Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ԼՂ նախագահ Բակո Սահակյանի հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության, Ս. Սարգսյանն ու Բակո Սահակյանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին վերաբերող հարցեր: Ս. Սարգսյանը Բ. Սահակյանին տեղեկացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ ցյուրիխյան հանդիպման արդյունքները:
կարդալ ավելինԵրեկ Ճանապարհային ոստիկանությունում տեղի է ունեցել հերթական թանկարժեք ավտոպետհամարանիշի աճուրդ-վաճառքը: «99 999» (սերիան չհաջողվեց պարզել) ավտոպետհամարանիշի համար Հրանտ Վարդանյանին պատկանող «Գրանդ Հոլդինգ» ընկերության ներկայացուցիչը վճարել է 35 մլն դրամ` ավելի քան 116 հազար դոլար: Նշենք, որ 9 թվանշանի հանդեպ առանձնակի հակում ունի Հ. Վարդանյանի հատկապես կրտսեր որդին` ԱԺ պատգամավոր Կարեն Վարդանյանը, ում վարած ավտոմեքենան նույնպես …
կարդալ ավելինԹուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը փետրվարի 12-15-ը պետական այցով մեկնելու է Ռուսաստան: Ընդ որում, ինչպես հայտարարել է Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Հալիլ Աքընջըն, «նախապես ծրագրված պաշտոնական այցի կարեւորությունն ավելի ընդգծելու համար ռուսական կողմն այն վեր է ածել պետական այցի»: Դեսպանն ասել է, որ Գյուլի պետական այցը Մոսկվա մեծ նշանակություն ունի՝ Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունների ապագայի համար: «Ենթադրվում է, որ …
կարդալ ավելինԵրեկ Հայ Ազգային կոնգրեսը դիմել է Երեւանի քաղաքապետարան` ներկայացնելով մարտի 1-ին կայանալիք հանրահավաքի վերաբերյալ իրազեկումը: ՀԱԿ-ը հանրահավաքի անցկացման համար նշել է երկու վայր` Մատենադարանին հարող տարածքը եւ Հյուսիսային պողոտան: Իսկ հանրահավաքից հետո նախատեսվում է Մաշտոցի պողոտայով երթով հասնել Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող տարածք` ծաղկեպսակ դնելու 2008թ. մարտի 1-ին զոհված 10 անձանց հիշատակին: Այսպիսով, առաջիկա երկու …
կարդալ ավելին«Վերջերս տարածված լուրերն այն մասին, թե Ռոբերտ Քոչարյանը մտադիր է գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, իրականությանը չեն համապատասխանում: Դժվար է խոսել այն պատճառների մասին, որոնք հիմք են ծառայել այդ լուրերի տարածման համար, այնուամենայնիվ, դրանք որեւէ իրական հիմք չունեն»,- երեկ «Մեդիամաքսին» ասել է Ռ.Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
կարդալ ավելինԵրեկ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը ժամանել է Աբխազիա, որտեղ երեք օր դիտարկելու է ստեղծված իրավիճակը: Այդ ընթացքում նա հանդիպելու է Աբխազիայի ղեկավարության եւ Կոդորի կիրճի բնակիչների հետ: Թոմաս Համարբերգին հնարավորություն կտրվի առանց խոչընդոտների այցելել Կոդորի կիրճ: Դա նրան ավելի վաղ խոստացել էր Աբխազիայի ԱԳ նախարար Սերգեյ Շամբան: Երեկ Աբխազիա է մեկնել նաեւ …
կարդալ ավելինՏեւական լռությունից հետո Հայաստանի իշխանությունները վերջապես պաշտոնապես հայտարարեցին Ռուսաստանից ստացվելիք 500 միլիոն դոլարի վարկի մասին։ ՀՀ Ֆինանսների նախարարության կայքէջում երեկ տեղադրված հաղորդագրության մեջ նշվում է. «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջեւ տեղի ունեցած բանակցությունների արդյունքում երկու երկրների միջեւ նախաստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետությանը պետական վարկ տրամադրելու մասին» …
կարդալ ավելինՄյունհենում տեղի ունեցած անվտանգության հարցերով գագաթաժողովի շրջանակում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ալի Բաբաջանն առաջին անգամ հանդիպել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչախմբի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: Ըստ թուրքական «Միլիեթի», Մյունհենում Բաբաջանն առանձին հանդիպումներ է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի, ազգային անվտանգության հարցերով խորհրդական, գեներալ Ջեյմս Ջոնսի եւ Աֆղանստանում ու Պակիստանում ԱՄՆ վարչախմբի հատուկ ներկայացուցիչ Ռիչարդ Հոլբրուքի …
կարդալ ավելինԸնդամենը երեք շաբաթ հետո ՀՀ Քրեական եւ Քրեադատավարական օրենսգրքերում դեռեւս անհայտ եւ տեղի չունեցած փոփոխությունները, ըստ իշխանության հայտարարությունների, պետք է ուժի մեջ մտնեն: Իսկ երկու օր հետո տեղի է ունենալու «7-ի գործով» հերթական դատական նիստը, որի համար էլ իրականում նախաձեռնվեցին այդ օրենսդրական փոփոխությունները: Դժվար չէ ենթադրել, որ մինչեւ մարտի 1-ը, այսինքն` մինչեւ այդ փոփոխությունների ուժի …
կարդալ ավելինԱդրբեջանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էլմար Մամեդյարովը եւ Ալի Բաբաջանը երեկ Բաքվում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները, ինչպես նաեւ տարածաշրջանային հարցեր: Այդ մասին հաղորդել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպանությունը: Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքու է ժամանել փետրվարի 8-ին: Երեկ նրան ընդունել է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Ա. Բաբաջանը Բաքու է ժամանել անվտանգության հարցերին …
կարդալ ավելին– Պարոն Նիկոյան, Ձեր ղեկավարած հանձնաժողովը կարծես թե նախկինի նման ակտիվ չի գործում, հաճախակի նիստեր չեք հրավիրում: Ո՞րն է պատճառը: – Այն ժամանակ հանձնաժողովի գործունեության, տեղեկատվության հավաքման շատ լայն դաշտ կար` սկսած մարտի 1-ի առավոտյան իրադարձությունների մանրակրկիտ ուսումնասիրությունից, սկսած գործողությունների իրավաչափության ու համաչափության գնահատականները տալուց: Այս բոլոր հարցերի պատասխաններն աստիճանաբար ստանում ենք, եւ արդեն չպարզաբանված …
կարդալ ավելինՀայ Ազգային կոնգրեսի լրատվական կենտրոնը հերքել է անցած շաբաթ մեր թերթում հրապարակված այն տեղեկատվությունը, որ ՀԱԿ-ում չեն վստահում մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող փաստահավաք խմբում ՀԱԿ-ի ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանին, եւ բացառված չէ, որ առաջիկայում հետ կանչեն նրան։ «Ձեր հրապարակած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Անդրանիկ Քոչարյանը վայելում է Հայ Ազգային կոնգրեսի լիակատար վստահությունը»,- նշված է ՀԱԿ-ի լրատվական …
կարդալ ավելին«Մարտի 1-ին մեծ ընդհարումներ, կռիվ-ղալմաղալ, Ոստիկանության հետ իրար վրա քար շպրտելու գործողություններ չեն լինելու: Ինտուիտիվ գուշակելով, կարծում եմ, որ նման սրացումներ չեն լինի, եւ երկկողմանի զերծ կմնան ավելորդ բաներից»: Երեկ հրավիրված ասուլիսում նման կանխատեսում է արել ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը` քիչ անց հակասելով ինքն իրեն: «Հանրահավաքներն ու երթերը, երբ կազմակերպվում են քաղաքական շարժառիթներով, շատ անկանխատեսելի …
կարդալ ավելինՕրերս հայ հանրությունը տեղեկացավ փաստացի մի նոր երեւույթի: Պարզվում է, որ մեր քաղաքական կուսակցություններից մեկը` իշխող կոալիցիայի անդամ «Օրինաց երկիրը», գաղափարակիր հասարակական կառույցներ է բացում արտասահմանում: Հանրությանը հայտնի դարձավ, որ այդպիսի կառույցներ ՕԵԿ-ն արդեն ստեղծել է Գերմանիայում, Ֆրանսիայում եւ բոլորովին վերջերս էլ՝ Դուբայում: Բնականաբար, հարց է առաջանում, թե ինչի համար են այդ հասարակական կառույցները, որոնք …
կարդալ ավելինՔիչ թե շատ բարեկիրթ մարդու համար անգամ առանց երկար մտորումների էլ հասկանալի է, թե ինչու չէր կարելի 85-ամյա, թեկուզեւ աշխարհահռչակ, թեկուզեւ արմատներով հայ Շառլ Ազնավուրին առաջարկել աշխատել որպես Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան: Մեծ շանսոնյեի պատկառելի տարիքն ակնարկում ենք այն առումով, որ գոնե 85 տարեկան այդ մարդուն Հայաստանը` ի նշան հայրենիքի հանդեպ նրա …
կարդալ ավելինԱնվտանգության քաղաքականության հարցերով 45-րդ միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Մյունհենում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շաբաթ օրը հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի հետ: Ըստ ՀՀ նախագահի մամլո գրասենյակի, հանդիպման ընթացքում Ս. Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Եվրամիության «Արտոնությունների ընդհանրացված համալրված համակարգում» (GSP+) Հայաստանի ներգրավումը կխթանի առեւտրատնտեսական փոխգործակցությունը երկու երկրների միջեւ: Քննարկվել են …
կարդալ ավելին«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտադիր են ղարաբաղյան հակամարտության կողմերի հետ քննարկել հիմնախնդրի լուծման հետագա քայլերը»,- երեկ «Թրենդ» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան` տեղեկացնելով, որ փետրվարի վերջին-մարտի սկզբին միջնորդները կրկին կայցելեն տարածաշրջան: Նա անդրադարձել է նաեւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) համատեղ ռազմական ուժերի ստեղծմանը` նշելով, որ դա չի …
կարդալ ավելինԵրեկ մեկնարկած Անվտանգության հարցերին նվիրված 45-րդ միջազգային խորհրդաժողովի շրջանակներում Մյունհենում կայանալու է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանի հետ: Նալբանդյանի հետ հանդիպման մասին երեկ Մյունհեն մեկնելուց առաջ հայտարարել էր Թուրքիայի արտգործնախարարը, ինչից հետո այդ տեղեկությունը հաստատել է նաեւ ՀՀ Արտգործնախարարությունը: Հիշեցնենք, որ անցած շաբաթ Դավոսում կայացած տնտեսական համաժողովի շրջանակներում հանդիպել էին …
կարդալ ավելին«Ազգային հողի վրա կատարվող հարձակումները Ռուսաստանում դառնում են սպառնալիք ազգային անվտանգությանը»,- երեկ Ներքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն է արել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը` նշելով, որ նախորդ տարի նման հարձակումների թիվն աճել է մոտ 30 տոկոսով: Ըստ Մոսկվայում գործող «Սովա» իրավապաշտպան կազմակերպության տվյալների` 2008 թվականին Ռուսաստանում ազգայնականների հարձակումների հետեւանքով զոհվել է …
կարդալ ավելին«Այս տարվա ընթացքում ղարաբաղյան հակամարտության լուծման լավ հնարավորություն կա, սակայն ժամանակը սուղ է եւ այժմ անչափ կարեւոր է օգտվել հնարավորությունից»,- նման հայտարարություն է արել Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը, որը հաջորդ շաբաթվա սկզբին այցելելու է Հարավային Կովկասի երկրներ: Հայաստանում նա կլինի փետրվարի 9-10-ը, Վրաստանում` փետրվարի 10-12-ը, իսկ Ադրբեջանում` փետրվարի 12-14-ը: …
կարդալ ավելին