Փետրվարի 12-ին կայանալիք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարին Հայաստանից հրավիրված են միայն խորհրդարանական ուժերը` ՀՀԿ-ն (նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը), «Օրինաց երկիրը», ՀՅԴ-ն եւ ընդդիմադիր «Ժառանգությունը»: Այդ մասին երեկ հայտարարել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը` նշելով, որ հրավիրել են նաեւ ՌԴ «Եդինայա Ռոսիայի» եւ ուկրաինական «Տարածաշրջանների կուսակցության» ներկայացուցիչներին: Հարցին` իսկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրավիրվե՞լ է համագումարին, Ա. Սաֆարյանը պատասխանեց. «Այդ մասին ոչինչ չեմ կարող ասել»: Սակայն ԲՀԿ մամուլի խոսնակ Բաղդասար Մհերյանը «Ազատություն» ռ/կ-ին ասել է, որ կուսակցության համագումարին ինչպես արտախորհրդարանական որեւէ ուժի, այնպես էլ Ռ. Քոչարյանին հրավեր չի ուղարկվել: