Երեկ ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը նիստ է անցկացրել, որտեղ քննարկվել է խմբակցության քարտուղարի հարցը: Ըստ «Ժառանգության» պատգամավորների` միաձայն խմբակցության քարտուղար է ընտրվել Լարիսա Ալավերդյանը, ով միակ թեկնածուն է եղել: Հիշեցնենք, որ խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը երեք ամսով մեկնել է Անգլիա` ինչ-որ դասընթացների: