Հերքում են

08/02/2009

Նախօրեին «Հայկական Ժամանակ» թերթը տեղեկատվություն էր տպագրել այն մասին, որ Ամանորից օրեր առաջ Դուբայում տեղի ոստիկանության կողմից հարբած վիճակում ձերբակալվել է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին` Լեւոն Քոչարյանը: Ըստ թերթի՝ Լ. Քոչարյանի հետ ձերբակալվել են նաեւ Մոսկվայում հայտնի դատախազ Գենայի որդին եւ եւս երկու հոգի, եւ իրավապահները ձերբակալվածներին բաց են թողել 4 օր պահելուց հետո միայն: Երեկ մեր թղթակիցն այս դեպքի մասին պարզաբանումներ ստանալու համար դիմել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին: «Հերթական սուտն է` ուղղված ՀՀ երկրորդ նախագահի ընտանիքին: Լեւոն Քոչարյանը վերջին անգամ Դուբայում եղել է 2007թ. դեկտեմբերին, եւ դա դժվար չէ ճշտել»,- պատասխանել է Վ. Սողոմոնյանը: