Ֆոտոռոբոտ չունե՞ն

08/02/2009

Հատուկ քննչական ծառայությունից երեկ «Ազատություն» ռ/կ-ին տեղեկացրել են, որ փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանության մեջ կասկածվող անձի ֆոտոռոբոտ գոյություն չունի, եւ իրենք տեղյակ չեն, թե մամուլում ո՞ւմ նկարն է հրապարակվել: Երեկ «Առավոտում» տեղեկություն էր հրապարակվել այն մասին, որ Ոստիկանությանը հաջողվել է գտնել ականատեսների, որոնք, ենթադրաբար, տեսել են փետրվարի 3-ին փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանին սպանած անձնավորությանը: Ըստ այդմ, ականատեսների տված տեղեկությունների հիման վրա արդեն կազմվել է ենթադրյալ հանցագործի ֆոտոռոբոտը, որը բաժանվել է Ոստիկանության բոլոր բաժիններին: Նշվում էր, որ Ոստիկանությունը փնտրում է մոտ 40 տարեկան, ամրակազմ, թուխ դեմքով, սեւ աչքերով եւ սեւ մազերով, 177-180 սմ հասակ ունեցող անձնավորության: