Ներկայացուցիչ ԱՄՆ-ում

07/02/2009

Երեկ ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել Ռոբերտ Ավետիսյանին Ամերիկայի Միացյալ Նահանգներում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ նշանակելու վերաբերյալ: Այդ մասին տեղեկացնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչությունից: