Օպերատիվ ուժեր

07/02/2009

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների նախագահները երեկ Մոսկվայում որոշում են կայացրել ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի ստեղծման վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` կազմակերպության անդամ երկրների ղեկավարների հանդիպման ավարտին: Ներկայումս Հայաստանը նախագահում է ՀԱՊԿ-ում: ՀՀ նախագահի հայտարարությունից հետո երկրների ղեկավարները ստորագրել են համապատասխան փաստաթղթերը: ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը նախատեսվում է օգտագործել ռազմական ագրեսիային դիմակայելուն, միջազգային ահաբեկչության եւ ծայրահեղականության, անդրազգային կազմակերպված ահաբեկչության, թմրաբիզնեսի դրսեւորումների դեմ պայքարի հատուկ գործողություններ ծավալելու, ինչպես նաեւ բնական եւ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների հետեւանքների չեզոքացման նպատակով: