Փետրվարի 12-ին կայանալիք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարին Հայաստանից հրավիրված են միայն խորհրդարանական ուժերը` ՀՀԿ-ն (նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը), «Օրինաց երկիրը», ՀՅԴ-ն եւ ընդդիմադիր «Ժառանգությունը»: Այդ մասին երեկ հայտարարել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը` նշելով, որ հրավիրել են նաեւ ՌԴ «Եդինայա Ռոսիայի» եւ ուկրաինական «Տարածաշրջանների կուսակցության» ներկայացուցիչներին: Հարցին` իսկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը …
կարդալ ավելինՀատուկ քննչական ծառայությունից երեկ «Ազատություն» ռ/կ-ին տեղեկացրել են, որ փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանության մեջ կասկածվող անձի ֆոտոռոբոտ գոյություն չունի, եւ իրենք տեղյակ չեն, թե մամուլում ո՞ւմ նկարն է հրապարակվել: Երեկ «Առավոտում» տեղեկություն էր հրապարակվել այն մասին, որ Ոստիկանությանը հաջողվել է գտնել ականատեսների, որոնք, ենթադրաբար, տեսել են փետրվարի 3-ին փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանին սպանած անձնավորությանը: Ըստ այդմ, …
կարդալ ավելինԻշխանությունները հերթական ոգեւորության առիթն են գտել. Ռուսաստանը համաձայնել է (կամ այդպես հայտարարվում է) Հայաստանին տրամադրել 500 մլն դոլարի վարկ: Այդ վարկի մասին առայժմ հայտնի է միայն գումարի չափը եւ, չնայած, որպես կանոն` հայտարարվում են նաեւ վարկի պայմանները` առնվազն տոկոսադրույքն ու մարման ժամկետը: Այս վարկի դեպքում որեւէ այլ մանրամասն հայտնի չէ: Իսկ մինչ ՀՀ իշխանությունները կկարողանան …
կարդալ ավելինԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը երեկ «Մեդիամաքսին» տված հարցազրույցում` հակադարձելով Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովի հայտարարությանը, թե` «Հայաստանի նախագահին քաջություն չի հերիքել մասնակցելու Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ` տարբեր հարցերի քննարկումներին, որոնք տեղի ունեցան Դավոսում` Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում», ասել է, թե Ն. Մամեդովն «անդաստիարակ» է: «Ադրբեջանի պաշտոնատար անձանց մոտ կարծես …
կարդալ ավելինՆախօրեին «Հայկական Ժամանակ» թերթը տեղեկատվություն էր տպագրել այն մասին, որ Ամանորից օրեր առաջ Դուբայում տեղի ոստիկանության կողմից հարբած վիճակում ձերբակալվել է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին` Լեւոն Քոչարյանը: Ըստ թերթի՝ Լ. Քոչարյանի հետ ձերբակալվել են նաեւ Մոսկվայում հայտնի դատախազ Գենայի որդին եւ եւս երկու հոգի, եւ իրավապահները ձերբակալվածներին բաց են թողել 4 օր …
կարդալ ավելինԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների գնահատմամբ` ՀՀ ոստիկանապետի տեղակալ Գեւորգ Մհերյանի սպանությունը հուսահատության եւ վախի մթնոլորտ է ստեղծել Հայաստանում, քանի որ դա ցույց տվեց, որ ոչ ոք, այդ թվում նաեւ՝ Ոստիկանության համակարգի բարձրաստիճան պաշտոնյան` անխոցելի չեն այս երկրում: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի խոսքերով, Գ. Մհերյանի սպանությունը եւս մեկ անգամ վկայում է այն մասին, որ քանի դեռ …
կարդալ ավելինԱրդեն մի քանի օր է` իշխանության ներկայացուցիչները չեն կարողանում թաքցնել իրենց հրճվանքը` Ռուսաստանը 500 միլիոն դոլարի վարկ կտրամադրի Հայաստանին։ Եվ եթե օրեր առաջ բոլորին հետաքրքրում էր՝ որքա՞ն փող կտան ռուսները (կամ՝ կտա՞ն ընդհանրապես), այսօր արդեն այլ հարց է հուզում՝ հանուն ինչի՞ է Ռուսաստանը նման խոշոր գումար տրամադրում Հայաստանին՝ այն էլ, ֆինանսական ճգնաժամի պայմաններում, երբ նույն …
կարդալ ավելինԵրեկ ԱԺ-ում կայացած ճեպազրույցի ժամանակ ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը լրագրողներին փորձում էր համոզել, որ Ամանորին ՕԵԿ-ական պատգամավորները մեկնել են Դուբայ ոչ թե հանգստանալու, այլ` իրենց «հերթական կառույցն այնտեղ ստեղծելու նպատակով»: Հարցին, թե ի՞նչ ծրագրի շրջանակներում են իրենք Դուբայի ամենաթանկ հյուրանոցում մնացել, եւ արդյոք ո՞չ պետբյուջեի միջոցներով` Հ. Բիշարյանը պատասխանեց. «Որեւէ կուսակցություն պետբյուջեի …
կարդալ ավելինՆախագահ Սերժ Սարգսյանը երեկ աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնություն` Անվտանգության քաղաքականության հարցերով մյունհենյան 45-րդ համաժողովին մասնակցելու նպատակով: Այցի շրջանակում նախատեսվում են նաեւ երկկողմ հանդիպումներ:
կարդալ ավելինԵրեկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ժողովրդական պաշտպան Սոզար Սուբարիի հետ: Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, զրույցի ընթացքում Արմեն Հարությունյանը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ջավախքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ: Սոզար Սուբարին Արմեն Հարությունյանին տեղեկացրել է, որ Ախալցխայում գտնվում է իր ներկայացուցիչը, եւ իրավիճակը գտնվում է իր վերահսկողության ներքո:
կարդալ ավելին«ԵԽ-ն, հիմնականում, չի դավաճանում իր սկզբունքներին, նա նորից Հայաստանի իշխանություններին պահում է իր մոնիտորինգի տակ եւ, տալով ժամանակ Հայաստանի իշխանություններին` նրանցից ակնկալում է առաջընթաց», – «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում երեկ ասել է Հայաստանի Լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը: «Ես ուզում եմ հավատալ, որ իշխանությունները, ի վերջո, բանական իշխանություններ են, եւ նրանք էլ են գիտակցում, որ …
կարդալ ավելինԵրեկ Մյունհենում մեկնարկել է Անվտանգության հարցերին նվիրված 45-րդ միջազգային խորհրդաժողովը, որին մասնակցում են տասնյակ երկրների ղեկավարներ, հիսունից ավելի բարձրաստիճան դիվանագետներ ու պատվիրակություններ: Համաժողովին մասնակցելու նպատակով երեկ Գերմանիա է մեկնել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ըստ նախագահի մամլո գրասենյակի, Ս. Սարգսյանի աշխատանքային այցի շրջանակում նախատեսվում են նաեւ երկկողմ հանդիպումներ: Խորհրդաժողովում քննարկվելիք առանցքային հարցերն են` Իրանի միջուկային …
կարդալ ավելինԵրեկ ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ-ական Հրայր Կարապետյանը հերքեց արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի պնդումները, թե ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնց համաձայն՝ դատավորին այսուհետ իրավունք է վերապահվում առանց ամբաստանյալների ներկայության շարունակել դատական գործընթացը, որեւէ առնչություն չունեն «7-ի գործով» դատավարության հետ: Հիշեցնենք, որ նախորդ օրն ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը ստորագրահավաք էր նախաձեռնել, որպեսզի ԱԺ արտահերթ նիստ գումարվի եւ …
կարդալ ավելին– Պարո՛ն Շառոյան, Դուք, կարծեմ, այլեւս կուսակցական չեք: – Ոչ: Որեւէ կուսակցության անդամ չեմ: Արդեն 5-6 տարի է: – Փաստորեն, ընտրել եք ՀՅԴ-ի «Մահ կամ ազատություն» կարգախոսի երկրորդ մասը: – «Մահ կամ ազատությունը» կուսակցական լինելու հետ կապ չունի: Պարզապես իմ մտածողությամբ ավելի դաշնակցական կողմնորոշում ունեմ՝ գաղափարախոսության իմաստով: – Ձեր կարծիքով` ինչո՞ւ այսօր ինքնասիրությունը չի շոյում …
կարդալ ավելինԵրեկ ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել Ռոբերտ Ավետիսյանին Ամերիկայի Միացյալ Նահանգներում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ նշանակելու վերաբերյալ: Այդ մասին տեղեկացնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչությունից:
կարդալ ավելին«Մենք բացառիկ առաջարկություն ենք արել ընդդիմությանը, որի հետ համագործակցության կամուրջներ ենք ուզում կառուցել: Ես առաջարկել եմ չափազանց լուրջ համագործակցության գործիք` մասնակցել հակակոռուպցիոն համալիր միջոցառումների ծրագրի մոնիտորինգի իրականացմանը»,- երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը` ի պատասխան «Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բախշյանի` քաղաքացիական հասարակության ձեւավորման մասին հարցին: Սարգսյանը նշել է, որ հրավիրել են թե խորհրդարանական, …
կարդալ ավելինԵրեկ ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը նիստ է անցկացրել, որտեղ քննարկվել է խմբակցության քարտուղարի հարցը: Ըստ «Ժառանգության» պատգամավորների` միաձայն խմբակցության քարտուղար է ընտրվել Լարիսա Ալավերդյանը, ով միակ թեկնածուն է եղել: Հիշեցնենք, որ խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը երեք ամսով մեկնել է Անգլիա` ինչ-որ դասընթացների:
կարդալ ավելինՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների նախագահները երեկ Մոսկվայում որոշում են կայացրել ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի ստեղծման վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` կազմակերպության անդամ երկրների ղեկավարների հանդիպման ավարտին: Ներկայումս Հայաստանը նախագահում է ՀԱՊԿ-ում: ՀՀ նախագահի հայտարարությունից հետո երկրների ղեկավարները ստորագրել են համապատասխան փաստաթղթերը: ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը նախատեսվում …
կարդալ ավելինԵրեկ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչները ստորագրահավաք են նախաձեռնել անձեռնմխելիությունից զրկված, քաղբանտարկյալ պատգամավորներ Սասուն Միքայելյանի, Հակոբ Հակոբյանի եւ Մյասնիկ Մալխասյանի` ԱԺ նախագահին ուղղված նամակին միանալու եւ արտահերթ նիստ գումարելու համար: Ինչպես եւ կարելի էր սպասել, ստորագրահավաքին, բացի 3 քաղբանտարկյալ պատգամավորներից ու «Ժառանգության» անդամներից, միացել է ընդամենը երկու պատգամավոր` Վիկտոր Դալլաքյանը եւ Տիգրան Թորոսյանը` դեռեւս բանավոր: …
կարդալ ավելինԱրդեն երկու օր է՝ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները ԱԺ միջանցքներում բանակցություններ են վարում տարբեր խմբակցությունների պատգամավորների հետ` նրանց փորձելով համոզել միանալ անձեռնմխելիությունից զրկված պատգամավորներ Սասուն Միքայելյանի, Հակոբ Հակոբյանի եւ Մյասնիկ Մալխասյանի` ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու պահանջով նամակին: Հիշեցնենք, որ կալանավայրերում գտնվող քաղբանտարկյալ պատգամավորները նամակով դիմել էին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, որպեսզի վերջինս ԱԺ արտահերթ նիստ …
կարդալ ավելին