«Հետաքրքիր» հանդիպում

11/02/2009

Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ԼՂ նախագահ Բակո Սահակյանի հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության, Ս. Սարգսյանն ու Բակո Սահակյանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին վերաբերող հարցեր: Ս. Սարգսյանը Բ. Սահակյանին տեղեկացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ ցյուրիխյան հանդիպման արդյունքները: