գործով դատական նիստը, որի ընթացքում եւս քաղբանտարկյալը` «ոտքի դատարանն է գալիս» կոչին չարձագանքեց ու շարունակեց նստած մնալ: Դատարանը կրկին որոշեց, որ դա իր նկատմամբ «անհարգալից վերաբերմունքի դրսեւորում է»: Բայց եթե նախորդ անգամ նույն պատճառով դատը հետաձգվեց, ապա երեկ նախագահող Գրիշա Մելիք-Սարգսյանը որոշեց նիստից հեռացնել Ս.Այվազյանին ու դատավարությունը …

կարդալ ավելին

Հայաստանը չի զրկվի ձայնի իրավունքից. մինչեւ ապրիլ

28.01.2009

Դատելով ԵԽ ԽՎ նախագահ Լուիս Մարիա դը Պյուչի երեկ առավոտյան արած հայտարարություններից, ինչպես նաեւ դրան հաջորդած ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում Հայաստանի կողմից 1609 եւ 1620 բանաձեւերի կատարման ընթացքի վերաբերյալ հարցի քննարկումներից, այսօր ԵԽ ԽՎ նիստում Հայաստանի պատվիրակությունը, ամենայն հավանականությամբ, չի զրկվելու ձայնի իրավունքից: Երեկ ԵԽ ԽՎ լիագումար նիստի մեկնարկից առաջ կայացած ասուլիսում նախ դը …

կարդալ ավելին

Հաստատել է` սեթեւեթելով

28.01.2009

ԱԺ նախկին պատգամավոր, «Արդարություն» դաշինքի նախկին անդամ Թաթուլ Մանասերյանը երեկ կայացած ասուլիսի ժամանակ չի հերքել առաջիկայում իր` փոխարտգործնախարար նշանակվելու մասին լուրերը: Հիշեցնենք, որ ըստ այդ լուրերի, նա զբաղեցնելու է արդեն նախկին ԱԳ փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանի պաշտոնը. վերջինս արդեն նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնում: «Այդ լուրերն անհիմն չեն: Ինձ նման առաջարկ արվել է, բայց ուզում …

կարդալ ավելին

Արտաքին ճգնաշամից կարող է դուրս գալ առանց կորուստների

28.01.2009

Այս հունվարը, պարզվեց, ակտիվ է լինելու. ամսի 27-ին՝ ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում Հայաստանին ձայնից զրկելու մասին հարցի քննարկումը, ամսի 28-ին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար ՀՀ եւ ԱՀ Նախագահների հնարավոր հանդիպումը, ամսի 29-ին՝ ԵԽ վերջնական որոշումը Հայաստանի մասին: Ակնհայտ է, որ ԵԽ ԽՎ-ի կողմից Հայաստանին ձայնից զրկելու հանգամանքն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը փոխկապակցված …

կարդալ ավելին

Խաղում են բոլորը: Շանո՞ւմ է պետությունը

28.01.2009

Այսօր արդեն վերջ կդրվեն հարցականներին` կզրկվի՞ ԵԽ ԽՎ-ում մեր պատվիրակությունը ձայնի իրավունքից, թե՞ ոչ: Իսկ հետաքրքիր է, այս հարցի պատասխանը մեր երկրի շարքային քաղաքացու ինչի՞ն է պետք: Ինչո՞ւ է նրան հետաքրքիր մի բան, որն իր անձի հետ անմիջականորեն չի առնչվում, որն, ինչպես քաղաքագետ Իգոր Մուրադյանն ասաց, «կեղծ քաղաքականության» ոլորտից է, քաղաքական վերնախավերի փոխհարաբերությունների մակարդակում լուծվող …

կարդալ ավելին

Չեն գնում մրցակցելու

24.01.2009

Հայ Ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը եւ Արման Գրիգորյանը, ով լիազորված է ԵԽ ԽՎ-ի հետ հարաբերություններում ներկայացնել ՀԱԿ-ը, ներկա են գտնվելու Վեհաժողովի ձմեռային նստաշրջանին, որտեղ քննարկվելու է հայաստանյան պատվիրակությանը քվեարկության իրավունքից զրկել-չզրկելու հարցը: Արման Գրիգորյանը «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում ասել է, որ նպատակ ունեն Ստրասբուրգում հանդիպել «ֆրակցիաների ղեկավարների եւ ԵԽ ԽՎ-ի կարեւոր պաշտոնյաների» հետ եւ …

կարդալ ավելին

Ադոնցը գնում է Բրյուսել

24.01.2009

Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ առաջիկայում Բելգիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնում նշանակվելու է ՀՀ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԺ Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ եւ ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Ավետ Ադոնցը: Նա փոխարինելու է Բելգիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վիգեն Չիթեչյանին, ով, ինչպես արդեն տեղեկացրել ենք, նշանակվելու է Ֆրանսիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր …

կարդալ ավելին

Հերթական պրովոկացիա՞ն

24.01.2009

Հայ Ազգային կոնգրեսի տվյալներով, առաջիկա օրերին նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրելու 30-ից ավելի դատապարտյալների ներում շնորհելու մասին՝ նրանց խնդրագրերի հիման վրա: Երեկ այդ մասին հայտարարել է Հայ Ազգային կոնգրեսի Իրավական աջակցության կենտրոնի համակարգող Արմեն Խաչատրյանը` ընդգծելով. «30 մարդկանցից որեւէ մեկը քաղբանտարկյալների ցուցակում չկա: Այդ մարդիկ հավանաբար գողություն, կողոպուտ հոդվածներով դատապարտված անձինք են: Նաեւ՝ մարդիկ, …

կարդալ ավելին

Դատապարտել է

24.01.2009

«Դատապարտելի է, որ դանակահարում են երիտասարդ մարդուն աշխատանքի գնալիս: Դա խոսում է նրա մասին, որ իրավապահ մարմինները լավ չեն աշխատում: Սակայն միանգամից բերել-կապել դա Սուքիասյանների ընտանիքի հետ, խիստ դատապարտելի է: Պետք է բոլոր վարկածները ստուգեին: Գոնե հերքեին մնացած վարկածները, ասեին, որ հենց սա է ամենաճշգրիտը»,- երեկ հայտարարել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը` անդրադառնալով …

կարդալ ավելին

Արդեն համոզե՞լ են

24.01.2009

«Կարծում եմ, որ մեր բացատրական աշխատանքի արդյունքում, մեր իրագործելիք աշխատանքները, պլանները ներկայացնելու արդյունքում Խորհրդարանական վեհաժողովի անդամները չեն դիմի այդ սանկցիային: Նախնական կարծիքը, կարծում եմ, արդեն ձեւավորվել է դրա վերաբերյալ»,- «Ազատություն» ռ/կ-ին ասել է ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ, ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցը: Համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Ժորժ Կոլոմբիեի հայաստանյան այցից …

կարդալ ավելին

Իսկ անուղղակին չի՞ կեղծվելու

24.01.2009

Պարզվում է` իրավաբան Հրայր Թովմասյանն է իշխանություններին համոզել, որ Երեւանի քաղաքապետի ընտրությունները լինեն ոչ թե ուղղակի, այլ անուղղակի: Եվ ոչ միայն համոզել է, այլեւ երեկ քննարկման ժամանակ արդեն լրագրողներին ու «Ժառանգություն» խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին էր համոզում, որ դա բխում է ընդդիմության շահերից: «Կարեւորն այն է, որ լինեն արդար ընտրություններ: Շատ դժվար է …

կարդալ ավելին

Կարեւորը ներքին մարտահրավերներն են

24.01.2009

2009թ. Հայաստանի առաջ ծառացել են ինչպես նախկինից եկող, այնպես էլ նոր ի հայտ եկած մի շարք մարտահրավերներ, որոնք պայմանավորելու են առաջիկա ժամանակաշրջանի քաղաքական օրակարգը: Մի կողմից՝ 2008թ. նախագահական ընտրությունից հետո ստեղծված ներքաղաքական լարվածությունն է, եւ այդ լարվածության պատճառով միջազգային կառույցներում, հատկապես ԵԽ ԽՎ-ում Հայաստանի համար առաջացած անբարենպաստ վիճակը: Մյուս կողմից` ԼՂ-ի հիմնախնդրի լուծման հետ կապված …

կարդալ ավելին

Ծառուկյանը դեմ է

24.01.2009

«Փոքր եւ միջին բիզնեսը պետք է պետության հովանու ներքո լինեն: Ուղղակի մենք գտնում էինք, որ այդ օրինագիծն ավելացնում է հարկային բեռը, ուստի այն ԲՀԿ-ի համար անընդունելի էր, եւ նա քվեարկության ձեւով արտահայտեց իր դիրքորոշումը»,- երեկ հրավիրված ասուլիսում անդրադառնալով ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից անցած տարեվերջին կառավարության ներկայացրած հարկային փաթեթին (որով հակային դաշտ են բերվում բոլոր …

կարդալ ավելին

Իսկ ո՞ւր է իսկական պատասխանը

24.01.2009

Մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը, որ շուրջ մեկ ամիս անգործության էր մատնված, երեկ վերջապես վերսկսեց աշխատանքները: Նիստի ժամանակ հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանն ընթերցեց «Չերյոմուխա-7» տեսակի գազային փամփուշտի վերաբերյալ ՌԴ Ներքին գործերի նախարարության տեխնիկական փորձաքննության ինստիտուտի եզրակացությունը, որը վերջիններս ուղարկել էին ՀՀ Գլխավոր դատախազությանը: Հիշեցնենք, որ «Չերյոմուխա 7-ի» նույնականացման հնարավորությունների վերաբերյալ ՌԴ ՆԳ-ին ուղղված …

կարդալ ավելին

Հայաստանի «ձայնի» ելեւէջումները

24.01.2009

Հայաստանյան քաղաքական կյանքը վերջին 2 ամիսներին մասնակիորեն պտտվում է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Դիտարկման հանձնաժողովի առաջարկության շուրջ, այն է` Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությանը զրկել ձայնի իրավունքից, իսկ դա առաջին հերթին մարտահրավեր է ուղղված պետության հեղինակությանը: Հարցը մեզանում, ցավոք, պատշաճ լրջությամբ քննության չառնվեց, մինչդեռ խնդրո առարկայի վերաբերյալ դատարկախոսության պակաս, կարծես թե, չզգացվեց: Տրվեցին անհեթեթ հարցեր, ոչ …

կարդալ ավելին

Զրույցներ ոչնչի մասին

24.01.2009

Հետեւելով CNN-ի, «Եվրոնյուզի», ռուսաստանյան եւ եվրոպական մյուս հեռուստաընկերությունների լրատվական ծրագրերին` ուշադիր հեռուստադիտողը նկատած կլինի, որ ասուլիսային ժանրի՝ «ասուլիս` ոչնչի մասին» ձեւը, որն ընդգծված պահանջարկ ունի Հայաստանում, ժամավաճառություն համարելով՝ վաղուց դադարել է հետաքրքիր համարվելուց, եթե, իհարկե, երբեւէ այդպիսին եղել է: Անհրաժեշտ տեղեկատվության առումով կարեւոր եւ հետաքրքիր են այնպիսի ասուլիսները, որպիսին էր, ասենք, իսրայելապաղեստինյան հերթական հակամարտության ընթացքում …

կարդալ ավելին